Սթիվ Գոլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սթիվ Գոլին
Ծնվել էմարտի 6, 1955(1955-03-06)
ԾննդավայրGeneva, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էապրիլի 21, 2019(2019-04-21)[1] (64 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԹիշչ արվեստի դպրոց և Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի կոնսերվատորիա
Մասնագիտությունկինոպրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ և
մրցանակներ
Օսկար լավագույն ֆիլմի համար

Սթիվ Ահարոն Գոլին (անգլ.՝ Steve Golin, մարտի 6, 1955(1955-03-06), Geneva, Նյու Յորք, ԱՄՆ - ապրիլի 21, 2019(2019-04-21)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ)[2][3], ամերիկացի կինոյի և հեռուստատեսության պրոդյուսեր։ Գոլինն եղել է Anonymous Content LLP մուլտիմեդիայի զարգացման, արտադրության և կառավարման ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն, ինչպես նաև՝ Propaganda Films ընկերության համահիմնադիրն ու գլխավոր տնօրենը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Սթիվ Գոլինն ավարտել է Նյու Յորքի համալսարանին կից Tisch-ի արվեստի դպրոցը[4]։ 1986 թվականին Գոլինը և նրա գործընկեր Ջոնի Սիգվատսոնը հիմնադրել են Propaganda Films ընկերությունը[5]։ Նրանք զբաղվում էին պրոդյուսերական գործունեությամբ, գովազդով և տեսանյութերի արտադրությամբ։ Ընկերությունն արագորեն դարձել է շուկայի առաջատարը և բազմիցս նշանավորվել է հեղինակավոր «MTV Video Music Awards» և «Կաննի կինոփառատոն» մրցանակներով։ Դա հիմնականում պայմանավորված էր նոր անունների որոնման և հաջող ներդրումների հետ։ Նրա բացահայտնումներն են դարձել Դեյվիդ Ֆինչերը, Մայքլ Բեյը, Սփայք Ջոնզը, Անտուան Ֆուքուան, Գոռ Վերբինսկին, Ալեքս Պրոյասը և Միշել Գոնդրին[5]։ Այն բանից հետո, երբ Propaganda Films–ը դարձել է հաջողակ, Գոլին և Սիգվատսոնը վաճառել են այն PolyGram-ին։ Բայց երբ 1998 թվականին Polygram-ը վաճառել է Seagram-ին, բոլոր նրանց, որոնց Գոլին մի անգամ բերել էր այնտեղ, հեռացվել են աշխատանքից և նա կորցրել են ընկերության վրա վերահսկողությունը։ 1999 թվականին նա ստիպված էր վերջնականապես բաժանվել Propaganda Films-ից[5]։ Սթիվ Գոլիի հաջորդ նախագիծը դարձել է Anonymous Content ընկերությունը, որը հիմնադրվել է 2000 թվականի սկզբին Կալիֆոռնիա նահանգի Կալվեր Սիթի քաղաքում[5]։ Գոլին ինքն է ղեկավարել ընկերության առևտրային ստորաբաժանումը։ Նա արտադրել է գովազդային հոլովակներ և նրա հաճախորդների թվում էին Audi–ն, Citibank–ը, Կոկա-Կոլան, Ford–ը, Intel, Nike–ը, Պեպսին, United Airlines–ը։ 2000 թվականին Billboard Music Awards մրցույթում նրանց A Perfect Circle խմբի «Judith» երգի տեսահոլովակը (ռեժիսոր Դեյվիդ Ֆինչեր) ստացել է «Լավագույն նոր կատարող» մրցանակը (հարդ ռոք կատեգորիայում)[6][6]։ Anonymous-ը նախագծեր է մշակել նաև Cypress Hill, Filter, Smash Mouth, Third Eye Blind և The Wallflowers երաժշտական խմբերի համար։

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» ֆիլմը ստացել է «BAFTA» մրցանակ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։

2007 թվականին «Բաբելոն» ֆիլմը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է միանգամից երկու մրցույթում և ստացել է «Օսկար» ու «Բրիտանական ակադեմիայի կինոյի և հեռուստատեսային արվեստի» մրցանակները (BAFTA)։

2016 թվականին պատմությունը գրեթե կրկնվել է։ Երկու՝ «Ուշադրության կենտրոնում» և «Փրկվածը» ֆիլմերը, առաջադրվել են նույն մրցանակներին։ Արդյունքում «Օսկար» մրցանակը ստացել է «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը, իսկ «BAFTA»-ն լավագույնը ճանաչել է «Փրկվածը» ֆիլմը[7]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]