«Հմայակ Բդեյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 26. Տող 26.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=349}}

{{DEFAULTSORT:Բդեյան, Հմայակ}}
{{DEFAULTSORT:Բդեյան, Հմայակ}}
[[Կատեգորիա:Հայ խեցեգործներ]]
[[Կատեգորիա:Հայ խեցեգործներ]]

08:33, 24 փետրվարի 2021-ի տարբերակ

Հմայակ Բդեյան
Ծնվել էդեկտեմբերի 28, 1925(1925-12-28)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհոկտեմբերի 6, 2017(2017-10-06) (91 տարեկան)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԹբիլիսիի գեղարվեստի ակադեմիա (1957)[1]
Մասնագիտություննկարիչ, խեցեգործ և դասախոս
ԱշխատավայրՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
և Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
Հմայակ Բդեյան Վիքիդարանում

Հմայակ Գուրգենի Բդեյան (դեկտեմբերի 28, 1925(1925-12-28)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 6, 2017(2017-10-06), Երևան, Հայաստան[3]), հայ խեցեգործ, գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից[4]:

Կենսագրություն

Ծնվել է 1925 թվականին, Թբիլիսիում: 1943-1945 թվականներին մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին: 1943 թվականի փետրվարի 16-ին, 10-րդ դասարանից մեկնել է բանակ: Մեկ ամիս անց 381-րդ դիվիզիոնի հետ մեկնել է Արմավիր քաղաք: Թշնամուն հետ շպրտելով հասել են Խարկովի մոտ գտնվող Վարշանով քաղաքը: Պատերազմի ավարտը դիմավորել է 86-րդ զինվորական ճանապարհային ջոկատում՝ խորհրդա-իրանական սահմանին: Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշանով և մի շարք մեդալներով[4]:

1947-1957 թվականներին սովորել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարի և խեցեգործության ֆակուլտետներում։ 1959 թվականին տեղափոխվել է Երևան: 1961-1964 թվականներին դասավանդել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1972 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում: 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։

Գործունեություն

Սկզբնական շրջանում ստեղծել է մանր խեցեգործական ձևեր՝ արձանիկներ, կժեր, սկահակներ, սպասքակալներ։ Աշխատել է մոնումենտալ-դեկորատիվ խեցեգործության ասպարեզում։ 1961 թվականին 40 խեցեգործական աշխատանքներով ձևավորել է Երևանի Մատենադարանի ինտերիերը, 1977 թվականին Մատենադարանում դրվել են նաև նրա «Գրիչ» և «Ծաղկող» քանդակները։

Նրա աշխատանքներից են «Երիտասարդական», «Արաքս», «Անի» սրճարանների, «Արարատ» ռեստորանի, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի ձմեռային այգու և այլ հայտնի վայրերի ձևավորումները[5]:

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[6]:

Անդամակցություն

  • Հայաստանի նկարիչների միության անդամ (1957)

Պարգևներ

  • Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
  • ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)
  • ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1985)
  • Մովսես Խորենացու մեդալ (2016)[7]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 221.
  3. «Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2017-10-09-ին.
  4. 4,0 4,1 Մուսաները չլռեցին: Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ: Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  5. Հմայակ Բդեյանի կենսագրությունը avproduction.am կայքում
  6. Հմայակ Բդեյանի ստեղծագործություններից ՀԱՊ-ում
  7. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016-09-29-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 349