«Էդուարդ Ղազարյան (ֆիզիկոս)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Ազգականներ
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1. Տող 1.
{{այլ կիրառումներ|Էդուարդ Ղազարյան (Մերի ուտեմ տուտուզտ)}}
{{այլ կիրառումներ|Էդուարդ Ղազարյան }}
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ
| հայերեն անուն = Էդուարդ Ղազարյան
| հայերեն անուն = Էդուարդ Ղազարյան

19:53, 4 Մայիսի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էդուարդ Ղազարյան
Էդուարդ Ղազարյան
1999 - 2001
Նախորդող Լևոն Մկրտչյան
Հաջորդող Լևոն Մկրտչյան
 
Կրթություն՝ ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ
Գիտական աստիճան՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն՝ ֆիզիկոս
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 16, 1942(1942-01-16) (82 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
 
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Էդուարդ Մուշեղի Ղազարյան (հունվարի 16, 1942(1942-01-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1982), պրոֆեսոր (1983), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1996)։

Կենսագրություն

1965 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1975-1984 թվականներին եղել է ԵՊԻ ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1986-1987 թվականներին՝ ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության փոխնախարար, 1987-1988 թվականներին՝ ՀՊՄԻ ռեկտոր, 1988-1990 թվականներին՝ ՀՀ ժողկրթության նախարարի առաջին տեղակալ, 1993-1999 թվականներին՝ ԵՊՀ պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1994-1999 թվականներին՝ միաժամանակ՝ պրոռեկտոր։ 1999-2001 թվականներին եղել է ՀՀ կրթության և գիտության նախարար, 2002 թվականից՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 2004 թվականից՝ նաև ՀՀ ԳԱԱ փոխնախագահ։

Գործունեություն

Աշխատանքները վերաբերում են ցածր չափայնության կիսահաղորդչային համակարգերի ֆիզիկայի և պինդ մարմնի ոչ գծային օպտիկայի խնդիրներին։ Կարևոր արդյունքներ Է ստացել տարածականորեն սահմանափակ համակարգերում տարբեր քվազիմասնիկային համակարգերի (Էքսիտոն, երկէքսիտոն և այլն) էներգիայի սպեկտրների ուսումնասիրման բնագավառում։ Զարգացրել է ֆոնոնային ենթահամակարգի և խառնուկային վիճակների հետ ռեզոնանսային լազերային ճառագայթման փոխազդեցության տեսությունը[1]։

Պարգևներ

Երկեր

  • Կիսահաղորդչային նանոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմունքները, Ե., 2005 (համահեղինակ)
Նախորդող
Լևոն Մկրտչյան
ՀՀ Կրթության և գիտության նախարար
Էդուարդ Ղազարյան

1999 - 2001
Հաջորդող
Լևոն Մկրտչյան

Ծանոթագրություններ

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ շնորհելու մասին
  3. Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին