«Իլիական»–ի խմբագրումների տարբերություն

Jump to navigation Jump to search
Ավելացվել է 16 բայտ ,  3 տարի առաջ
'''Իլիական''' (հին հունարեն՝ Ἰλιάς), [[Հոմերոս]]ին վերագրվող վիպերգ (էպիկական պոեմ), հին հունական գրականության հնագույն հուշարձաններից մեկը։ «Իլիականի» նյութը շարադրված է 15,700 տողում, որոնք դեռ անտիկ գիտնականները, ըստ հին հունական այբուբենի տառերի թվի, բաժանել են 24 գրքի կամ երգի։
 
Աշխարհաբար հայերենիհայերենը թարգմանվել է երեք անգամ՝ (գրաբարից) [[Մկրտիչ Խերանյան]]ի և (հունարենից) [[Հ. Արսեն Ղազիկեան]]ի և [[Համազասպ Համբարձումյան]]ի կողմից<ref>Իլիական / Հոմերոս, գրաբարից թարգմ.՝ Մ. Խերանյան, Երևան, ԵՊՀ, 1987, 500 էջ։</ref><ref>Հոմերի Իլիական, բնագրէն թարգմանեց Հ. Արսէն Ղազարոս Ղազիկեան, Վենետիկ-Ս. Ղազար, Մխիթարեան տպագրութիւն, 1911, 835 էջ։</ref><ref>Իլիական [Վիպերգ] / Հոմերոս, հին հուն. բնագր. թարգմ.՝ Հ. Համբարձումյան, խմբ.՝ Ս. Վահունի, Երևան, Հայպետհրատ, 1955, 512 էջ։</ref>։
 
== Իլիականի սկիզբը ==
 
== «Իլիականի» և «Ոդիսականի» հիմքում ընկած հունական առասպելի համառոտ սյուժեն ==
[[Տրոյա]] քաղաք-պետության արքայազն Ալեքսանդրը (Պարիս) փախցնում է հույների [[Սպարտա]]յի թագավոր Մենելայոսի կնոջը՝ [[Հեղինե]]ին։ Հեղինեն [[Զևս]]ի դուստրն էր, որն ուներ առասպելական գեղեցկություն։ Ահա այս գեղեցկուհուն առևանգում է տրոյացի արքայազն Պարիսը, և այս հանգամանքը դառնում է [[տրոյական պատերազմ]]ի պատճառը (իսկ ավելի շուտ՝ պատրվակը)։ [[Հույներ]]ի (աքայացիների) զորքերի հրամանատարը Ագամեմնոնն է։ Նրանց կողմից են հերոսներ [[Աքիլես|Աքիլլես]]ը, Պատրոկլեսը, հնարամիտ [[Ոդիսևս]]ը և ուրիշներ։ Պատերազմը ձգձգվում է, և տասը տարի անց հակամարտության վերջը չի երևում։ Սակայն Ոդիսևսը իր հնարամտությամբ վերջ է դնում պատերազմին։ Նրա խորհրդով կառուցվում է փայտե մի մեծ ձի, որի մեջ թաքնվում են մի քանի հույն հերոսներ՝ Ոդիսևսը նրանց թվում։ Ձին թողնվում է քաղաքի դարպասների առաջ, իսկ հունական զորքը թաքնվում է հարևան կղզիներում, այդպիսով թողնելով տպավորություն, որ հույները ընդունել են իրենց պարտությունը և վերադարձել տուն։ Տրոյացիները փայտե ձին ներս են տանում, և տոնում են իրենց «հաղթանակը»։ Գիշերով, երբ խրախճանքից հարբած տրոյացիները քնած են, հույն հերոսները դուրս են գալիս ձիուց, կոտորում քաղաքի պահակազորը, և բացում դարպասները։ Հունական զորքը ներխուժում է Տրոյա, որի բնակչությունը կամ սրի է քաշվում, կամ գերևարվում։ Հինավուրց քաղաքը կրակի է մատնվում և ավերվում։ Հեղինեն վերադարձվում է ամուսնուն, իսկ հույները տուն են մեկնում հսկայական ավարով։
[[Պատկեր:Helene Paris Louvre K6.jpg|մինի|250px|աջից|Հեղինեն և Պարիսը]]
 
196 275

edits

Նավարկման ցանկ