«Խանասորի Վարդան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 38. Տող 38.
* Անդրէյ Ամուրեան, Հ. Յ. Դաշնակցութիւնը Պարսկաստանում, [[Թեհրան]], [[1950]], 182 էջ։
* Անդրէյ Ամուրեան, Հ. Յ. Դաշնակցութիւնը Պարսկաստանում, [[Թեհրան]], [[1950]], 182 էջ։
* [[Միքայել Վարանդյան|Միքայէլ Վարանդեան]], Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, [[Երեւան]], [[1992]]:
* [[Միքայել Վարանդյան|Միքայէլ Վարանդեան]], Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, [[Երեւան]], [[1992]]:
* [[Ռուբէն Տէր Մինասեան|Ռուբէն]], Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ. հատ., [[Թեհրան]], 1982, Երեւան, 1990:
* [[Ռուբէն Տէր Մինասեան|Ռուբէն]], Հայ յեղափոխականի մը յիշատակները, Բ. հատ., [[Թեհրան]], 1982, [[Երևան|Երեւան]], [[1990]]:


{{ՀՀ}}
{{ՀՀ}}

19:30, 25 Մարտի 2017-ի տարբերակ

Սարգիս Մեհրաբյան
Անհայտ - 1943 թթ.
ԾննդավայրՂարաբաղ, Ելիզավետպոլի նահանգ
Մահվան վայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, Հայկական ԽՍՀ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԶորատեսակԿամավորական խմբեր
Ծառայության տարիներ1890—1920-ականներ
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Շատախի ինքնապաշտպանություն
Խանասորի արշավանք
Հայ-թաթարական բախումներ
Ղարաբաղի
ինքնապաշտպանություն
Վանի ինքնապաշտպանություն

Խանասորի Վարդան կամ պարզապես Վարդան (իրական անուն-ազգանուն՝ Սարգիս Մեհրաբյան, 1870- 1943), հայ քաղաքական, ռազմական գործիչ։

Կենսագրություն

Ծնվել է 1870 թ. Արցախում։ Ծառայել է ռուսական բանակում։ 1890 թվականից գործել է Ատրպատականում, զինատար խմբերով հաճախ անցել Վասպուրական, բախվել թուրք սահմանապահ ուժերի և քրդերի հետ։ 1894 թ. Նիկոլ Դումանի հետ մասնակցել է Դերիկի վանքի կռվին։ 1895 թ. մայիսին 22 հոգանոց խմբով Ատրպատականից անցնում է Վան: 1896 թվականի գարնանը ղեկավարել է Շատախի ինքնապաշտպանությունը, նույն թվականի սեպտեմբերին մասնակցել Վանի կռիվներին։ 1897 թվականին նշանակվել է Խանասորի արշավանքի ընդհանուր հրամանատար։ 1898 թ. որպես [[Շատախի ներկայացուցիչ մասնակցում է Հայ հեղափոխական Դաշնակցության 2-րդ ընդհանուր ժողովին։ Ժողովը Վարդանին Աղբյուր Սերոբի (Սերոբ Վարդանյան), Սևքարեցի Սաքոյի (Սարգիս Ծովիանյան) և Գուրգենի (Բաղդասար Մալյան) հետ ընտրում է որպես Բարձրավանդակի (Սասուն) Պատասխանատու մարմնի անդամ, բայց Վարդանը հրաժարվում է այդ պաշտոնից։ 1901-1905 թթ. Վարդանը Բաքվում էր, ուր աշխատում էր Բաքվի նավթահորերի մեջ՝ առանց մասնակցելու Բաքվի կուսակցական կյանքին։ 1905 թվականի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ հենց Վարդանին է վստահվում Արցախի ինքնապաշտպանությունը։ 1907 թ. մասնակցում է Վիեննայում կայացած ՀՅԴ 4-րդ ընդհանուր ժողովին: 1908 թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո հաստատվել է Իզմիրի շրջանի Մաղնիսա գյուղում, ուր մնում է մինչև 1914 թ.։ Մի կերպ փրկվելով թուրք ջարդարարներից՝ հաստատվում է Բաքվում։ 1915 թ. սկզբին անցնում է Թիֆլիս։ 1915 թ. սկզբին նշանակվում է Հայկական կամավորական 5-րդ գնդի հրամանատար։ 1915 թվականի գարնանը նշանակվել է Արարատյան գնդի (նրա կազմի մեջ էին մտնում Հայկական կամավորական 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ գնդերը) հրամանատար, որը որպես ռուսական բանակի առաջապահ օգնության է հասել Վասպուրականի հայությանը։ 1917 թ. դարձյալ հաստատվում է Բաքվում, որտեղ անդամակցում է Բաքու Բաքվի Հայ ազգային խորհրդին։ 1918 թվականին Բաքվի Հայ ազգային խորհրդի կողմից Վարդանը ընտրվում է Բաքվի հայ զինվորական գերագույն մարմնի անդամ։ Հայաստանի Հանրապետության շրջանում (1918-1920 թթ.) զբաղվում է իր ընտանիքի հոգսերով և ագարակի մշակությամբ՝ հեռու մնալով քաղաքական կյանքից։ Հայաստանի խորհրդայնացումից հետո մինչև կյանքի վերջը ապրել է Երևանում` լինելով օրինապահ քաղաքացի: Մահացել է 73 տարեկան հասակում` 1943 թվականի հունվարի 2-ին, Երևանում։ Թաղված է Երևանի քաղաքային գերեզմանատանը։ Նրա որդին, որ ամուսնացել էր Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի (Սարգիս Հովհաննիսյան) դստեր հետ, զոհվում է ԽՍՀՄ Հայրենական Մեծ պատերազմում (1941-1945 թթ.):

Վարդանի մասին կան բազմաթիվ հյուսված երգեր։

Գրականություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։