Սառը շուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառը շուն
Ենթատեսակաղանդեր
Առաջացման երկիր Գերմանիա
Հիմնականկարագ, almond?, շոկոլադ և բիսկվիտ
 Lukullus (cake) Վիքիպահեստում

Սառը շուն (գերմ.՝ Kalter Hund), Գերմանիայում, Իտալիայում և մի քանի այլ պետություններում հայտնի թխվածք՝ պատրաստված թխվածքաբլիթից և շոկոլադե կրեմից։ «Սառը շուն» անվանումը, ըստ մի քանի վարկածների, ծագում է հանքերի վագոնիկների գերմաներեն Hunt անվանումից, որը համահունչ է Hund՝ «շուն» բառին, քանի որ ուտեստի պատրաստման համար թխում կամ այլ ջերմային մշակում չի պահանջվում (այսինքն՝ «սառն» է), և պատրաստի վիճակում այն հիշեցնում է վագոնիկի փոքրիկ տարբերակը։

Բացի գերմանական «Kalter Hund»-ից՝ գոյություն ունեն այս ուտեստի բազմաթիվ այլընտրանքային անվանումներ, այդ թվում՝ «լուկուլլ» (Lukullus՝ համադամասեր-զորահրամանատար Լյուցիոս Լուկուլլոսի անունից), «սառը մռութ» (գերմ.՝ Kalte Schnauze), «սև Պետեր» (գերմ.՝ Schwarzer Peter) և այլն[1]։ Անգլերենում անվանումը հիշատակվում է որպես ոզնի (անգլ.՝ Hedgehog slice):

Թխուկի պատրաստման համար օգտագործվում է կակաոյով զանգված, որն ստացվում է շոկոլադի մանր կտորները հալեցնելու և կարագին կամ կոկոսի յուղին խառնելու միջոցով՝ ավելացնելով շաքարի փոշի, մանրացրած նուշ և շոկոլադի փշուրներ, ինչպես նաև յուղահունց թխվածքաբլիթի ամբողջական կտորներ, որը դնում են կաղապարի մեջ՝ մի քանի շերտ կեքս պատրաստելու համար, իսկ յուրաքանչյուր շերտին քսում են կակաոյով զանգվածից։ Դրանից հետո կաղապարն իր պարունակության հետ միասին սառեցնում են սառնարանում։ Սառեցման ընթացքում թխվածքաբլիթը բիսկվիթի[2] նման փափկում է, ինչի արդյունքում պատրաստի սառը շունը հիշեցնում է շոկոլադե տորթ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Arretjescake». Albert Heijn.
  2. http://womansday.ninemsn.com.au/food/everydayrecipes/994498/hedgehog-slice Արխիվացված 2011-10-01 Wayback Machine Hedgehog slice recipe from Woman's Day

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]