Գաբրիել Լազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբրիել Լազյան
Ծնվել է1893
ԾննդավայրԵրզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1959
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան, հասարակական գործիչ և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայ Յեղափոխական Դաշնակցութիւն

Գաբրիել Գուրգենի Լազյան (1893, Երզնկա, Էրզրումի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1959, Կահիրե, Եգիպտոս), հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան։ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում, ապա ավարտել Կոստանդնուպոլիսի զինվորական վարժարանը։ 1914-1918 թթ. ծառայել է թուրքական բանակի գերմանական գլխավոր հրամանատարության սպայակույտում։ 1918 թ. Մուդրոսի զինադադարից հետո մեկնել է Հայաստան, 1918-1920 թթ. ծառայել հայկական բանակի գլխավոր սպայակույտում, զգալի դեր խաղացել հայկական բանակի առջև դրված դժվարին խնդիրների լուծման գործում։

Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո, շատ այլ սպաների հետ ձերբակալվել է և աքսորվել։ Հետագայում կարողացել է անցնել արտասահման։

1921-1922-ին իբրև սպա ծառայել է հունական բանակում, մասնակցել հույն-թուրքական պատերազմին։ 1923-ին Աթենքում հրատարակել է «Նոր օր» թերթը, ընտրվել Հունաստանի Ազգային կենտրոնական վարչության անդամ։ Մեծ ներդրում ունի հունահայ գաղութի կյանքի կազմակերպման գործում։

1938-ից աշխատել է Կահիրեում, հիմնադրել «Հուսաբեր» մշակութային ընկերությունը, տպարան, հրատարակչություն, գրատուն։

Լազյանը գրել է բազմաթիվ պատմական ուսումնասիրություններ հայ ազգային-ազատագրական շարժման անվանի դեմքերի և Հայ դատի վերաբերյալ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամիրյան Գ., Գաբրիել Լազյան, «Հայրենիք», 1960, թիվ 2, էջ 10-19
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png