Տարբերակ (ֆիլմ, 2007)
Տարբերակ անգլ.՝ Rendition | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | դրամա և քաղաքական թրիլեր |
| Թեմա | ահաբեկչություն |
| Թվական | սեպտեմբերի 7, 2007[4] և նոյեմբերի 22, 2007[5] |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Գևին Հուդ |
| Պրոդյուսեր | Սթիվ Գոլին |
| Դերակատարներ | Օմար Մեթվոլի, Ջեյք Ջիլենհոլ, Ռիզ Ուիզերսփուն, Փիթեր Սարսգաարդ, Ալան Արկին, Մերիլ Սթրիփ, Սիմոն Աբգարյան, Ջոնաթան Քիմբլ Սիմոնս, Յիգալ Նաոր, Արամիս Նայթ, Rosie Malek-Yonan?, Zineb Oukach?, Բոբ Գանթոն և Wendy Phillips? |
| Օպերատոր | Դիոն Բիբի |
| Երաժշտություն | Փոլ Հեփքեր |
| Մոնտաժ | Մեգան Ջիլ |
| Պատմվածքի վայր | ՀԱՀ և Եգիպտոս |
| Նկարահանման վայր | Մարոկկո |
| Կինոընկերություն | Level 1 Entertainment? և Anonymous Content |
| Տևողություն | 121 րոպե |
| Պաշտոնական կայքէջ | |
«Տարբերակ» (անգլ.՝ Rendition), 2007 թվականի ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Գևին Հուդի կողմից։ Ֆիլմի հիմքում ընկած էր մի դեպք, որ տեղի է ունեցել Խալեդոմ ալ-Մասրիի հետ, ում սխալմամբ առևանգել են և հանձնել ԿՀՎ-ին՝ նրան համարելով սեպտեմբերի 11-ի դեպքերի մասնակից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգիպտացի ինժեներ Անվարա Էլ-Իբրահիմին, որ ապրում էր Չիկագոյում իր մայրիկի, հղի կնոջ՝ Իզաբելայի և փոքր որդու հետ, կապում են հանցավոր կազմակերպության հետ որոշակի ձայնագրությունների պատճառով, որոնցում ասվում է, որ Ռաշիդ անունով հայտնի ահաբեկիչը մի քանի անգամ զանգահարել է տվյալ համարով։ ՀԱՀ-ում տեղի ունեցած գիտաժողովից վերադառնալու ժամանակ նրան ձերբակալում են և ուղարկում գաղտնի օբյեկտ, որտեղ նա հարցաքննվում և խոշտանգվում է։ Իզաբելան այս ամենի մասին չի իմանում, իսկ Անվարի՝ ՀԱՀ-ից մեկնելու մասին գրությունները ոչնչացնում են։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Ռիզ Ուիզերսփուն | Իզաբելա Ֆիլդս Էլ-Իբրահիմ |
| Ջեյկ Ջիլենհոլ | Դուգլաս Ֆրիմեն |
| Մերիլ Սթրիփ | Կորին Ուիտման |
| Օմար Մետվալի | Անվար Էլ֊Իբրահիմի |
| Իգալ Նաոր | Աբասի Ֆավալ |
| Ալան Արկին | սենատոր Խոկինզ |
| Պիտեր Սասգարդ | Ալան Սմիթ |
| Արամիս Նայտ | Ջերեմի Էլ-Իբրահիմի |
| Բոբ Գանտոն | Լարս Ուիտման |
| Ջոնաթան Կիմբլ Սիմոնս | Լի Մեյրիս |
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ստացել է խառը արձագանքներ։ Rotten Tomatoes կայքում ֆիլմն ստացել է 47% վարկանիշ 153 գրախոսությունների հիման վրա[6]։ Ռոջեր Էբերտը ֆիլմին տվել է չորս աստղ՝ գրելով, որ ֆիլմում հարց է բարձրանում խոշտանգումների և անձնական պատասխանատվության մասին և միևնույն ժամանակ մեղմ մոտեցում է ցուցաբերվում բարոյական կողմերի նկատմամբ[7]։ Միևնույն ժամանակ Պիտեր Տրեվերսը բարձր է գնահատել ֆիլմը, սակայն նշել է, թե դրամայի տեսանկյունից ֆիլմը ձախողում է[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Lexicon of international films (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ BFI Film & TV Database
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ http://www.kinokalender.com/film6356_machtlos.html
- ↑ «Rendition». Rotten Tomatoes.
- ↑ «Rendition Movie Review & Film Summary».
- ↑ «Rendition». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2014-05-17 Wayback Machine
- «Տարբերակ (ֆիլմ, 2007)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
- Մարոկկոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2007 թվականի ԱՄՆ ֆիլմեր
- 2007 ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Նյու Լայն Սինեմայի ֆիլմեր
- Ֆիլմեր ահաբեկչության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Իլինոյսում
- Ֆիլմեր ԿՀՎ-ի մասին