Jump to content

Տարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարտ
Tart
Ենթատեսակկարկանդակ և թխվածք
Բաղադրամասեր
Հիմնականփխրուն խմոր և միջուկ
Հնարավորմրգեր, հատապտուղներ, բեկոն, բանջարեղեն, ձուկ
 Tarts Վիքիպահեստում

Տարտ (ֆր.՝ tarte), ֆրանսիական խոհանոցին բնորոշ բաց կարկանդակ։ Սովորական կարկանդակից տարբերվում է նրանով, որ վերևից խմորով պատված չէ։ Տարտի միջուկը հիմնականում լինում է քաղցր, սակայն կարող են օգտագործվել նաև ձուկ, բանջարեղեն կամ բեկոն․ ներկայումս տարտի միջուկը հիմնականում մրգերով է պատրաստվում, երբեմն էլ քասթարդ է օգտագործվում։ Տարտլետները փոքր չափի տարտերն են։

Խնձորի տարտ

Ֆրանսերեն «tarte» բառը կարող է թարգմանվել որպես կարկանդակ կամ տարտ, քանի որ երկուսն էլ հիմնականում նույնն են։ Միակ տարբերությունն այն է, որ կարկանդակի միջուկը ծածկվում է խմորով, իսկ տարտինը թողնվում է բաց[1]։ Չնայած որոշ տարտեր նաև թթու են (անգլ.՝ tart), այս բառերի նմանությունը պարզապես պատահականություն է․ երկու բառերի ծագումնաբանությունը միմյանց հետ որևէ կապ չունի։

Ենթադրվում է, որ տարտերը ծագել են ուտելիքը շերտերով դասավորելու ավանդույթից կամ միջնադարյան կարկանդակ պատրաստելու արդյունք են։ Ենթադրվում է, որ փխրուն խմորը առաջին անգամ օգտագործվել է 1550 թվականին՝ կարկանդակներից շուրջ 200 տարի անց։ Այս ժամանակաշրջանում դրանք համարվել են բարձրակարգ խոհանոցի ուտեստ և հայտնի են եղել ազնվականների շրջանում՝ ի տարբերություն սովորական մարդկանց շրջանում տարածված կարկանդակի։ Ի սկզբանե տարտերը եղել են մսային միջուկով, սակայն խոհարարական նախասիրությունները հանգեցրել են քաղցր տարտերի գերակշռությանը՝ մսային միջուկը փոխարինելով մրգային և քասթարդային միջուկներով[2][3]։

Վաղ շրջանում տարտը իտալական կրոստատան է եղել, որը թվագրվում է 15-րդ դարի կեսերով։ Այն նկարագրվել է որպես «բաց մրգային տարտի հասարակ տեսակ»[4]։

Լիմոնով և բեզեյով տարտ

Տարտերը հիմնականում խմորեղենի առանձին տեսակ են, տարբերվում են կարկանդակից նրանով, որ ունեն խմորից պատրաստված ամուր հիմք, հաստ շերտով միջուկ և ուղիղ պատեր, մինչդեռ կարկանդակները կարող են ունենալ ավելի փափուկ խմոր, ավելի փխրուն միջուկ, ինչը պահանջում է մատուցել հատուկ կարկանդակի համար նախատեսված ափսեի մեջ[5][6][7]։

Տարատեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարտերի բազմաթիվ տեսակներ կան, սակայն ամենահայտնիներն են բեզեով տարտը, տարտ տատենը և Բեյքվելի տարտը[8]։ Ջեմով տարտի մեջ օգտագործվում է ջեմ թարմ մրգի փոխարեն։

Տարտ տատենը գլխիվայր տարտ է, որը պատրաստվում է խնձորով, այլ մրգերով կամ սոխով[9]։

Ոչ քաղցր տարտերից է քիշը, որը ունի մսի, բանջարեղենի կամ ծովամթերքի կտորներ պարունակող քասթարդային միջուկ։ Հայտնի են նաև գերմանական սոխով տարտը և Էլզասի սոխով տարտը[10] և շվեյցարական պանրով տարտը, որը պատրասվում է գրյուեր պանրից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Davidson: s.v. 'tart'
  2. «Tarts, a History». Joe Pastry. 20 July 2009. Վերցված է 19 September 2016-ին.
  3. Davidson: s.v. 'tart'
  4. Corley: 2011. Page 129.
  5. «The Nibble: Pie Tart Difference». www.thenibble.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  6. «Pie vs. Tart: What's the Difference?». Kitchn (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  7. «About». ifood.tv (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  8. «46 Best Tarts in the World». www.tasteatlas.com. Վերցված է 2025-02-10-ին.
  9. «French Onion Tart Tatin». theartofeating (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2025-02-10-ին.
  10. David, pp. 184–185

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]