«Երկիր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Փոխվում է էջը '{{Այլ կիրառումներ|Երկիր (այլ կիրառումներ)}} {{Արեգակնային համակարգ}} == Տես նաև == * Մայրցամա...'-ով
Պիտակներ՝ Փոխարինում դատարկում Վիզուալ խմբագիր
Տող 1. Տող 1.
{{Այլ կիրառումներ|Երկիր (այլ կիրառումներ)}}
{{Այլ կիրառումներ|Երկիր (այլ կիրառումներ)}}
{{Արևմտահայերեն|Երկիր (արեւմտահայերէն)}}գնա քուն եմ մամատ

[[Պատկեր:The Earth seen from Apollo 17.jpg|մինի|Երկիր մոլորակը]]
'''Երկիր''' ''(Նաև Տեռա, [[Լատիներեն|լատ]]․ Terra - երկիր բառից), ''[[Արեգակնային համակարգ]]ի մոլորակ, ըստ [[Արեգակ]]ից ունեցած հեռավորության երրորդն է, ըստ մեծության՝ հինգերորդը։ [[Արեգակ]]ից ունեցած հեռավորությունը կազմում է 149,8 միլիոն կմ, [[տրամագիծ]]ը 12.700 կմ։ Երկիր մոլորակն առաջացել է մոտավորապես 4,6 միլիարդ տարի առաջ<ref name="USGS1997">{{cite web |date=1997 |title=Age of the Earth |url=http://pubs.usgs.gov/gip/geotime/age.html |publisher=U.S. Geological Survey |accessdate=10 January 2006 |archiveurl=https://web.archive.org/web/20051223072700/http://pubs.usgs.gov/gip/geotime/age.html |archivedate=23 December 2005 |deadurl=no}}</ref><ref>{{cite journal |last=Dalrymple |first=G. Brent |title=The age of the Earth in the twentieth century: a problem (mostly) solved |journal=Special Publications, Geological Society of London |date=2001 |volume=190 |issue=1 |pages=205–221 |doi=10.1144/GSL.SP.2001.190.01.14 |bibcode=2001GSLSP.190..205D}}</ref><ref>{{cite journal |author=Manhesa, Gérard |author2=Allègre, Claude J. |author3=Dupréa, Bernard |author4=Hamelin, Bruno |last-author-amp=yes |title=Lead isotope study of basic-ultrabasic layered complexes: Speculations about the age of the earth and primitive mantle characteristics |journal=Earth and Planetary Science Letters |date=1980 |volume=47 |issue=3 |pages=370–382 |doi=10.1016/0012-821X(80)90024-2 |bibcode=1980E&PSL..47..370M}}</ref>։ Երկրի բնական արբանյակ [[Լուսին]]ը երկրագնդի շուրջը պտտվում է [[էլիպս]]ային [[ուղեծիր|ուղեծրով]], երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա։

Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Մինչև հիմա [[մարդ]]կությանը հայտնի միակ [[Տիեզերք|տիեզերական]] մարմինն է, որի վրա բնակվում են [[կենդանի օրգանիզմ]]ներ։ Երկիր մոլորակը երբեմն կոչում են նաև ''կապույտ մոլորակ''։

== Երկրի կառուցվածք ==

Երկիր մոլորակը ձևավորվել է մոտավորապես 4.54 [[միլիարդ]] տարի առաջ, իսկ կյանքն առաջացել է նրա առաջին միլիարդ տարիների ընթացքում։ Երկրի [[կենսոլորտ]]ն այնուհետև նշանակալիորեն փոփոխության ենթարկեց նրա [[մթնոլորտ]]ային և այլ հիմնական ֆիզիկական կառուցվածքները։

Երկիրը՝ ընդարձակ [[Արեգակնային համակարգ]]ի փոքր [[մոլորակ]]ներից մեկը, մի շարք առումներով եզակի է։ Նրա վրա կյանք կա, ջուր կա, իսկ մակերևույթը մշտապես նորանում է։

[[Երկրագունդ]]ն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասի։ Կենտրոնում [[միջուկ]]ն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ [[երկրակեղև]]ը։
[[Երկրակեղև]]ը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են [[քարոլորտ]]ը։ [[Միջուկ]]ի կենտրոնում [[ջերմաստիճան]]ը հասնում է մինչև 6000 [[ցելսուս]]ի։ [[Միջուկ]]ում նյութերը հրահեղուկ վիճակում են։ Ենթադրվում է, որ այն կազմված է հիմնականում [[երկաթ]]ից և [[նիկել]]ից։

Միջնապատյանը տարածվում է մինչև 2900 կմ խորությունը։ Միջնապատյանի խորքերում [[ջերմաստիճան]]ը հասնում է մինչև 2900 աստիճան ցելսուսի։ Թեև միջնապատյանի [[ջերմաստիճան]]ը բավականին բարձր է, սակայն բարձր [[Ճնշում|ճնշման]] պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է։ Վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալ, հրահեղուկ վիճակում են։

Երկրի ամենակարծր շերտը [[երկրակեղև]]ն է։ [[Երկրակեղև]]ի հաստությունը տատանվում է 5-80 կմ-ի սահմաններում։ Այն կազմված է բազմազան [[ապար]]ներից, որոնք իրարից տարբերվում են կարծրությամբ, գույնով, հալման ջերմաստիճանով և այլ հատկություններով։ Ապարներ են, օրինակ՝ տուֆը, բազալտը, խճաքարը, քարաղը, կավը, ավազը, տորֆը, կավիճը, կրաքարը, քարածուխը և այլն։

Ապարներն ըստ ծագման կարող են լինել հրային (մագմային), նստվածքային և փոխակերպային (ձևափոխված)։ Հրային ապարներն առաջացնում են հրաբխի ժամանակ արտահոսող լավայից, երբ այն սառչում ու կարծրանում է։ Հրային ապարներ են, օրինակ՝ գրանիտը, տուֆը, բազալտը, պեմզան, օբսիդիանը։

Նստվածքային ապարները լինում են օրգանական և անօրգանական։
Օրգանական ծագման ապարները գոյացել են հազարավոր տարիների ընթացքում մահացած օրգանիզմների քայքայումից ու կուտակումից։ Այդ ապարները հիմնականում կուտակվել են ցամաքային գոգավորություններում ու օվկիանոսների հատակում։ Դրանցից են քարածուխը, տորֆը, կավիճը, կրաքարը և այլն։
Անօրգանական ծագման ապարները գոյանում են հրային և փոխակերպային ապարների քայքայումից ու կուտակումից։ Դրանցից են ավազը, կավը, բազալտը, խճաքարը և այլն։

Փոխակերպային ապարներն առաջանում են երկրագնդի խոր շերտերում բարձր ջերմաստիճանի ու մեծ ճնշման պայմաններում նստվածքային կամ հրային ապարների փոխակերպումից։ Օրինակ՝ կրաքարը կարող է վերածվել մարմարի, ավազը՝ ավազաքարի։

Մոլորակը շրջապատված է [[մագնիսական դաշտ]]ով, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է և Երկրի մակերևույթը պաշտպանում [[Արեգակ]]ի՝ կյանքի համար կործանարար հզոր ճառագայթումից։ [[Սիլիցիում|Սիլիկատային]] ապարներից կազմված երկրակեղևը պատված է ջրի թաղանթով և մթնոլորտային գազերով. վերջիններս գրեթե ամբողջովին նախկին [[հրաբուխ|հրաբխային]] ժայթքումների արգասիքն են։ Երկրակեղևը կազմված է հատվածներից՝ սալերից, որոնք դանդաղ շարժվում են միմյանց նկատմամբ։ Միլիոնավոր տարիների ընթացքում այդ շարժումների և սալերի փոխազդեցություների արդյունքում ձևավորվել են մայրցամաքները։

== Երկրագնդի տեսքը արբանյակից ==
[[Պատկեր:AS11-44-6552 crop.png|մինի|150px]]
Երկիրը ճշգրիտ գնդաձև չէ։ Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածի մասում՝ ուռած այնպես, որ նրա [[շառավիղ]]ը [[բևեռ]]ներում 43 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից։ Հին [[Հունաստան|հույն]] փիլիսոփա [[Պյութագորաս]]ը (մ.թ.ա. մոտ 570 - 500) կարծում էր, որ Երկիրը գնդաձև է։ Նա այդ գաղափարը հղացավ՝ դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատեց, որ սկզբից երևում են միայն նավի կայմերը, իսկ նավախելը երևում է, երբ նավն ավելի է մոտենում։

== Երկրի ընդերք ==
[[Երկրակեղև]]ը Երկրի ընդհանուր չափերի համեմատ ավելի բարակ է, քան այստեղ պատկերված գիծը՝ նկարի մասշտաբում։ Երկրակեղևի հաստությունն օվկիանոսների տակ մոտավորապես 5 կմ է, իսկ մայրցամաքների տակ՝ մոտ 35 կմ։ Կեղևի տակ գտնվող մանթիայի հաստությունը մոտավորապես 3000 կմ է։ Մետաղական միջուկն ունի արտաքին՝ հեղուկ, և ներքին՝ պինդ մասեր։ Միջուկում ճնշումը գրեթե միլիոն անգամ գերազանցում է մթնոլորտային ճնշմանը, իսկ ջերմաստիճանը 4500&nbsp;°C է։ Լաբորատորիայում այսպիսի պայմաններ անհնար է վերարտադրել, հետևաբար Երկրի միջուկը կազմող մետաղի վիճակի մասին տեղեկությունները հիմնված են սոսկ ենթադրությունների վրա։

== Մագնիսական դաշտ ==
Երկրի հեղուկ մետաղական արտաքին միջուկը հոսում և ալեկոծվում է՝ առաջացնելով մագնիսական դաշտ։ Ժամանակ առ ժամանակ, գուցե հազարավոր կամ տասնյակ հազարավոր տարիների ընթացքում, մագնիսական դաշտի ուղղությունը շրջվում է, որի պատճառը անհայտ է։ Մագնիսական դաշտի ուժագծերը կարելի է մոտավորապես պատկերացնել որպես երկրագունդը պարուրող հսկայական «կանթեր»՝ նրա հյուսիսային և հարավային բևեռների միջև, որոնք վահանի պես պաշտպանում են Երկրի մակերևույթը Արեգակից եկող՝ էլեկտրական լիցք կրող մասնիկների հեղեղից (արեգակնային քամի)։ Այդ վահանը գոյացնում է մի մագնիսական խոռոչ, որը կոչվում է մագնիսոլորտ։ Երբ Երկրի մագնիսական դաշտը հանդիպում է արեգակնային քամուն, ապա դաշտի՝ Արեգակին ուղղված մասը սեղմվում է, իսկ հակառակ կողմում առաջանում է պոչանման եզր։ Լարերից պատրաստված այս մոդելը պատկերում է արեգակնային քամու հետ Երկրի մագնիսական դաշտի փոխազդեցությունը։

Երկրի տարբեր կետերում կողմնացույցի սլաքի որոշակի ուղղությամբ կողմնորոշվելու փաստը հնարավորություն է տալիս կատարելու հետևյալ կարևոր եզրակացությանը։
Առաջին՝ Երկիրը մի հսկայական մագնիս է, որի մագնիսական դաշտի գծերի ուղղությամբ էլ դասավորվում է կողմնացույցի սլաքը տարածության տվյալ կետում։
Երկրորդ՝ Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ՝ նրա մագնիսական դաշտի հարավային բևեռն է, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝ հյուսիսային մագնիսկան բևեռը։ Դա Է պատճառը, որ կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը, ձգվելով Երկրի մագնիսական հարավային բևեռից, ուղղվում է դեպի հյուսիս։


{{Արեգակնային համակարգ}}
{{Արեգակնային համակարգ}}

12:29, 7 Հուլիսի 2018-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկիր (այլ կիրառումներ)

Տես նաև

Ծանոթագրություններ

Ընթերցե՛ք «երկիր» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։