Ձվածեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձվածեղ
Ձվածեղ՝ մխլու
ՏեսակՏաք ուտեստ
Ենթատեսակսննդամթերք և կերակուր
Բաղադրամասեր
ՀիմնականՁու
յուղ կամ Ձեթ
Աղ
Բաղադրատոմս
Ձվածեղ
 Fried eggs Վիքիպահեստում

Ձվածեղ, եվրոպական խոհանոցի ուտեստ, հիմնականում պատրաստվում է թավայի մեջ, մեկ կամ մի քանի ձվերից։ Մխլուի մեջ ձուն անպայման պետք է ամբողջական լինի, այսինքն դեղնուցը չպետք է պատռվի և առանձնանա սպիտակուցից, իսկ խառնած ձվածեղի համար (որը սովորաբար և անվանում են ուղղակի ձվածեղ) ձվերը հարվում են, ինչն էլ այս ուտեստը մոտեցնում է ֆրանսիական դասական օմլետին։ Սակայն նախկին ԽՍՀՄ-ի երկրներում օմլետ էր համարվում ձվով, ալյուրով և կաթնամթերքով պատրաստվող ուտեստը։ Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում բեկոնով ձվածեղը համարվում է ավանդական նախաճաշ։

Որոշ երկրներում ձվածեղն ուտում են միայն լոլիկով. սկզբում կտրատած լոլիկը տապակում են թավայի մեջ, հետո ավելացնում են անհրաժեշտ քանակությամբ հարած ձու։

Վերջին տարիներին ձվածեղը դարձել է այնքան համապիտանի ուտեստ, որ նրա մեջ ավելացնում են ոչ միայն լոլիկ, այլ նաև պանիր, խոզապուխտ, երշիկ, տապակած միս, սունկ, սոխ, տապակած բանջարեղեն, պաստեղ և այլն՝ տարբեր համադրություններով ու տարբերակներով։

Թթու լավաշով (պաստեղով) ձվածեղ

Հայաստանում այն նույնպես լայնորեն տարածված ուտեստ է։ Զուտ ձվածեղի վրա հաճախ լցնում են մեղր կամ մածուն։ Ավանդական սովորությամբ, զոքանչները փեսաներին պատվում էին ձվածեղով։ Որպես շուտ ապաքինող կերակուր, ձվածեղով են կերակրում նոր ծննդաբերած կնոջը։

Նման ուտեստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձվածեղ // Տնային տնտեսուհիների կարճ էնցիկլոպեդիա՝ Մոսկվա։ Պետական Գիտական Հրատարակություն՝ «Մեծ Խորհրդային էնցիկլոպեդիա», 1959.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 714