Ջոնսոնը սկսել է կարիերան «Մանչեսթեր Յունայթեդի» պատանեկան թիմում։ 2010/11 թվականի մրցաշրջանում եղել է «Յունայթեդի» երիտասարդական թիմի հիմնական դարպասապահը։ 2011 թվականի հուլիսի 26-ին վարձավճարով տեղափոխվել է «Օլդեմ Ատլետիկ»[2]։ Այդ թիմում նա անցկացրեց 2 ընկերական խաղ։ «Յունայթեդ» վերադառնալուց հետո նա վարձավճարով տեղափոխվեց «Սկանտորպ Յունայթեդ»[3]։ Թիմի կազմում նորամուտը նշեց «Շեֆիլդի» դեմ խաղում։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով[4]։ Պայմանագրի ավարտից հետո նա վերադարաձավ հարազատ թիմ և խաղաց «Աստոն Վիլլա»-ի դեմ խաղում։ Նա կարողացավ ետ մղել 11 մետրանոցը և օգնեց թիմի հաղթանակին։
Ջոնսոնը խաղացել է Անգլիայի մինչև 16, 17 և 19 տարեկանների հավաքականում։ Իսկ 2010 թվականին հրավիրվել է մինչև 21 տարեկանների հավաքական։ 2010 թվականին հաղթել է մինչև 17 տարեկանների ԵԱ-ում։