Սոլոմոն Աշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սոլոմոն Աշ
լեհ.՝ Solomon Asch
Solomon Asch .jpg
Ծնվել է սեպտեմբերի 14, 1907(1907-09-14)[1][2]
Վարշավա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է փետրվարի 20, 1996(1996-02-20)[1][2] (88 տարեկանում)
Haverford
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Flag of Poland.svg Լեհաստան
Մասնագիտություն հոգեբան և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Ռատգերսի համալսարան, Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Բրուքլինի քոլեջ
Գործունեության ոլորտ Սոցիալական հոգեբանություն
Անդամակցություն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատեր Կոլումբիայի համալսարան և Նյու Յորք քաղաքի քոլեջ
Գիտական աստիճան դոկտորի աստիճան[1]
Գիտական ղեկավար Մաքս Վերտհայմեր
Պարգևներ Գուգենհայմի կրթաթոշակ William James Fellow Award և APA Award for Distinguished Scientific Contributions to Psychology
Solomon Asch Վիքիպահեստում

Սոլոմոն Էլիոտ Աշ (անգլ.՝ Solomon Eliot Asch, սեպտեմբերի 14, 1907(1907-09-14)[1][2], Վարշավա, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 20, 1996(1996-02-20)[1][2], Haverford), լեհական ծագմամբ ամերիկացի հոգեբան[3][4][5], կոնֆորմիզմին նվիրված հայտնի գիտափորձերի հեղինակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշի գիտափորձում օգտագործվող երկու քարտերի օրինակներ

Սոլոմոն Աշը ծնվել է Վարշավայում և 1920 թվականին արտագաղթել ԱՄՆ, որտեղ 1928 թվականին Նյու Յորքի քաղաքային քոլեջում ստացել է բակալավրի աստիճան։ Ստացել է Կոլումբիայի համալսարանի մագիստրոսի և դոկտորի աստիճան` Գեշտալտ հոգեբանության հիմնադիր Մաքս Վերտհայմերի ղեկավարությամբ: Դասախոսական գործունեության մեծ մասն (19 տարի) անցկացրել է Սուորթմոր քոլեջում, Վոլֆգանգ Կյոլերի հետ նույն թիմում:

1943 թվականին Աշը փոխարինել է Մաքս Վերտհայմերին՝ Սոցիալական հետազոտությունների նոր դպրոցի հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնում:

Հերման Վիթքինի հետ համագործակցել է կոգնիտիվ ոճերի տեսության մշակման հարցում:

1951 թվականի մայիսի 14-ին Հարոլդ Գյուցքովի «Խմբեր, առաջնորդություն և մարդիկ» (անգլ.՝ Groups, Leadership and Men) հավաքածուի մեջ ընդգրկվել է Սոլոմոն Աշի կողմից գրված «Խմբակային ճնշումների ազդեցությունը դատողությունների այլակերպման և աղավաղման վրա» (անգլ.՝ Effects of Group Pressure on the Modification and Distortion of Judgments) գլուխը: Այդ գիտափորձի համար սենյակ են հրավիրվում փորձին մասնակցող ութ հոգի: Բոլոր մասնակիցները, բացի մեկից, դերասաններ էին և գիտափորձի դիտակետում մնացած մասնակցի արձագանքն էր առ դերասանների վարքը: Դերասանները տեղյակ էին, թե որն է գիտափորձի նպատակը, բայց գիտափորձի արդյունքում դա որևէ կերպ չէր արտահայտվում: Գիտափորձի ընթացքում ուսումնասիրվող ուսանողներին ցուցադրվում էր քարտ, որի վրա պատկերված էր ուղղահայաց գիծ: Դրանից հետո ուսումնասիրվողին ցուցադրվում էր մեկ այլ քարտ, որի վրա պատկերված էին երեք ուղղահայաց գծեր, որոնցից մեկը հավասար էր առաջին քարտի գծին, մյուս երկուսը` դրանից արտահայտված կարճ և երկար էին: Աշի գիտափորձի բոլոր մասնակիցները առաջին երկու հարցերին տալիս էին միանման և ճիշտ պատասխաններ։ Սակայն երրորդ փուլում դերասանները տալիս էին միանման և սխալ պատասխաններ, ինչից ուսումնասիրվողը շփոթվում էր։ Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ ուսումնասիրվողների 75 %-ը համաձայնվել է մեծամասնության արտահայտած սխալ կարծիքի հետ[6][7][8][9]:

1966 թվականին Աշը հիմնել է Ռաթգերսի համալսարանի Կոգնիտիվ ուսումնասիրությունների ինստիտուտը[10]:

Աշի աշակերտներից առավել հայտնի է Սթենլի Միլգրեմը, որը նրա ղեկավարությամբ Հարվարդի համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: Նա նաև հայտնի է իր վարքաբանական գիտափորձով:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1941, 1943 - Գուգենհայմի կրթաթոշակ[11]
  • 1967 - Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի մրցանակ` հոգեբանության մեջ գիտական նշանակալի ներդրման համար
  • 1989 - Ուիլյամ Ջեյմսի կրթաթոշակ

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118951610 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. Nasher Jack (13 November 2018)։ Convinced!: How to Prove Your Competence & Win People Over։ Berrett-Koehler Publishers։ ISBN 9781523095605։ Վերցված է 1 February 2019 – via Google Books 
  4. «Who is Solomon Asch?»։ Study.com։ Վերցված է 1 February 2019 
  5. Grasset Léo (27 October 2016)։ How the Zebra Got its Stripes: Tales from the Weird and Wonderful World of Evolution։ Profile։ ISBN 9781782832430։ Վերցված է 1 February 2019 – via Google Books 
  6. Asch, S.E. (1951). Effects of group pressure on the modification and distortion of judgments. In H. Guetzkow (Ed.), Groups, leadership and men(pp. 177–190). Pittsburgh, PA:Carnegie Press.
  7. Asch, S.E. (1952b). "Social psychology". Englewood Cliffs, NJ:Prentice Hall.
  8. Asch S.E. (1955)։ «Opinions and social pressure»։ Scientific American 193 (5): 31–35։ doi:10.1038/scientificamerican1155-31 
  9. Asch S.E. (1956)։ «Studies of independence and conformity. A minority of one against a unanimous majority»։ Psychological Monographs 70 (9): 1–70։ doi:10.1037/h0093718 
  10. Rock, Irvin. The Legacy of Solomon Asch: Essays in Cognition and Social Psychology, Lawrence Erlbaum, 1990.
  11. John Simon Guggenheim Foundation | Solomon E. Asch

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]