Ալտֆլեյտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալտֆլեյտա
Alto flute 006.jpg
Որակավորումլայնակի ֆլեյտա
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ421.121.12
ՀնարողTheobald Boehm?[1]
Range Alto flute.png

Ալտ-ֆլեյտա (իտալ.՝ flauto contralto; ֆր.՝ flûte alto; գերմ.՝ Altflöte) փողային երաժշտական գործիք է, որը պատկանում է ֆլեյտաների ընտանիքին։ Այն սովորական ֆլեյտայից ավելի երկար է, խողովակը՝ ավելի հաստ, որոշ դեպքերում՝ ոլորապտույտ։

Ի տարբերություն սովորական ֆլեյտայի, ալտ-ֆլեյտան տրանսպոզիցիոն գործիք է, Սոլ լարվածքով, այսինքն՝ հնչում է նոտագրված նոտաներից կվարտայով ցածր։ Հետևաբար՝ Դո լարվածքով ֆլեյտայի հետ համեմատ, այն ներքևի դիապազոնում ևս հինգ նոտայի հնարավորություն ունի (ըստ հնչողության՝ Սի, Սի բեմոլ, Լյա, Լյա բեմոլ և Սոլ)։ Ալտ-ֆլեյտան շատ ավելի հազվադեպ է օգտագործվում, քան սովորական կլասիկ ֆլեյտան. հիմնականում 20-րդ դարի նվագախմբային ստեղծագործություններում: Ունի ավելի թավ, փափուկ և տաք հնչողություն։ Նրա տարբերվող տեմբրը հիանալի կերպով օգտագործել են Մորիս Ռավելը՝ "Դափնիս և Քլոե" բալետում, Իգոր Ստրավինսկին՝ "Սրբազան Գարուն" բալետում, Գուստավ Հոլսթը "Մոլորակներ" սյուիտում։ Մեր օրերում այն օգտագործել է նաև Ջոն Վիլլիամսը։


  1. Baines A. The Oxford Companion to Musical InstrumentsOUP, 1992. — ISBN 0-19-311334-1