Սիլվա Յուզբաշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիլվա Յուզբաշյան
Silva.jpg
Ծնվել էհունիսի 10, 1954(1954-06-10) (65 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունդերասանուհի և ասմունքող
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, Հայֆիլհարմոնիա և Հայաստանի հանրային ռադիո
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ և Գրիգոր Նարեկացի հուշամեդալ

Սիլվա Համբարձումի Յուզբաշյան (հունիսի 10, 1954(1954-06-10), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ասմունքող: ՀՀ վաստակավոր արտիստ (2008):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվա Յուզբաշյանը ծնվել է Գյումրիում։ 1975 թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1976 թվականից եղել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի (Վասիլիսա, Գորկու «Հատակում», Թուխծամ, Վ. Դավթյանի «Ծիրանի ծառ» և այլն), միաժամանակ՝ Հայֆիլհարմոնիայի ասմունքող, 1984 թվականից՝ հեռուստառադիոպետկոմի ռեժիսոր։ Երկացանկում՝ Գրիգոր Նարեկացու, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Վահագն Դավթյանի, Համո Սահյանի և այլոց երկերից։[1]: 1976-1980 թթ. Վարդան Աճեմյանի հրավերով աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում։ 1980 թ. մինչ այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է։ 1984-2005 թթ. աշխատել է հանրային ռադիոյի գրական խմբագրությունում ռեժիսոր-ասմունքող։ Մենահամերգներով բազմիցս հանդես է եկել հայրենիքում և արտերկրում Մոնրեալ, Տորոնտո, Բոստոն, Նյու-Յորք, Վաշինգտոն, Չիկագո, Դեթրոյթ, Տեխաս, Բեյրութ, Հալեպ, Թեհրան, Իսպահան, Աբու-Դաբի, Արգենտինա, Բրազիլիա, Չեխիա և այլն։ 1988 թ. և 1992 թ. ամերիկահայ համայնքի հրավերով Համո Սահյանի և Վահագն Դավթյանի հետ շրջագայել է ԱՄՆ տարբեր քաղաքներում՝ ներկայացնելով բանաստեղծների ստեղծագործությունները։ Սիլվա Կապուտիկյանի հետ եղել են իրանահայության հյուրը 2004 թ. Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում կայացած մենահամերգից հետո պարգևատրվել է Գլենդելի քաղաքապետի հատուկ շնորհակալագրով։ Այժմ Հայֆիլհարմոնիայի մենակատար- ասմունքող է և Հանրային ռադիոյում ունի իր հեղինակային գրական ծրագիրը։

2015 թվականից Պոեզիա ռադիոհաղորդումը հեռարձակվում է Հայաստանի միակ մշակութային հեռուստաալիքի եթերում: Եվ ունի շատ մեծ լսարան[փա՞ստ]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԿԵՄ պետական մրցանակի դափնեկիր, 1986
  • Հարավային Կալիֆոռնիայի «Motion Picture» ընկերության սահմանած «Golden Halo Award» ամենամյա մրցանակ, 1991, 1999
  • ՀՀ Վարչապետի շնորհակալագիր, 2006
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2007
  • ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալ, 2011
  • ՀՀ վաստակավոր արտիստ, 2008
  • ՀՀ Ազգային ժողովի ոսկե մեդալ, 2012
  • «Համո Սահյան» մեդալ, 2014
  • Գրիգոր Նարեկացի հուշամեդալ, 2016 ․ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալ
  1. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 191

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պաշտոնական կայքը[1]
  • Ֆեյսբուքյան էջը [2]