Կոնտրաբաս ֆլեյտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնտրաբաս ֆլեյտա
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
ՈրակավորումՀամերգային ֆլեյտա
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ421.121.12-71

Կոնտրաբաս ֆլեյտա (անգլ.՝ Contrabass flute), ֆլեյտաների ընտանիքին պատկանող փայտյա փողային գործիք, հնչողությամբ ամենացածր գործիքներից մեկն այս ընտանիքում։ Կոնտրաբաս ֆլեյտայի ամենացածր նոտան մեծ օկտավայի դոն է։

Օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնտրաբաս ֆլեյտան չունի շատ լայն օգտագործում։ Այն հիմնականում օգտագործվում է ֆլեյտաների նվագախմբերում։ Կոնտրաբաս ֆլեյտա նվագում են ֆլեյտահարները, ովքեր նվագում են բոլոր տիպի ֆլեյտաներ։ Այս ֆլեյտան հիմնականում պատրաստվում է հատուկ ֆլեյտա պատրաստողների կողմից։ Այն պատրաստվում է մետաղից և իր քաշով բավական ծանր է։ Ֆլեյտահարը այս ֆլեյտան նվագելու ժամանակ պետք է կանգնած լինի, քանի որ այն երկար է։ Ինչպես և կոնտրալտո ֆլեյտան այն ունի հայերեն "Գ" տառի շրջված տեսքը։ Սովորական համերգային ֆլեյտայից այն ցածր է երկու օկտավա, իսկ կոնտրալտո ֆլեյտայից՝ մեկ օկտավա։ Կոնտրաբաս ֆլեյտայի համար գրվել են բազմաթիվ սոլո և նվագախմբային ստեղծագործություններ։ Այս ֆլեյտան ուշադրության կենտրոնում է հայտնվել հիմանականում ժամանակակից կոմպոզիտորների կողմից։ Սոլո ստեղծագործությունները գրվել են 21-րդ դարում։