Կրեմ-ֆրեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Կրեմ-ֆրեշ
Crème fraîche
Raspberries with crème fraîche and sugar.jpg
Ազնվամորի կրեմ-ֆրեշով և շաքարով
Ֆրանսիա
ԵնթատեսակԿաթնաթթվային մթերք և կաթնամթերք
Առաջացման երկիրFlag of France.svg Ֆրանսիա
Crème fraîche Վիքիպահեստում

Կրեմ-ֆրեշ (ֆր.՝ crème fraîche՝ թարմ կրեմ), ֆրանսիական կաթնաթթվային մթերք, որը պարունակում է 30%-ից քիչ յուղ (սովորաբար՝ 15-18 կամ 28%)։ Նման է թթվասերին[1]: Պատրաստվում է կովի կաթից՝ կրեմի մերումով: Կրեմ-ֆրեշն ունի հաճելի, աննշան թթու համ, առանց հավելումների։ Թթվասերից չի տարբերվում ո՛չ համով, և ո՛չ էլ ստացման տեխնոլոգիայով։

Բաղադրության մեջ թույլատրվում է մինչև 15% սախարոզ։ Վաճառքում սովորաբար առաջարկվում է բնական վիճակում կամ սխտորի հավելումով, համեմունքներով կամ կանաչիով, երբեմն նաև ժելատինով: Օգտագործվում է նաև որպես սոուսների կամ ապուրների բաղադրիչ:

Կրեմ-ֆրեշ պատրաստելու համար կրեմը լցվում է պնակի մեջ, ապա ավելացվում են կաթնաթթվային բակտերիաները: 20-40°C ջերմաստիճանի պայմաններում, 18-40 ժամվա ընթացքում այս բակտերիաները կաթնային շաքարից դառնում են կաթնաթթու: Իր յուրահատուկ համը և խտությունը կրեմ–ֆրեշը ստանում է նրանում պարունակվող սպիտակուցների դենատուրացման հետևանքով[2][3]: Կրեմ-ֆրեշի արտադրության մեջ չի թույլատրվում օգտագործել կայունացուցիչներ, կոնսերվանտներ և այլ հավելումներ: Մերումից հետո կրեմ-ֆրեշը չի ենթարկվում լրացուցիչ ջերմային վերամշակման։

Ֆրանսիական խոհանոցում կրեմ-ֆրեշին մոտ է կրեմ-դուբլը, որն ունի ավելի բարձր յուղայնություն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեմ-ֆրեշով պատրաստված ուտեստներ՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wingerd, S. (2011). A Fraîche Perspective - Crème Fraîche. http://culinaryalchemist.blogspot.no/2011/07/fraiche-perspective-creme-fraiche.html
  2. McGee, p. 49
  3. Goddik, p. 179-6