Սուրբ Գեորգ եկեղեցի (Գյումրի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գեորգի եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գեորգ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և քանդված եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Շիրակի մարզ, Գյումրի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՇիրակի թեմ
Հոգևոր կարգավիճակՔանդված
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ1850
Հիմնադրված1850
Գմբեթ2

Սուրբ Գեորգ, հունական եկեղեցի Հայաստանի Գյումրի քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է Բայանդուր գյուղի բնակիչների ջանքերով՝ 1850 թվականին՝ Ուռումների թաղամասում։ Եկեղեցին գտնվելիս է եղել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դիմաց՝ ներկայիս քաղաքային շուկայի տարածքում գտնվող Ստեփան Շահումյանի արձանի տեղում։

Եկեղեցին ըստ ժամանակակիցների այն աստիճան է շրջապատված եղել խանութներով ու արհեստանոցներով, որ հազիվ է տեսանելի եղել։

Եկեղեցու կառուցմանը աջակցել է Սերգեյ Մերկուրովի պապը՝ Ֆյոդոր Մերկուրովը։

Բարձաքանդակ նվիրված սուրբ Գեորգին

Սուրբ Գեորգ եկեղեցին քանդել են 1933-1934 թվականներին։ Հունական եկեղեցուց պահպանվել է միայն մի բարձաքանդակ, որը պատկերում է Սուրբ Գեորգին ձիու վրա նստած[1]։

Բարձաքանդակը 2015 թվականին տեղադրվել է Գյումրի վերականգնված Գեղցոնց ժամում` ներսի կողմից՝ գլխավոր մուտքի վերևում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սբ. Գեորգ հունական եկեղեցի»։ Վերցված է 2015 Օգոստոսի 3