Լատվիայի ազգային գվարդիա
Լատվիայի ազգային գվարդիա | |
---|---|
Տեսակ | պահեստային զինված ուժ |
Հիմնադրված է | օգոստոս 1991 |
Երկիր | Լատվիա |
Աշխատողների թիվ | 11 000 մարդ |
Կայք | zs.mil.lv |
Zemessardze Վիքիպահեստում |
Լատվիայի ազգային գվարդիա, զեմեսսարձե կամ ԱԳ (լատիշ․՝ Latvijas Republikas Zemessardze, ZS, պահակախումբ)[1], Լատվիայի Հանրապետության աշխարհազոր, կամավորներից կազմված անկանոն օժանդակ զորք: Լատվիայի ազգային գվարդիան Ազգային զինված ուժերի մի մասն է, իրականացնում է ազգային գվարդիայի գործառույթները[2][3]։ 2019 թվականի սկզբին Ազգային գվարդիան ընդգրկել է 4 տարածքային բրիգադ (դրանք միավորել են 21 միլիցիայի գումարտակ) և առանձին ստորաբաժանումներ, որոնց ընդհանուր թիվը գերազանցում էր 8 հազարը[2]։
Ներկայումս Ազգային գվարդիան ցամաքային հիմնական բաղադրիչն է, որը բաղկացած է կամավորներից, ովքեր կատարում են ազգային գվարդիայի ավանդական պարտականությունները, ինչպիսիք են ճգնաժամային արձագանքը և ռազմական գործողություններին աջակցելը: Այն բաղկացած է Շտաբից և 4 բրիգադներից (պաշտոնապես՝ շրջաններ կամ նովադի), որոնք բաժանված են 18 գումարտակների։ Ազգային գվարդիան շարունակում է իր զարգացումը նաև Լատվիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո։
Պատմություն
Ազգային գվարդիան ստեղծվել է 1991 թվականի օգոստոսի 23-ին Լատվիայի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից՝ որպես կամավոր հասարակական ռազմական ինքնապաշտպանական կազմակերպություն[4]: Դրա արմատները կարելի է գտնել Երկրորդ համաշխարհային պատերազմին նախորդած «Այզսարգի» կազմակերպությունում:
Նախապատմություն: Այսզարգի
Aizsargi («պաշտպաններ»), ռազմական կազմավորում Լատվիայում 1919-1940 թվականներին, որը ստեղծվել է ֆիննական «Շյուցկոր» կիսառազմական կազմակերպության մոդելով:
1918 թվականի դեկտեմբերի 7-ին Լատվիայի ժամանակավոր կառավարությունը համաձայնագիր է կնքել Բալթյան երկրների գծով Գերմանիայի գլխավոր հանձնակատար Ավգուստ Վինիգի հետ լատվիական միլիցիայի՝ Ազգային գվարդիայի ստեղծման մասին։ Ենթադրվում էր, որ այն պետք է ստեղծվեր՝ ապահովելով Լատվիայի բոլոր հիմնական ժողովուրդների՝ լատվիացիների, բալթյան գերմանացիների և ռուսների ներկայացվածությունը: Ստորաբաժանումների քանախը խիստ սահմանված կարգով պետք է լիներ։ Ազգային գվարդիան ընդհանուր առմամբ պետք է բաղկացած լիներ 26 վաշտից (18 լատվիական, 7 բալթյան գերմանացիների և 1 ռուսական) և 5 հրետանային մարտկոց (3 լատվիական և 2 բալթյան): Կազմակերպությանը կարող էին անդամակցել 20 տարեկանից (զինվորական ծառայությունից հետո) մինչև 60 տարեկան արական սեռի քաղաքացիները:
Համաձայնագիրը նախատեսել է Լատվիան բաժանել 4 ռազմական շրջանների, որոնք պետք է ղեկավարեն լատվիացի և բալթյան գերմանացի սպաները։ Գերմանիան պարտավորվել է լատվիական աշխարհազորայիններին տրամադրել զենք, զինամթերք և տեխնիկա։ Ազգային գվարդիան պետք է ղեկավարեր չեզոք երկրի սպա:
1921 թվականին այն դարձել է հասարակական կազմակերպություն, որից հետո 1923 թվականին այն անցել է ներքին գործերի ենթակայության տակ: Ազգային գվարդիան էական դեր է խաղացել ազգային պաշտպանության համակարգում՝ թույլ տալով հանրությանը ներգրավվել ազգային պաշտպանության գործում: Ազգային գվարդիայի մի շարք գումարտակներ վերափոխվել են բարձր պատրաստվածության պահեստային ուժերի:
Այզսարգի կազմակերպությունը լուծարվել է 1940 թվականի հուլիսի 20-ին խորհրդային զորքերի Լատվիա մտնելուց հետո: Լատվիայի գերմանական օկուպացիայի տարիներին արգելվել է նաև Այսզարգի կազմակերպության գործունեությունը, ինչպես նաև նրա համազգեստ կրելը[5]:
Անկախության վերականգնումից հետո
1991 թվականի օգոստոսի 23-ին երկիրն ընդունել է «Լատվիայի ազգային գվարդիայի մասին» օրենքը, որով այս կառույցը սահմանվել է որպես ինքնապաշտպանական կամավոր կիսառազմական հասարակական կազմավորում[2]։
1996 թվականի մայիսի դրությամբ ներքին գվարդիան ներառել է շտաբ ( Ռիգա քաղաքում), ուսումնական կենտրոն ( Ցեսիս քաղաքում), անվտանգության վաշտ և հինգ տարածքային բրիգադներ[6]։
Ներկա վիճակ
2019 թվականի սկզբին Ազգային գվարդիան Լատվիայի զինված ուժերի խոշոր բաղադրիչն է եղել. դրանում ծառայողների թիվը կազմել է ավելի քան 700 պրոֆեսիոնալ զինվորական և ավելի քան 8 հազար աշխարհազոր (ազգային պահակ)[2], ովքեր իրենց պարտականությունները կատարում էին իրենց հիմնական աշխատանքից ազատ ժամանակ: Ըստ Լատվիայի ազգային զինված ուժերի նախկին հրամանատար Ռայմոնդս Գրաուբեի, ցամաքային պահակախմբի 90%-ը ծառայում է «գաղափարական դրդապատճառներով»։
Առաքելություն
Ազգային գվարդիայի հիմնական խնդիրն է աջակցել ցամաքային զորքերի կանոնավոր ստորաբաժանումներին՝ պաշտպանելով ազգային տարածքը ռազմական վտանգի ժամանակ և կատարել ՊՆ մարտական աջակցության և մարտական նյութատեխնիկական ապահովման գործառույթներ։ Միևնույն ժամանակ, Ազգային գվարդիայի պարտականությունների մեջ է մտնում օգնություն տրամադրել հանրությանը ճգնաժամային իրավիճակների հետևանքների վերացման, փրկարարական աշխատանքների ժամանակ, ինչպես նաև Լատվիայի իրավապահ մարմիններին` հասարակական կարգի և օրինականության ապահովման հարցում: Ապահովում է նաև ազգային անվտանգության նշանակության վայրերի պաշտպանությունը[7]:
Մարտական կազմ
Ըստ Լատվիայի պաշտպանության նախարարության կայքի[8][9][10]
- Ազգային գվարդիայի շտաբ (Ռիգա):
- ԱԳ Կիբեր պաշտպանության ստորաբաժանում
- ԱԳ հոգեբանական ազդեցության աջակցության հատուկ ստորաբաժանում (Վալմիերա)
- ԱԳ ուսումնական կենտրոն
- ԱԳ Գիտության, հետազոտությունների և նորարարության կենտրոն
- ԱԳ կենտրոնական նվագախումբ (Ռիգա)
- ԱԳ վետերանների միություն (Ռիգա):
- Ազգային գվարդիայի 1-ին բրիգադ (Ռիգայի բրիգադ)
- ԱԳ Ռիգայի 1-ին բրիգադի շտաբ
- ԱԳ 13-րդ հետևակային գումարտակ (Ռիգա)
- ԱԳ 17-րդ մարտական աջակցության գումարտակ ( Մարուպե )
- ԱԳ 19-րդ մարտական ծառայության աջակցության գումարտակ ( Ուլբրոկա )
- 53-րդ հետևակային գումարտակ ( Բաուսկա )
- ԱԳ ուսանողական հետևակային գումարտակ (Ռիգա)
- ԱԳ Զանգվածային ոչնչացման զենքերից պաշտպանության վաշտ (Ռիգա)
- Բժշկական վաշտ
- Ինժեներական վաշտ:
- Ազգային գվարդիայի 2-րդ գրոհային բրիգադ (Վիդզեմի բրիգադ)
- ԱԳ 2-րդ Վիդզեմ բրիգադի շտաբ
- ԱԳ 22-րդ մարտական ծառայության աջակցության գումարտակ ( Վալմիերա )
- ԱԳ 25-րդ գրոհային գումարտակ ( Գուլբեն )
- ԱԳ 26-րդ գրոհային գումարտակ ( Գուլբեն )
- ԱԳ 27-րդ գրոհային գումարտակ ( Ցեսիս )
- ԱԳ 31-րդ գրոհային գումարտակ ( Ալուկսնե )
- ԱԳ 54-րդ մարտական աջակցության գումարտակ ( Օգրե )
- ԱԳ Բժշկական վաշտ
- ԱԳ Ինժեներական վաշտ:
- Ազգային գվարդիայի 3-րդ բրիգադ (Լատգալեի բրիգադ)
- 3-րդ Լատգալ բրիգադի շտաբ
- ԱԳ 32-րդ հետևակային գումարտակ ( Ռեզեկնե )
- ԱԳ 34-րդ հետևակային գումարտակ ( Դաուգավպիլս )
- ԱԳ 35-րդ հետևակային գումարտակ ( Պրեյլի )
- ԱԳ 36-րդ մարտական աջակցության գումարտակ ( Լուզնավա )
- ԱԳ 55-րդ հետևակային գումարտակ ( Այզկրաուկլե )
- ԱԳ 56-րդ մարտական ապահովման գումարտակ ( Եկաբպիլս )
- ԱԳ Բժշկական վաշտ
- ԱԳ Ինժեներական վաշտ:
- Ազգային գվարդիայի 4-րդ բրիգադ (Կուրզեմեի բրիգադ)
- 4-րդ Կուրզեմի բրիգադի շտաբ
- ԱԳ 44-րդ հետևակային գումարտակ ( Լիեպայա )
- ԱԳ 45-րդ մարտական ծառայության աջակցության գումարտակ ( Կուլդիգա )
- ԱԳ 46-րդ հետևակային գումարտակ ( Վենտսպիլս )
- ԱԳ 51-րդ հետևակային գումարտակ ( Դոբելե )
- ԱԳ 52-րդ մարտական աջակցության գումարտակ ( Ելգավա )
- ԱԳ Բժշկական վաշտ
- ԱԳ Ինժեներական վաշտ:
Ռազմական հանդերձանք
Զենք
Մոդել | Պատկեր | Երկիր | Տեսակ | Տրամաչափ | Նշումներ |
---|---|---|---|---|---|
Ատրճանակներ | |||||
Գլոք | Ավստրիա | Կիսաավտոմատ ատրճանակ | 9×19 մմ Պարաբելում | Գլոք 17 տարբերակ[11] | |
SIG Sauer P210 | Շվեյցարիա | Կիսաավտոմատ ատրճանակ | 9×19 մմ Պարաբելում | [11] | |
Ատրճանակ-գնդացիրներ | |||||
Carl Gustaf m/45 | Շվեդիա | Ատրճանակ-գնդացիր | 9×19 մմ Պարաբելում | [11] | |
Heckler & Koch MP5 | Գերմանիա | Ատրճանակ-գնդացիր | 9×19 մմ Պարաբելում | MP5A3 տարբերակ[12][13] | |
Գրահային հրացաններ | |||||
Heckler & Koch G36 | Գերմանիա | Գրոհային հրացան | 5.56×45mm NATO | Հիմնական ծառայողական հրացան. Հիմնականում փոխարինել է Ak4-ին, առաջին պայմանագիրը ստորագրվել է 2018 թվականի փետրվարին[14]: | |
Heckler & Koch G3 | Շվեդիա | Մարտական հրացան | 7.62×51mm NATO | Ak4 տարբերակ՝ նվիրաբերված Շվեդիայից[11]։ Փոխարինվում է G36-ով[15]։ Օգտագործվում է հիմնականում որպես պահեստային զենք։ Փոխարինել են սովետական հրացաններին: | |
Դիպուկահար հրացաններ | |||||
M14 rifle | ԱՄՆ | Մարտական հրացան | 7.62×51mm NATO | Անկախության վերականգնումից հետո ԱՄՆ-ի կողմից նվիրաբերվել են մեծ թվով հրացաններ[16]։
Փոփոխված M-14-ներ, որոնք օգտագործվում են որպես դիպուկահար հրացաններ[17][18] | |
SIG Sauer SSG 3000 | Գերմանիա | Դիպուկահար հրացան | 7.62×51mm NATO | [18] | |
Գնդացիրներ | |||||
RPK | ԽՍՀՄ | Թեթև գնդացիր | 7.62×39 մմ | [19] | |
Heckler & Koch HK21 | Գերմանիա | Ընդհանուր նշանակության գնդացիր | 7.62×51 մմ ՆԱՏՕ | [11] | |
Rheinmetall MG3 | Գերմանիա | Ընդհանուր նշանակության գնդացիր | 7.62×51մմ ՆԱՏՕ | [11] | |
FN MAG | Շվեդիա | Ընդհանուր նշանակության գնդացիր | 7.62×51մմ ՆԱՏՕ | Kulspruta Գնդացիր 58 B տարբերակ[11] | |
M2 Browning | ԱՄՆ | Ծանր գնդացիր | .50 BMG | [18] | |
Հակատանկային զենքեր | |||||
AT4 | Շվեդիա | Հետահար հրանոթ | 84 mm | [19] | |
Carl Gustav | Շվեդիա | Հետահար հրանոթ | 84 mm | M2 տարբերակ, որն օգտագործում է Ազգային գվարդիան[11] | |
Pvpj 1110 | Շվեդիա | Հետահար հրանոթ | 90 mm | 130 միավոր, որոնցից մի քանիսը շարժիչային հարթակներով[11][20] | |
100 mm vz. 53 | Չեխոսլովակիա | Դաշտային հրանոթ | 100 mm | 23 միավոր[20] | |
Հակաօդային պաշտպանության զենքեր | |||||
Bofors 40 mm gun | Շվեդիա | Հակաօդային պաշտպանության ավտոթնդանոթ
Anti-aircraft autocannon |
40 mm | 24 միավոր[20][11]: Օգտագործվում է CIG-790 հրդեհային կառավարման համակարգով[21]: | |
Ականանետներ | |||||
L16 81mm mortar | Միացյալ Թագավորություն | Ականանետ | 81 mm | 28 ականանետ[20] | |
120-ՊՄ-43 ականանետ | ԽՍՀՄ | Ականանետ | 120 mm | 25 ականանետ[20]։ Ստացել է Չեխիայից 1995 թվականին[22] |
Ծանոթագրություններ
- ↑ Krievu-latviešu vārdnīca: Ap 40 000 vārdu / Sast. autoru kolektīvs: A. Gūtmanis, O. Loginova, L. Žīgure u. c. — 2. izlab. un papild. izd. — R.: Avots, 1988. — 603 lpp.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Latvijas Republikas Zemessardze». enciklopedija.lv (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-09-07-ին. Վերցված է 2023-09-07-ին.
- ↑ «Latvijas Republikas Zemessardzes likums». Likumi.lv (լատվիերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-08-09-ին. Վերցված է 2021-08-09-ին.
- ↑ Baltiņa, Sarmīte (2014). «Dawn of the Restored Latvian National Armed Forces». Eesti Sõjaajaloo Aastaraamat / Estonian Yearbook of Military History (անգլերեն). 4: 62–79. ISSN 2228-0669.
- ↑ Boļeslavs Maikovskis (1966). «FBI պաշտոնական կայքի փաստաթուղթ» (PDF). web.archive.org. Վերցված է 2024-05-11-ին.
- ↑ Н. Александров. Ополчение Латвийской республики // «Зарубежное военное обозрение», № 5 (590), 1996. — С. 54
- ↑ Pike, John. «Latvian National Guard - Zemessardze». globalsecurity.org. Վերցված է 2018-09-17-ին.
- ↑ «ZS vienības» (Latvian). LR Zemessardze. Վերցված է December 22, 2018-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «ZS vienības» (Latvian). LR Zemessardze. Վերցված է December 22, 2018-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Kontaktinformācija». Արխիվացված է օրիգինալից 2010-03-16-ին. Վերցված է 2010-02-08-ին.
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 Tupp, Enn (2018). «Zemessardze - KASP-i ja Kaitseliidu vääriline partner». Kaitse Kodu! (էստոներեն). Kaitseliit. 1: 34. ISSN 1406-3387.
- ↑ «AM sagatavojusi jaunus armijas ieroču standartus». www.tvnet.lv (լատվիերեն). LETA. 12 July 2018.
- ↑ Latvijas Republikas Nacionālie Bruņotie Spēki. 1991 – 1994 – 2019 (PDF) (լատվիերեն). Riga: Latvijas Republikas Aizsardzības ministrijas Nacionālo bruņoto spēku Apvienotais štābs. 2019. էջ 85.
- ↑ Jones, Bruce (6 February 2018). «Latvia orders infantry small arms». IHS Jane's 360. London. Արխիվացված օրիգինալից 7 February 2018-ին. Վերցված է 7 February 2018-ին.
- ↑ «Latvia's National Guard receives G36 rifles». shephardmeida.com. 31 May 2017.
- ↑ Emerson, Lee. «M14 Rifle History and Development» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019-02-22-ին. Վերցված է 2019-05-09-ին.
- ↑ «POTD: Latvian National Guard with M14 Rifles». thefirearmblog.com. 16 September 2019.
- ↑ 18,0 18,1 18,2 «Zemessargs vairs lupatas nelasa». diena.lv (լատվիերեն). 29 March 2019.
- ↑ 19,0 19,1 «ZEMESSARDZES 1. RĪGAS BRIGĀDE». zs.mil.lv (լատվիերեն). February 2024.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 The International Institute for Strategic Studies (IISS) (14 February 2018). The Military Balance 2018 (անգլերեն). Routledge. էջ 123. ISBN 978-1857439557.
- ↑ «Latvijas valsts armija gadu griežos». la.lv (լատվիերեն). 9 November 2012.
- ↑ «SIPRI Arms Transfers Database». sipri.org.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք (լատիշերեն)
- Լատվիայի Հանրապետության օրենքը Ազգային գվարդիայի մասին (լատիշերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լատվիայի ազգային գվարդիա» հոդվածին։ |