Հիպերբաս ֆլեյտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպերբաս ֆլեյտա
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
ՈրակավորումՀամերգային ֆլեյտա
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ421.121.12
Ռոբերտո Ֆաբրիչիանին հիպերբաս ֆլեյտայի հետ

Հիպերբաս ֆլեյտա (անգլ.՝ Hyperbass flute, ֆր.՝ Flûte hyper-basse, իտալ.՝ Flauto iperbasso), ֆլեյտաների ընտանիքի ամենամեծ և հնչողությամբ ամենացածր գործիքը։

Կառուցվածքն ու օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպերբաս ֆլեյտան սովորական համերգային ֆլեյտայից չորս օկտավա ցածր է, բաս ֆլեյտայից՝ երեք, կոնտրաբաս ֆլեյտայից՝ երկու, իսկ կրկնակի կոնտրաբաս ֆլեյտայից՝ մեկ։ Այս ֆլեյտայի հնչող ամենացածր նոտան սուբկոնտր օկտավայի դոն է (դաշնամուրի դոյից մեկ օկտավա ցածր)։ Այս ֆլեյտայի երկարությունը մոտ ութ մետր է։ Գոյություն ունեն մի շարք մեթոդներ հիպերբաս ֆլեյտայի նվագը հեշտացնելու համար։ Ֆլեյտայի չափազանց մեծ լինելու պատճառով ստեղծվել է հատուկ սիստեմ, որի շնորհիվ նվագողը իր մատները հարվածում է փոքրիկ ստեղնաշարի վրա։ Եթե հիպերբաս ֆլեյտան պատրաստված լիներ սովորական ֆլեյտաների նման, այն անհնար կլիներ նվագելը։ 21-րդ դարի սկզբում ամերիկացի և ավստրալիացի կոմպոզիտորները սկսել են գրել ստեղծագործություններ այս գործիքի համար։ Իտալացի ֆլեյտահար Ռոբերտո Ֆաբրիչիանին այս գործիքի առաջին կատարողն է համարվում։ Գործիքը պատրաստվում է կամ մետաղից կամ (ավելի հաճախ) փայտից։