Ֆրիտատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox mets.png
Ֆրիտատա
Frittata
Frittata.jpg
իտալական ձվածեղ, որը պատրաստում են պանրով
Ծագում
Ենթատեսակօմլետ, կերակուր և ձվով ուտեստ
Առաջացման երկիրԻտալիա
Բաղադրամասեր
Հիմնականպանրով
Հնարավորբանջարեղենով, երշիկով կամ մսով
Բաղադրատոմս
սոխ, պարմեզան պանիր, մակարոնեղեն
Commons-logo.svg Frittata Վիքիպահեստում

Ֆրիտատա (իտալերեն՝ frittata), իտալական ձվածեղ, որը պատրաստում են պանրով, բանջարեղենով, երշիկով կամ մսով։ Սովորաբար ֆրիտատան նախ կիսաեփում են գազօջախի վրա, այնուհետև դնում ջեռոցը։ Նեապոլիտանական ֆրիտատան հաճախ պատրաստում են օգտագործելով մակարոնեղեն։ Ավանդական գյուղական ֆրիտատան պարունակում է սոխ ու պարմեզան պանիր։

Kookoo-sabzi.jpg

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիտատային չեն ավելացնում մեծ քանակությամբ հեղուկ պարունակող մթերքներ։ Օրինակ` եթե ցանկանում են ավելացնել պոմիդոր, դրանք առաջին հերթին կտրատում են, հանում սերմերը, չոր տեղում թողնում 15-30 րոպե, և միայն դրանից հետո օգտագործում ուտեստի պատրաստման համար։ Այսօր իտալական ֆրիտատան պատրաստում են երկու բռնակ ունեցող թավայում, որ նախատեսված է հատկապես այդ ուտեստի համար։

Ֆրիտատան պատրաստում են մարմանդ կրակի վրա։ Նախ ձուն ջարդում են յուղապատ թավայում, ապա լցնում միջուկը։ Երբ ներքին շերտն սկսում է եռալ, կարելի է թավան ծածկել ու թողնել մինչ եփելը կամ այն տեղավորել ջեռոցում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]