Ֆույարա
Ֆույարա | |
---|---|
![]() | |
Տեսակ | ոչ նյութական մշակութային ժառանգություն |
Որակավորում | open flutes with external duct with fingerholes? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 421.211.12 |
Ֆույարա (սլովակ.՝ fujara)՝ ծագել է կենտորանական Սլովակիայում որպես մեծ և բարդ ժողովրդական հովվի հնչերանգ՝ ֆիփլ ֆլեյտայի բացառիկ դիզայնով։ Այն տեխնիկապես կոնտրաբաս է, պատկանում է Tabor սրինգի դասին։
Տեխնիկան և դերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆույարան ունի 160-200 սմ երկարություն[1], և լարված է A, G կամ F։ Այն ունի երեք հնչերանգային անցքեր (որոնք կոչվում են նաև մատների անցքեր), գտնվում են հիմնական մարմնի ստորին հատվածում։ Ձայնն արտադրվում է հիմանակն մարմնից և ֆիփլի վերին հատվածից։ Ֆիփլում օդն առաջնորդվում է փոքրիկ խողովակի միջոցով, որը կոչվում է vzducholod (նշանակում է օդային ալիք)[2]։ Տեղադրված է հիմնական մարմնի վրա։ Ֆույարայի վրա հնարավոր է նվագել հիմնական հաճախականություն, իսկ նորմալ նվագելու տեխնիկան հիմնված է գործիքը փչելու վրա։ Ձայնային բարձր հարաբերակցության պատճառով (երկարությունն ընդդեմ փոքր ներքին տրամագծի), նվագողը կարող է օգտագործել դիատոնիկ սանդղակը՝ միայն երեք հնչերանգային անցքերի միջոցով։ Ֆույարան հիմնականում կանգնած են նվագում, պահում են ուղղահայաց՝ սովորաբար հենելով աջ ազդրին։
Ատիպիկ դիզայնն արտադրում է խորը տեմբր։ Զարդերն ավանդաբար ավելացվել են բազայի մեղեդիներին, որոնք սովորաբար առաջանում են միքսօլիդիան եղանակով։ Զարդերի հիմնական 2 տեսակները կոչվում են prefuk և rozfuk՝ Սլովակերենից prefukovať և rozfúkať: Ավանդաբար, ֆույարան նվագել են հովիվները հանգստի համար։ Սակայն այժմ այն այդ փուլից տեղափոխվել է ժողովրդական փառատոնների, որոնք տեղի են ունենում Východná և Detva քաղաքներում։ Այժմ ֆույարան տարածվել է ամբողջ աշխարհում։ Այն նվագում են հատկապես Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ֆլեյտայի սիրահարները։ Չնայած սրան, ֆույարան ձեռք է բերել մեծ ժողովրդականություն և ճանաչում Սլովակիայից դուրս։ Ֆույարան ավելի շատ սոլո գործիք է, բայց արդեն կան 2-3 գոյություն ունեցող ֆույարայի համույթներ։ Օրինակ the Kubinec family կամ the Javorová Húžva trio:
Ֆույարան 2005 թվականին ընդգրկվել է Միավորված Ազգերի Կրթության, Գիտության և Մշակույթի Կազմակերպության կողմից իրականացվող մարդկության բանավոր և նյութական ժառանգության գլուխգործոցների ցուցակում[3][1]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Koncovka - Սլովակիայում մեկ ուրիշ ֆլեյտայի տեսակ ֆիփլով՝ առանց կողմնակի հնչերանգային անցքերի
- Tabor pipe - 3 անցքով ժողովրդական ֆլեյտա
- Willow flute- ժողովրդական ֆլեյտա՝ մի կողմում ֆլիփերով, մյուսում առանց անցքերի
- Kalyuka - Ռուսական հնչերանգային ֆլեյտա
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 "The Fujara and its Music": Description, Slideshow, Video, UNESCO, 2005, 2008. (Accessed 2012-08-12)
- ↑ «Fujara fingering technique»։ Վերցված է 2006-09-28
- ↑ Smeets Rieks (2006)։ «The Fujara and its Music»։ Masterpieces of the Oral and Intangible Heritage of Humanity։ UNESCO։ էջ 86։ Վերցված է 2008-07-01
UNESCO has also provided a web page showing information about the Fujara, but it "has no official status":- Minasyan Anahit (2006-03-24)։ «Proclamation 2005: "The Fujara and its Music"»։ Slovakia - Information related to Intangible Cultural Heritage։ UNESCO։ Վերցված է 2008-07-01