Հուսաբեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հուսաբեր
ֆր.՝ Houssaper[1], գերմ.՝ Hūsābīr[1] և արաբ․՝ هوسابير‎‎[1]
Տեսակթերթ և պարբերական
Լեզուհայերեն[1], արաբերեն և ֆրանսերեն[1]
Հիմնադրվել է1915
Երկիր Եգիպտոս
Հրատարակման վայրԿահիրե[1]
Կայքalhwsabir.com

Հուսաբեր (դասական ուղղագրությամբ Յուսաբեր)՝ ազգային, քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ։ Լույս է տեսնում Կահիրեում, 1913 թ.-ից (մինչև 1926 թ.-ը՝ երկօրյա)։ 1923 թ.-ից՝ ՀՅԴ կուսակցության պաշտոնական օրգան։ Խմբագիրներ՝ Ս. Պարթևյան, Ս. Եսայան, Վ. Նավասարդյան, Գաբրիել Լազյան, Կ. Կոկանյան, Ս. Պայրամյան, Զ. Լիլոզյան և ուրիշներ։ Լուսաբանում է սփյուռքի՝ հատկապես Եգիպտոսի հայկական համայնքի ներքին կյանքը, Հայկական հարցի պատմությունը, տարբեր երկրների Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը։ 1980-ական թթ. վերջերից վերլուծական նյութեր է տպագրում Արցախյան շարժման, Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության, սփյուռքի առջև կանգնած խնդիրների մասին։ Հրապարակում է ՀՅԴ պաշտոնական փաստաթղթերը։ Հուսաբերի էջերում տպագրվել են Ա. Արփիարյանի, Ե. Օտյանի, Վ. Թեքեյանի և ուրիշ հայ գրողների երկեր։ Տպագրվում է սեփական համանուն տպարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 681