«Իրանի իսլամական հեղափոխություն»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 11. | Տող 11. | ||
[[Սպիտակ հեղափոխություն|Իրանում 1963թ.-ի «Շահի և Սպիտակ հեղափոխություն»-ը]] և հողային բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարություններին ցուցաբերած նրա աջակցությունը բախվեցին հոգևորականների և հատկապես Ռուհոլլահ Խոմեյնիի ընդդիմությանն ու անհամաձայնությանը: Այս շրջանում ԻԻՀ մտավոր շրջանակի մի մասը (այդ թվում`Ալի Շարիաթի) շիիզմի վերաբերյալ քաղաքական և հեղափոխական մեկնաբանումով, շիիզմն՝ իբրև ազատագրման գաղափարախոսություն ներկայացնելով, մեծ ազդեցություն գործեցին ժողովրդական և հատկապես երիտասարդների մտածողության վրա:<ref>'''امام خمینی (ره)؛ صحیفه نور،۱۳۶۱، ج ۱، ص۷۷.'''</ref> |
[[Սպիտակ հեղափոխություն|Իրանում 1963թ.-ի «Շահի և Սպիտակ հեղափոխություն»-ը]] և հողային բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարություններին ցուցաբերած նրա աջակցությունը բախվեցին հոգևորականների և հատկապես Ռուհոլլահ Խոմեյնիի ընդդիմությանն ու անհամաձայնությանը: Այս շրջանում ԻԻՀ մտավոր շրջանակի մի մասը (այդ թվում`Ալի Շարիաթի) շիիզմի վերաբերյալ քաղաքական և հեղափոխական մեկնաբանումով, շիիզմն՝ իբրև ազատագրման գաղափարախոսություն ներկայացնելով, մեծ ազդեցություն գործեցին ժողովրդական և հատկապես երիտասարդների մտածողության վրա:<ref>'''امام خمینی (ره)؛ صحیفه نور،۱۳۶۱، ج ۱، ص۷۷.'''</ref> |
||
Հեղափոխության սկիզբը համարվում է [[1978 թվական|1978 թվականի]] [[Հունվարի 8|հունվարի 8-ը]], երբ [[Ղոմ|Ղոմում]] դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ [[1978 թվական|1978 թվականի]] ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին [[Գործադուլ|գործադուլների]] մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից |
Հեղափոխության սկիզբը համարվում է [[1978 թվական|1978 թվականի]] [[Հունվարի 8|հունվարի 8-ը]], երբ [[Ղոմ|Ղոմում]] դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ [[1978 թվական|1978 թվականի]] ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին [[Գործադուլ|գործադուլների]] մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետ Բախտիարին և փախավ երկրից: |
||
[[Պատկեր:Shapourbakhtiar.gif|մինի|Շապուր Բախտիար]] |
|||
1979 թվականի փետրվարի 1-ին Իրան վերադարձավ [[այաթոլլա]] [[Ռուհոլլա Խոմեինի|Խոմեինին]], ով իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և [[1979|1979 թվականի]] [[Ապրիլի 1|ապրիլի 1-ին]] Իրանը հռչակվեց [[Իսլամական հանրապետություն]]: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում [[Սուննի իսլամ|սուննիական]] [[Սաուդյան Արաբիա|Սաուդյան Արաբիայի]] առաջնորդությանը: |
1979 թվականի փետրվարի 1-ին Իրան վերադարձավ [[այաթոլլա]] [[Ռուհոլլա Խոմեինի|Խոմեինին]], ով իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և [[1979|1979 թվականի]] [[Ապրիլի 1|ապրիլի 1-ին]] Իրանը հռչակվեց [[Իսլամական հանրապետություն]]: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում [[Սուննի իսլամ|սուննիական]] [[Սաուդյան Արաբիա|Սաուդյան Արաբիայի]] առաջնորդությանը: |
||
Տող 57. | Տող 58. | ||
Իսլամիստների մեջ առանձնանում էր Հանուն ազատ Իրանի շարժումը, որի շարքերում էր հետհեղափոխական Իրանի առաջին վարչապետ [[Մեհդի Բազարգանը]]: Շարժումը կողմնակից էր առանց արյան և օրենքի շրջանակներում իշխանափոխությանը: |
Իսլամիստների մեջ առանձնանում էր Հանուն ազատ Իրանի շարժումը, որի շարքերում էր հետհեղափոխական Իրանի առաջին վարչապետ [[Մեհդի Բազարգանը]]: Շարժումը կողմնակից էր առանց արյան և օրենքի շրջանակներում իշխանափոխությանը: |
||
[[Պատկեր:Mehdi Bazargan.jpg|մինի|''Մեհդի Բազարգան'']] |
|||
Խոմեինիի կողմնակիցները ստեղծեցին Պայքարող հոգևորականների միությունը, որի կազմի մեջ էին [[Մուրթազա Մութահհարին]], [[Մոհամմադ Բախեշթի|Մոհամմադ Բախեշթին]] և [[Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանի|Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին]], որոնք հեղափոխության հաղթանակից հետո զբաղեցրեցին պետական բարձր պաշտոններ:<ref>مصدق، محمد. ''نامههای دکتر مصدق''. 1377. - |
Խոմեինիի կողմնակիցները ստեղծեցին Պայքարող հոգևորականների միությունը, որի կազմի մեջ էին [[Մուրթազա Մութահհարին]], [[Մոհամմադ Բախեշթի|Մոհամմադ Բախեշթին]] և [[Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանի|Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին]], որոնք հեղափոխության հաղթանակից հետո զբաղեցրեցին պետական բարձր պաշտոններ:<ref>مصدق، محمد. ''نامههای دکتر مصدق''. 1377. - |
||
Տող 81. | Տող 81. | ||
[[1979|1979 թվականի]] [[Փետրվարի 1|փետրվարի 1-ին]] այաթոլլա Խոմեյնին 15 տարվա աքսորից հետո վերադարձավ Իրան: [[Թեհրան|Թեհրանի]] [[Մեհրաբադ]] օդանավակայանում արժանացավ ճոխ հյուրընկալության: Խոմեյնիի նկարներով փողոցներ էին դուրս եկել միլիոնավոր թեհրանցիներ՝ վանկարկելով «Շահը գնաց, Իմամը եկավ»: Նույն օրը Խոմեյնին մերժեց վարչապետ [[Շափուր Բախտիար|Շափուր Բախտիարի]] առաջարկը ստեղծել «ազգային միասնության» կառավարություն և ուղևորվեց [[Բեհեշտե-Զախրա]]: Այստեղ նա իր ելույթում Բախտիարի կառավարությունը անվանեց անօրինական<ref>[http://taghrib.ir/russian/?pgid=63&scid=108&dcid=39564 Речь Хомейни в Бехеште Захра]</ref>: |
[[1979|1979 թվականի]] [[Փետրվարի 1|փետրվարի 1-ին]] այաթոլլա Խոմեյնին 15 տարվա աքսորից հետո վերադարձավ Իրան: [[Թեհրան|Թեհրանի]] [[Մեհրաբադ]] օդանավակայանում արժանացավ ճոխ հյուրընկալության: Խոմեյնիի նկարներով փողոցներ էին դուրս եկել միլիոնավոր թեհրանցիներ՝ վանկարկելով «Շահը գնաց, Իմամը եկավ»: Նույն օրը Խոմեյնին մերժեց վարչապետ [[Շափուր Բախտիար|Շափուր Բախտիարի]] առաջարկը ստեղծել «ազգային միասնության» կառավարություն և ուղևորվեց [[Բեհեշտե-Զախրա]]: Այստեղ նա իր ելույթում Բախտիարի կառավարությունը անվանեց անօրինական<ref>[http://taghrib.ir/russian/?pgid=63&scid=108&dcid=39564 Речь Хомейни в Бехеште Захра]</ref>: |
||
[[Պատկեր:Imam Khomeini in Mehrabad.jpg|մինի|1979 թվականի փետրվարի 1-ին Խոմեյնին վերադարձավ Իրան]] |
[[Պատկեր:Imam Khomeini in Mehrabad.jpg|մինի|1979 թվականի փետրվարի 1-ին Խոմեյնին վերադարձավ Իրան]] |
||
[[Փետրվարի 4|Փետրվարի 4-ին]] Խոմեյնին անձամբ [[Մեհդի Բազարգան|Մեհդի Բազարգանին]] նշանակեց վարչպետ: Այս ընթացքում ուժային կառույցները անցնում են հեղափոխականների կողմը: [[Փետրվարի 9|Փետրվարի 9-ին]] Մեհրաբադի օդանավակայանում ընդհարում տեղի ունեցավ «խոմեյնիականների» և Բախտիարին հավատարիմների միջև: Կռիվը շուտով ընդգրկեց ամբողջ քաղաքը և վերածվեց փողոցային մարտերի: Խոմեյնիի կողմնակիցները իրենց վերահսկողության տակ վերցրեցին ոստիկանական բաժինները, ռազմական և սկսեցին զենք բաժանել բնակչությանը: Քաղաքացիական պատերազմի շեմին Բարձրագույն զինվորական խորհուրդը հայտարարեց իր չեզոքության մասին: [[Շափուր Բախտիար|Շափուր Բախտիարը]] փախավ Ֆրանսիա, որտեղ հիմնեց Խոմեյնիին ընդդմիադիր Ազգային դիմադրական շարժումը: Բախտիարը սպանվեց [[1991|1991 թվականին]]: |
[[Փետրվարի 4|Փետրվարի 4-ին]] Խոմեյնին անձամբ [[Մեհդի Բազարգան|Մեհդի Բազարգանին]] նշանակեց վարչպետ: |
||
[[Պատկեր:Ruhollah Khomeini and Mehdi Bazargan.jpg|մինի|Մհեդի Բազարգանի ելույթի վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո]] |
|||
Այս ընթացքում ուժային կառույցները անցնում են հեղափոխականների կողմը: [[Փետրվարի 9|Փետրվարի 9-ին]] Մեհրաբադի օդանավակայանում ընդհարում տեղի ունեցավ «խոմեյնիականների» և Բախտիարին հավատարիմների միջև: Կռիվը շուտով ընդգրկեց ամբողջ քաղաքը և վերածվեց փողոցային մարտերի: Խոմեյնիի կողմնակիցները իրենց վերահսկողության տակ վերցրեցին ոստիկանական բաժինները, ռազմական և սկսեցին զենք բաժանել բնակչությանը: Քաղաքացիական պատերազմի շեմին Բարձրագույն զինվորական խորհուրդը հայտարարեց իր չեզոքության մասին: [[Շափուր Բախտիար|Շափուր Բախտիարը]] փախավ Ֆրանսիա, որտեղ հիմնեց Խոմեյնիին ընդդմիադիր Ազգային դիմադրական շարժումը: Բախտիարը սպանվեց [[1991|1991 թվականին]]: |
|||
Կանանց, երեխաների և տղամարդկանց՝ ջրհեղեղի նմանվող մեծ հոսքը, ողողեց բոլոր փողոցներն ու սկսեցին բարիկադներ պատրաստել: |
|||
Հեղաշրջական առաջին տանկերը և զրահապատ բրիգադները իրենց կայաններից դեռ նոր էին շարժվել, երբ վնասազերծվեցին ժողովրդի կողմից, և նրանց հեղաշրջումը, դեռ չսկսված, հենց սկզբից ձախողման մատնվեց: Այսպիսով, Շահի վարչակարգի վերջին դիմադրությունը կոտրվեց։ |
|||
1979թ.-ի փետրվարի 11-ի արևածագին Իրանում ծագեց Իմամ Խոմեյնու շարժման և Իսլամական հեղափոխության հաղթական արևը՝ ազդարարելով Իրանում բռնակալ թագավորների երկարատև իշխանության ավարտը:<ref>عمید زنجانی، عباسعلی، انقلاب اسلامی ایران، ص۱۵۳-۱۵۵.</ref> |
|||
== Պետական վերակառուցումը == |
== Պետական վերակառուցումը == |
||
Տող 96. | Տող 105. | ||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
||
{{ծանցանկ}} |
{{ծանցանկ}} |
||
== '''Օգտագործված աղբյուրներ և գրականություն''' == |
|||
'''آجودانی، ماشاالله. مشروطه ایرانی.''' |
|||
'''ایران بین دو انقلاب:درآمدی بر جامعهشناسی سیاسی ایران. ترجمهٔ برگردان احمد گل محمدی/محمدابراهیم فتاحی. تهران: نشر نی، ۱۳۸۴. شابک ۹۶۴-۳۱۲-۳۶۳-۴.''' |
|||
'''عبدالحسین نوایی، دولت های ایران: از آغاز مشروطیت تا اولتیماتوم، تهران: بابک''''''، ۱۳۵۵''' |
|||
'''کاتوزیان، محمدعلی (همایون). اقتصاد سیاسی ایران: از مشروطیت تا پایان سلسله پهلوی. ترجمۀ محمدرضا''' |
|||
'''مدنی، جلال الدین؛ تاریخ سیاسی معاصر ایران، قم، انتشارات اسلامی (وابسته به جامعه مدرسین حوزه علمیه قم)، ۱۳۸۷، چ پانزدهم، ج ۲.''' |
|||
'''امام خمینی (ره)؛ صحیفة نور، مجموعه رهنمودهای امام خمینی، مرکز مدارک فرهنگی انقلاب اسلامی، تهران، ۱۳۶۱، ج ۱.''' |
|||
'''نفیسی/کامبیز عزیزی. تهران: نشر مرکز. شابک ۹۷۸۹۶۴-۳۰۵-۱۱۲-۹. محبوبی اردکانی، حسین. تاریخ موسسات تمدنی جدید در ایران. انتشارات دانشگاه تهران.''' |
|||
'''کسروی ا، تاریخ مشروطه ایران، تهران. ۱۳۹۰.انتشارات نگاه. شابک =۹۸۷–۹۶۴–۳۵۱–۱۳۸–۸''' |
13:09, 13 Օգոստոսի 2018-ի տարբերակ
Իրանի իսլամական հեղափոխություն | |
---|---|
Վայր | Իրան |
Երկիր | Իրան |
Թվական | հունվար 1978-ից փետրվար 1979-ը 1970-ին |
Մասնակցող | Մոհամմադ Ռեզա Փահլավի, Ռուհոլլա Խոմեինի, Shapour Bakhtiar?, Karim Sanjabi?, Dariush Forouhar?, Jafar Sharif-Emami?, Gholam Reza Azhari?, Gholam Ali Oveisi?, Mahmoud Taleghani?, Mehdi Bazargan? և ժողովուրդ |
Մահ | 2781 մարդ |
Իրանի իսլամական հեղափոխություն, 1979 թվականի հեղափոխություն իրադարձությունների շղթա Իրանում, որի արդյունքում տապալվեց որն Իրանի Պահլավական թագավորական կարգերն, միապետությունը և շահ Մոհամադ Ռեզա Փահլևիի իշխանությունը, հաստատվեց նոր վարչակարգ՝ շիաների մարջաե-թաղլիդ այաթոլլա Խոմեինու գլխավորությամբ:
Քանի որ այս հեղափոխական գործընթացում հակաթագավորական մտքեր արատահայտող իսլամական դեմքերն ակտիվ ներկայություն ցուցաբերեցին, Ռուհոլլահ Խոմեյնիի այս հեղափոխությունն անվանվեց Իսլամական հեղափոխություն:
Հատկանշական է, որ ի լրումն իսլամիզմի, այս հեղափոխության մեջ առկա էին այնպիսի տարբեր գաղափարախոսական տարրեր, ինչպիսիք են՝ սոցիալիզմը, լիբերալիզմը և ազգայնականությունը: Միաժամանակ՝ այս հեղափոխությունն առաջին հեղափոխությունն էր, որը Միջին Արեւելքում իսլամիզմը հաղթանակի հասցրեց:
Այս հեղափոխությունը քսաներորդ դարի դասական հեղափոխության վերջին օրինակն էր, որը բացասական և անհաշտ բանավեճերի մթնոլորտում, հիմնվելով հստակ գաղափարախոսության հիման վրա, կարողացավ հաղթական արդյունքի հասնել:[1]
Իրանում 1963թ.-ի «Շահի և Սպիտակ հեղափոխություն»-ը և հողային բարեփոխումները, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի կառավարություններին ցուցաբերած նրա աջակցությունը բախվեցին հոգևորականների և հատկապես Ռուհոլլահ Խոմեյնիի ընդդիմությանն ու անհամաձայնությանը: Այս շրջանում ԻԻՀ մտավոր շրջանակի մի մասը (այդ թվում`Ալի Շարիաթի) շիիզմի վերաբերյալ քաղաքական և հեղափոխական մեկնաբանումով, շիիզմն՝ իբրև ազատագրման գաղափարախոսություն ներկայացնելով, մեծ ազդեցություն գործեցին ժողովրդական և հատկապես երիտասարդների մտածողության վրա:[2]
Հեղափոխության սկիզբը համարվում է 1978 թվականի հունվարի 8-ը, երբ Ղոմում դաժանությամբ ճնշվեց առաջին մեծ հակակառավարական ընդվզումը: Ամբողջ 1978 թվականի ընթացքում Իրանի տարբեր քաղաքներում հոգևորականության ներկայացուցիչները ընդվզումներ էին կազմակերպում: Տարվա վերջին հեղափոխականները որդեգրեցին գործադուլների մարտավարությունը, որը կատվածահար արեց տնտեսությունը: Այլևս չկարողանալով պահել իշխանությունը իր ձեռքին, շահը այն հանձնեց չափավոր ընդդիմադիրներից վարչապետ Բախտիարին և փախավ երկրից:
1979 թվականի փետրվարի 1-ին Իրան վերադարձավ այաթոլլա Խոմեինին, ով իր ձեռքում կենտրոնացրեց իշխանությունը: Նշանակվեց նոր անցումային կառավարություն: Մարտին նոր քաղաքական համակարգի անցնելու համար հանրաքվե անցկացվեց և 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց Իսլամական հանրապետություն: Իսլամական հեղափոխությունը Իրանում դարձավ 20-րդ դարի կարևորագույն իրադարձություններից մեկը որն ունի համաշխարհային կարևորության նշանակություն: Օգտակար հանածոներով հարուստ Իրանում իսլամական ուժեղ հանրապետության ստեղծումով իսլամական աշխարհում հարցականի տակ էր դրվում սուննիական Սաուդյան Արաբիայի առաջնորդությանը:
Հեղափոխության նախադրյալները
Նախապատմություն
Իրանի վերջին շահ Մոհամմեդ Ռեզա Փահլևին իշխանության եկավ 1941 թվականին՝ երկիր բրիտանական և սովետական զորքերի մուտքից և հոր՝ Ռեզա Փահլևիի հեռացումից հետո: Նրա կառավարումը իրանում ընդհատվեց 1953 թվականին երբ սրվեցին Ժողովրդական ճակատի (քաղաքական կազմակերպությունների միավորում, որը ներկայացնում էր իրանցի ձեռնարկատերերի և հոգևորականության հետաքրքրությունները) հետ հարաբերությունները: Շարժումը ղեկավարում էր վարչապետ Մոհամմադ Մոսադեղը, ով ազգայնացրեց մասնավոր կազմակերպությունների (հիմնականում անգլիական) ձեռքում գտնվող նավթահանող ընկերությունները: Սրան ի պատասխան ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան բոյկոտեցին իրանական նավթը, իսկ 1953 թվականի օգոստոսի 19-ին արևմտյան ուժերի հովանավորությամբ իշխանության եկան պրոեվրոպական ուժերը[3][4]: Մոսադեղը հեռացվեց իշխանությունից և ձերբակալվեց: Շահը վերադարձավ Իրան և վերադարձրեց նավթարդյունաբերությունը նախկին տերերին:
Հետագայում շահը սկսեց վարել ծայրահեղ արևմտականացման քաղաքականություն: Արտաքին քաղականությունը փոխվեց ԱՄՆ-ի կողմ: Այսպիսով, Իրանը միակ իսլամական հանրապետությունն էր, որը բարեկամական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ: Շահը սատարում էր Չադի, Սոմալիի և Օմանի պրոամերիկյան կառավարություններին: Միապետությունում ընդդիմությունը արգելվեց և դաժնան ճնշումների էր ենթարկվում Իրանի պետական անվտանգության նախարարության (سازمان اطلاعات و امنیت کشور — Sazman-e Ettela’at va Amniyat-e Keshvar») կողմից: Սրա արդյունքում Ազգային ճակատի շատ գործիչներ կամ սպանվել էին կամ փախել էին երկրից, միակ շահին ընդդիմադիր ուժը երկրում մնացել էր հոգևորականությունը, որի վառ ներկայացուցիչն էր Ղոմ քաղաքի հոգևորականներից Ռուհոլլա Խոմեինին: Հոգևորականությունը հենվում էր հասարակության ամենաչքավոր խավի վրա, որտեղ շահը հեղինակություն չուներ:
Խոմեինին դատապարտեց շահի ներքին և արտաքին քաղաքականությունը: 1963 թվականի հունիսի 5-ին Իրանում տեղի ունեցան ընդվզումներ և բողոքի երթեր: Ուժի կիրառումից հետո տարբեր տվյալներով մահացավ 86-ից (պաշտոնական տվյալներով) մինչև 15 հազար (ցուցարարների տվյալներով) մարդ: Խոմեինինտնային կալանքի ենթարկվեց, սակայն 8 ամիս անց ազատ արձակվեց և շարունակեց հակաշահական գործունեությունը: 1964 թվականի նոյեմբերին Խոմեինին ձերբակալվեց և արտաքսվեց երկրից:
Արտաքսման մեջ նույնպես Խոմեինին շարունակում էր հակաշահական գործունեությունը: Իր հիմնարար աշխատությունում՝ «Իսլամական հանրապետություն», նա շարադրել է հանրապետական համակարգի հիմնական սկզբունքները, որը հետագայում կոչվեց իսլամական հանրապետութուն: Նրա գրքերը և ձայնագրությունները ծածուկ տարածվում էին Իրանում և կարդացվում էին մզկիթներում:
Իմամ Խոմեյնին էլ իր աքսորի տարիներին, ինչքան էլ որ ցանկանում էր միայն կոչ անել ժառանգական միապետության փոխարեն ստեղծել իսլամական պետություն, որը կղեկավարվեր հոգևոր իրավաբանների կողմից (ֆեղ- فقها) , նա ակամայից մատնանշելով իշխող միապետական ռեժիմի թերություններն ու թույլ կողմերը՝ նպաստել էր Իրանի մահմեդականների շրջանում զանգվածային դժգոհությունների առաջացմանը: Ինչպես նաև, այս նույն ժամանակաշրջանում սկսեցին ձևավորվել իսլամական գաղափարախոսության կողմնակից պահպանողական-ձախակողմյան մարքսիստական մի շարք կազմակերպություններ, որոնք այն համոզմունքն ունեին, որ իշխող վարչակարգի դեմ զինված պայքարի պետք է դիմել:
Այս ընթացքում շահի քաղաքականությունը չեր փոփոխվում: 1970-ական թվականներին տեղի ունեցան մի շարք իրդարձություններ,որոնք թուլացրեցին միապետության դիրքերը:
Այսպես, 1971 թվականին Պերսեպոլիսում նշվում էր Պարսկական միապետության 2500 ամյակը: Միջոցառմանը հրավիրված էին բացառապես արտասահմանյան հյուրեր, իշխանությունները նրանց հյուրասիրել էին մեկ տոննայից ավել սև խավիար, այն դեպքում, որ Սիստան և Բելուջիստանում և նույնիսկ Ֆարս երկրամասում (որտեղ տեղի էր ունենում միջոցառումը) երաշտ էր և սովի վտանգ կար[5][6]: Պետական կառավարման ապարատը կոռումպացված էր: 1976 թվականին շահը որոշեց փոխել ավանդական իրանական օրացույցը: Համբերության վերջին կաթիլը լցվեց, երբ մահացավ Խոմեինու որդի Մուստաֆան: Մահվան պաշտոնական վարկածը սրտի կաթվածն էր, բայց առավել տարածված էր սպանության վարկածը:
Տնտեսական ճգնաժամը
XX դարի 70-ական թվականներին իրանական հասարակությունը մխրճված էր խորը ճգնաժամի մեջ: Խորանում էին երկրի ֆինանսատնտեսական դժվարությունները, որում կառավարող շրջանակները մեղադրեցին միջազգային նավթային ընկերություններին, որոնք խոստացված չափով նավթ չէին արտահանել: 1977 թվականի մարտին սաճը գերազանցեց նախորդ տարվա մակարդակը 30 %-ով, իսկ գներն աճեցին 40 %:[7] Շինարարության ոլորտը՝ որտեղ աշխատում էր գրեթե մեկ միլիոն բանվոր, կատվածահար եղավ: Ավելի մեծ չափերի հասավ կոռուպցիան, գանձագողությունը, պետական միջոցների հափշտակումը:[8]
Շահական վարչակարգը անզոր գտնվեց հաղթահարելու երկրի առջև ծառացած տնտեսական և սոցիալական պրոբլեմները, իսկ դժգոհողները հետապնդվում էին: Շահը լայնորեն օգտագործում էր գաղտնի ոստիկանության ՍԱՎԱԿ-ի հզոր ու ծավալուն ապարատը:[9]
Ի վերջո, Ռասթախիզ (վերածնունդ,հարություն) պետական կուսակցության վարած կրոնական և շուկայական լարված քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ընդդիմության շարքերը համալրվեցին վաճառականների և պահպանողական ու ոչ քաղաքական հոգևորականների կողմից։
Վերոնշյալ տնտեսական ճգնաժամը, քաղաքական լարվածությունը, դժգոհությունները և 1978 թ.-ին ԱՄՆ կառավարության և մարդու իրավունքների պաշտպանության ճնշումների ներքո քաղաքական մթնոլորտի ավելի բաց դառնալու հետ մեկտեղ, նույն տարվա աշնան ու ձմռան ամիսներին դրսևորվեցին փողոցային զանգվածային բողոքի ցույցերի տեսքով:[10]
Ընդդիմության ծնունդը
1977 թվականին ԱՄՆի նախագահ Ջիմի Քարթերի ճնշմամբ շահը թուլացրեց միապետությանն ընդիմադիր ուժերի հալածանքը և ազատ արձակեց հարյուրավոր քաղբանտարկյալների: Իրանում սկսվեց քաղաքական ընդդիմության ձևավորման գործընթաց հանձին սահմանադրականների, մարքսիստների և իսլամիստների: Ընդդիմադիրների հիմնական մասը հոգևորականությունն ու մտավորականությունն էր, ովքեր վայելում էին ժողովրդի վստահությունը: Ընդդիմությունը միավորվում էր «իսլամական սոցիալիզմի» գաղափարների շուրջ:
Սահմանադրականները, որոնց կորիզը Իրանի ազգային ճակատի անդամներն էին, սահմանադրական միապետության ստեղծման կողմնակիցներն էին, որտեղ պառլամենտը պետք է ձևավորվեր ժողովրդավարական ընտրություններով:
Մարքսիստները թույլ կազմակերպվածության պատճառով չկարողացան պահել իրենց դիրքերը: Մարքսիստական խոշոր կազմակերպությունը «Իրանի ժողովուրդական զանգվածներ կուսակցությունն» էր, որին աջակցում էր Խորհրդային միությունը: Ձախերը առաջարկում էին իշխանության փոփոխություն ուժի միջոցով: Նրանք իրենց ավանդը ունեցան հեղափոխության հաղթանակում, սակայն հակակրոնական հայացքների համար չընտրվեցին առաջին խորհրդարանի կազմում:[11]
Իսլամիստների մեջ առանձնանում էր Հանուն ազատ Իրանի շարժումը, որի շարքերում էր հետհեղափոխական Իրանի առաջին վարչապետ Մեհդի Բազարգանը: Շարժումը կողմնակից էր առանց արյան և օրենքի շրջանակներում իշխանափոխությանը:
Խոմեինիի կողմնակիցները ստեղծեցին Պայքարող հոգևորականների միությունը, որի կազմի մեջ էին Մուրթազա Մութահհարին, Մոհամմադ Բախեշթին և Ալի Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին, որոնք հեղափոխության հաղթանակից հետո զբաղեցրեցին պետական բարձր պաշտոններ:[12]
Հեղափոխության սկիզբը
Իրանի իսլամական հեղափոխության սկիզբ ընդունված է համարել 1978 թվականի հունվարը, երբ Ղոմ քաղաքում Խոմեինիի դեմ գրված զրպարտիչ հոդվածը փողոց դուրս բերեց ուսանողներին: Տեղի ունեցավ բախում նրանց և ոստիկանների միջև, որի արդյունքում սպանվեց 2 ուսանող, իսկ ցուցարանների տվյալներով զոհվածների թիվը 70 մարդ էր կազմում: 40 օր հետո՝ փետրվարի 18-ին նոր ընդվզում տեղի ունեցավ Թավրիզում (այստեղ նույնպես բախման արդյունքում զոհեր եղան): Սրանից հետո ընդվզումների ալիքը տարածվեց ամբողջ հանրապետությունով:
Շահը խոստացավ ընտրություններ անցկացնել հունիսին: Մյուս կողմից ձեռնարկեց փողի արժևորման քաղաքականություն, որը հանգեցրեց զանգվածային գործազրկության՝ բազմաթիվ մարդիկ ազատվեցին աշխատանքից: 1978 թվականի նոյեմբերին Իրանի տնտեսությունը զանգվածային գործադուլերի արդյունքում ամբողջովին կաթվածահար եղավ:
ԱՄՆ-ի արձագանքը
Անզորությունից շահը դիմեց ԱՄՆ-ի օգնությանը: ԱՄՆ-ի նախագահ Ջ. Քարթերը չհամաձայնեց ռազմական միջամտություն իրականացնել Իրանում ( շահի քաղաքականությունը կոշտ քննադատության էր ենթարկել նաև արևմտյան մամուլը): Ամերիկյան կառավարող շրջանակներում Իրան զորքեր մտցնելու հարցում գոյություն ուներ երկու կարծիք: Ազգային անվտանգության գծով օգնական Զբիգնև Բժեզինսկին կողմ արտահայտվեց ինտերվենցիային, այն դեպքում երբ ԱՄՆ Պետական դեպարտամենտի աշխատակազմի շատ անդամներ կարծում էին, որ հեղափոխությունը անհնարին է կանգնեցնել: ԱՄՆ պատվիրակները 1977-1978 թվականների ընթացքում մի քանի անգամ հանդիպեցին շահի հետ, սակայն այս հարցում միասնական հանգրվանի չհասան:
Ռազմական դրությունը
1978 թվականի օգոստոսի 20-ին Աբադանի Ռեքս կինոթատրոնի հրդեհից հետո մահացավ ավելի քան 500 մարդ: Խոմեինին կատարվածում մեղադրեց շահին: Հեղափոխական մթնոլորտը ավելի շիկացավ, հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ վանկարկելով «Այրել շահին», «Շահն է մեղավոր»: Սրան հետևեց երկրում ռազմական դրություն մտցնելու շահի որոշումը՝ արգելելով ցանկացած ցույց: Չնայած արգելքին խոշոր ցույց տեղի ունեցավ Թեհրանում, որի արդյունքում կյանքից հեռացավ 87 մարդ, որոնցից երեքը կին:
Թեհրանի իրադարձությունները պատճառ հանդիսացան, որպեսզի նավթարդյունաբերության ոլորտում համըդհանուր գործադուլ սկսվի: Հոկտեմբերին գրեթե բոլոր նավթ արդյունահանող կետերի աշխատանքը դադարել էր: Սրան հետևեցին ծանր արդյունաբերության, մեքենաշինության և մետալուրգիայի ոլորտների աշխատողները: Դեկտեմբերի 2-ին Թեհրանում տեղի ունեցավ երկու միլիոնանոց հանրահավաք՝ շահին փոխելու պահանջով:
Հասարակական բուռն ընդվզումների պատճառով 1979 թվականի հունվարի 16-ին Մոհհամադ Ռեզա Փահլավին փախուստի դիմեց:
Հեղափոխության հաղթանակը
1979 թվականի փետրվարի 1-ին այաթոլլա Խոմեյնին 15 տարվա աքսորից հետո վերադարձավ Իրան: Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում արժանացավ ճոխ հյուրընկալության: Խոմեյնիի նկարներով փողոցներ էին դուրս եկել միլիոնավոր թեհրանցիներ՝ վանկարկելով «Շահը գնաց, Իմամը եկավ»: Նույն օրը Խոմեյնին մերժեց վարչապետ Շափուր Բախտիարի առաջարկը ստեղծել «ազգային միասնության» կառավարություն և ուղևորվեց Բեհեշտե-Զախրա: Այստեղ նա իր ելույթում Բախտիարի կառավարությունը անվանեց անօրինական[13]:
Փետրվարի 4-ին Խոմեյնին անձամբ Մեհդի Բազարգանին նշանակեց վարչպետ:
Այս ընթացքում ուժային կառույցները անցնում են հեղափոխականների կողմը: Փետրվարի 9-ին Մեհրաբադի օդանավակայանում ընդհարում տեղի ունեցավ «խոմեյնիականների» և Բախտիարին հավատարիմների միջև: Կռիվը շուտով ընդգրկեց ամբողջ քաղաքը և վերածվեց փողոցային մարտերի: Խոմեյնիի կողմնակիցները իրենց վերահսկողության տակ վերցրեցին ոստիկանական բաժինները, ռազմական և սկսեցին զենք բաժանել բնակչությանը: Քաղաքացիական պատերազմի շեմին Բարձրագույն զինվորական խորհուրդը հայտարարեց իր չեզոքության մասին: Շափուր Բախտիարը փախավ Ֆրանսիա, որտեղ հիմնեց Խոմեյնիին ընդդմիադիր Ազգային դիմադրական շարժումը: Բախտիարը սպանվեց 1991 թվականին:
Կանանց, երեխաների և տղամարդկանց՝ ջրհեղեղի նմանվող մեծ հոսքը, ողողեց բոլոր փողոցներն ու սկսեցին բարիկադներ պատրաստել:
Հեղաշրջական առաջին տանկերը և զրահապատ բրիգադները իրենց կայաններից դեռ նոր էին շարժվել, երբ վնասազերծվեցին ժողովրդի կողմից, և նրանց հեղաշրջումը, դեռ չսկսված, հենց սկզբից ձախողման մատնվեց: Այսպիսով, Շահի վարչակարգի վերջին դիմադրությունը կոտրվեց։
1979թ.-ի փետրվարի 11-ի արևածագին Իրանում ծագեց Իմամ Խոմեյնու շարժման և Իսլամական հեղափոխության հաղթական արևը՝ ազդարարելով Իրանում բռնակալ թագավորների երկարատև իշխանության ավարտը:[14]
Պետական վերակառուցումը
Երկրում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում 1979 թվականի ապրիլի 1-ին Իրանը հռչակվեց իսլամական հանրապետություն: Նույն դվականի դեկտեմբերին ընդունվեց նոր սահմանադրություն, որով ամրագրվում էր, որ երկրում բարձրագույն իշխանությունը պատկանում է հոգևորականությանը՝ հանձինս իմամ Խոմեյնու (վերջինի մահից հետո՝ նրա իրավահաջորդին), իսկ քաղաքացիական իշխանությունը իրականացնում էին նախագահը, մեջլիսը և վարչապետը[15]:
Հետևանքները
Ներքաղաքական հետևանքները
Նոր հանրապետության տնտեսությունը բաժանված էր երեք՝ պետական, կոոպերատիվ և մասնավոր սեկտորների միջև: Արևմուտքի ազդեցությունը Իրանի տնտեսությանը զրոյացվեց: Երկիրը սկզբունքորեն մերժեց կապիտալիզմը և կոմունիզմը, փոխարենը առաջնորդվեց սեփական՝ «իսլամական» զարգացման ուղով: Չնայած սրան, շուկայական ազատ հարաբերությունները շարունակում էին գործել, ինչպես նաև գործում էր Շահի ջանքերով զարգացած տնտեսության պետական սեկտորը: Իրանի՝ գրեթե ողջ աշխարհի հետ սրվող հարաբերությունների պայմաններում, առևտրական կապերը զարգանում էին զգուշորեն և վերապահումներով: Եթե դրանք շարունակում էին գոյություն ունենալ և կամ զարգանալ, ապա միայն երկրի համար կենսական նշանակություն ունեցող ոլորտներում: Վառ օրինակ էր իրանական նավթի վաճառքը և զենքի ներկրումը, որը հարկավոր էր Իրան-իրաքյան պատերազմի համար[15]:
Արտաքին հետևանքները
Հեղափոխությունը անհանգստացնում էր հարևան սունի բնակչությամբ երկրներին, որոնց ղեկավարությունը անհանգստացած էր հեղափոխության արտահանումից: 1979 թվականի դեկտեմբերին Շախսեյ-վախսեյի օրը Սաուդյան Արաբիայի շիաները բողոքի ցույց կազմակերպեցին[16]: Թեհրանը երբեմն աջակցում էր հեղափոխության արտահանմանը, այդ պատճառով ստեղծվեց «Բահրեյնի ազատագրման իսլամական ճակատ», որի անդամները իրենց հայրենիքում 1979 թվականին բողոքի ցույց կազմակերպեցին[16]: Նույն թվականին Բահրեյն ուղևորվեցին Հադի ալ-Մուդարիսին և Սադեկ Ռոուհանին, որոնք երկու ամիս քարոզում էին այնտեղ՝ կոչ անելով Բահրեյնի անեքսիային[17]: Շուտով երկուսն էլ արտաքսվեցին երկրից: Այս ամենով հանդերձ հեղափոխության արտահանմանը Թեհրանը զույշ էր վերաբերում: Երբ 1981 թվականին նույն ճակատի նախաձեռնությամբ զինված հեղաշրջման փորձ արվեց՝ Իրանին միանալու պահանջով, 73 ձերբակալվածների թվում չկար ոչ մի Իրանի քաղաքացի[17]: Թեհրանը հերքում էր իր մասնակցությունը այդ իրադարձություններին: Չնայաց դրան 1981 թվականին Բահրեյնը խզեց կապերը Իրանի հետ[17]: 1990-ական թվականներին Բահրեյնում կրկին տեղի ունեցան շիաների հուզումներ, որոնց կազմակերպման մեջ Բահրեյնը կրկին մեղադրում էր Իրանին[18]:
Ծանոթագրություններ
- ↑ امام خمینی (ره)؛ صحیفه نور،۱۳۶۱، ج ۱، ص75.
- ↑ امام خمینی (ره)؛ صحیفه نور،۱۳۶۱، ج ۱، ص۷۷.
- ↑ Ends of British Imperialism: The Scramble for Empire, Suez, and Decolonization. I.B.Tauris. 2007. pp. 775 of 1082. ISBN 978-1-84511-347-6.
- ↑ «New York Times Special Report: The C.I.A. in Iran». Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին. Վերցված է 2013-01-13-ին.
- ↑ Hiro, Dilip. Iran Under the Ayatollahs. London: Routledge & Kegan Paul. 1985. p. 57.
- ↑ Robin Wright The Last Great Revolution: Turmoil And Transformation In Iran. — New York, NY: Vintage, 2000. — С. 220.
- ↑ Modern Iran: Roots and Results of Revolution By Nikki R. Keddie, Yann Richard, p. 137
- ↑ میلانی، معمای هویدا، 349.
- ↑ Kapuscinski, Shah of Shahs (1985).
- ↑ آبراهامیان، ایران بین دو انقلاب، ص۵۳۴
- ↑ آبراهامیان، ایران بین دو انقلاب، ص۵۵۵–۵۵۷
- ↑ مصدق، محمد. نامههای دکتر مصدق. 1377. - տես՝ نامه محمد مصدق به مهدی بازرگان دربارهٔ تأسیس نهضت آزادی
- ↑ Речь Хомейни в Бехеште Захра
- ↑ عمید زنجانی، عباسعلی، انقلاب اسلامی ایران، ص۱۵۳-۱۵۵.
- ↑ 15,0 15,1 Васильев Л. С. История Востока. — М.: Высш. шк., 1994. Т.2. С.355.
- ↑ 16,0 16,1 Чернова А.Ф. Влияние исламской революции на монархические режимы в Персидском заливе // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. - 2013. - № 161. - С. 25
- ↑ 17,0 17,1 17,2 Чернова А.Ф. Влияние исламской революции на монархические режимы в Персидском заливе // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. - 2013. - № 161. - С. 26
- ↑ Чернова А.Ф. Влияние исламской революции на монархические режимы в Персидском заливе // Известия Российского государственного педагогического университета им. А.И. Герцена. - 2013. - № 161. - С. 27
Օգտագործված աղբյուրներ և գրականություն
آجودانی، ماشاالله. مشروطه ایرانی.
ایران بین دو انقلاب:درآمدی بر جامعهشناسی سیاسی ایران. ترجمهٔ برگردان احمد گل محمدی/محمدابراهیم فتاحی. تهران: نشر نی، ۱۳۸۴. شابک ۹۶۴-۳۱۲-۳۶۳-۴.
عبدالحسین نوایی، دولت های ایران: از آغاز مشروطیت تا اولتیماتوم، تهران: بابک، ۱۳۵۵
کاتوزیان، محمدعلی (همایون). اقتصاد سیاسی ایران: از مشروطیت تا پایان سلسله پهلوی. ترجمۀ محمدرضا
مدنی، جلال الدین؛ تاریخ سیاسی معاصر ایران، قم، انتشارات اسلامی (وابسته به جامعه مدرسین حوزه علمیه قم)، ۱۳۸۷، چ پانزدهم، ج ۲.
امام خمینی (ره)؛ صحیفة نور، مجموعه رهنمودهای امام خمینی، مرکز مدارک فرهنگی انقلاب اسلامی، تهران، ۱۳۶۱، ج ۱.
نفیسی/کامبیز عزیزی. تهران: نشر مرکز. شابک ۹۷۸۹۶۴-۳۰۵-۱۱۲-۹. محبوبی اردکانی، حسین. تاریخ موسسات تمدنی جدید در ایران. انتشارات دانشگاه تهران.
کسروی ا، تاریخ مشروطه ایران، تهران. ۱۳۹۰.انتشارات نگاه. شابک =۹۸۷–۹۶۴–۳۵۱–۱۳۸–۸