«Ֆլեյտա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-Տեղեկաքարտ երաժշտական գործիք +Տեղեկաքարտ Երաժշտական գործիք)
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ երաժշտական գործիք}}
{{Տեղեկաքարտ Երաժշտական գործիք}}
'''Ֆլեյտա''', փողային երաժշտական գործիք։ Ֆլեյտայի հնչողությունը ստեղծվում է ֆլեյտահարի առաջացրած [[ձայն]]ային տատանումներից (վիբրացիա)։ Գոյություն ունեն տարբեր տեսակի ֆլեյտաներ։ Սովորական ֆլեյտաների դեպքում ֆլեյտահարը գործիքը պահում է աջ կողմում։ Ֆլեյտան համարվում է փայտյա-փողային գործիք, բայց հիմնականում ֆլեյտաները պատրաստվում են [[մետաղ]]ից։
'''Ֆլեյտա''', փողային երաժշտական գործիք։ Ֆլեյտայի հնչողությունը ստեղծվում է ֆլեյտահարի առաջացրած [[ձայն]]ային տատանումներից (վիբրացիա)։ Գոյություն ունեն տարբեր տեսակի ֆլեյտաներ։ Սովորական ֆլեյտաների դեպքում ֆլեյտահարը գործիքը պահում է աջ կողմում։ Ֆլեյտան համարվում է փայտյա-փողային գործիք, բայց հիմնականում ֆլեյտաները պատրաստվում են [[մետաղ]]ից։



13:15, 31 հունվարի 2017-ի տարբերակ

Ֆլեյտա
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումփողային երաժշտական գործիքներ[1] և փայտե փողային գործիք
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ421[1]
Ձայնանմուշ

Ֆլեյտա, փողային երաժշտական գործիք։ Ֆլեյտայի հնչողությունը ստեղծվում է ֆլեյտահարի առաջացրած ձայնային տատանումներից (վիբրացիա)։ Գոյություն ունեն տարբեր տեսակի ֆլեյտաներ։ Սովորական ֆլեյտաների դեպքում ֆլեյտահարը գործիքը պահում է աջ կողմում։ Ֆլեյտան համարվում է փայտյա-փողային գործիք, բայց հիմնականում ֆլեյտաները պատրաստվում են մետաղից։

Առաջացում և օգտագործում

Ոսկրից պատրաստված նախնադարյան ֆլեյտա

Ֆլեյտան աշխարհում գոյություն ունեցող ամենահին գործիքներից մեկն է։ Գոյություն ունեն բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ ֆլեյտան գոյություն է ունեցել նույնիսկ նախնադարում։ 2008 թվականին կատարվող հնագիտական պեղումների ժամանակ մի քարանձավում հայտնաբերվել են մոտ 35.000-40.000 տարվա ֆլեյտայի մասեր[2]։ Դրանով ապացուցվել է, որ նույնիսկ առաջին մարդիկ ստեղծել են ֆլեյտաներ և զբաղվել են երաժշտությամբ։

Ֆլեյտաները կարող են պատրաստված լինել փայտից, ոսկորից, քարից, թրծած կավից, պլաստմասայից, տարբեր տեսակի մետաղներից (ոսկի,արծաթ) և նույնիսկ ապակուց։

Հիմնականում այն պատրաստվում է մետաղից։ Մ. թ. ա. 7-րդ դարում, Հին Հունաստանում մեծ գործածություն էր վայելում պանի ֆլեյտան։ Իսկ բլոկֆլեյտան սկսել են օգտագործել 14-րդ դարից սկսած։

Իռլանդական ֆլեյտա

Գոյություն ունեն տարբեր ազգերին հատուկ ֆլեյտաներ և դրանցից ամեն մեկը ունի իր անվանումը։ Ֆլեյտան օգտագործվում է տարբեր ժանրերի երաժշտություններում։ Այն լայն օգտագործում ունի դասական երաժշտության մեջ (սիմֆոնիկ նվագախմբում 2 ֆլեյտա և հաճախ մեկ պիկոլո)։ Սովորական ֆլեյտան ունի բազմաթիվ տարատեսակներ։ Դրանք են՝ (ըստ ձայնի բարձրության)

Հիմնականում օգտագործվում են սովորական ֆլեյտան և պիկոլոն։ Որոշ կոմպոզիտորներ օգտագործում են նաև ալտֆլեյտան։ Մյուս տարատեսակները ավելի քիչ օգտագործում ունեն։ Տերցֆլեյտան օգտագործվում է ջազում։

Ֆլեյտան լայն օգտագործում ունի կամերային երաժշտության մեջ։ Այն հաճախ օգտագործվում է որպես մենակատար գործիք։ Ֆլեյտայի համար գրվել են բազմաթիվ կոնցերտներ։ Այն համարվում է աշխարհում ամենաշատ նվագվող գործիքներից մեկը։

Այլ տեսակի ֆլեյտաներ

Մադագասկարյան սոդինա

Բացի դասական երաժշտության մեջ օգտագործվող ֆլեյտայից և իր մի քանի տարատեսակներից, գոյություն ունեն ֆլեյտայի բազմաթիվ այլ տեսակներ, որոնք հիմնականում տարածված են հատուկ երկրներում։ Դրանցից են՝

Ծանոթագրություններ

Ընթերցե՛ք «ֆլեյտա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլեյտա» հոդվածին։