Jump to content

Սանտա Անա (Սալվադոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սանտա Անա (այլ կիրառումներ)
մեծ քաղաք և district of El Salvador?
Սանտա Անա
իսպ.՝ Santa Ana
Դրոշ Զինանշան

13°59′41″N 89°33′24″W / 13.99472°N 89.55667°W / 13.99472; -89.55667
ԵրկիրՍալվադոր Սալվադոր
ՀամայնքSanta Ana Centro?
Հիմնադրված է1569 թ.
Մակերես408,01 կմ²
ԲԾՄ665 մետր
Բնակչություն245 421 մարդ (2007)
Պաշտոնական կայքsantaana.gob.sv/amsa/
Սանտա Անա (Սալվադոր) (Սալվադոր)##
Սանտա Անա (Սալվադոր) (Սալվադոր)

Սանտա Անա (իսպ.՝ Santa Ana), քաղաք Սալվադորի արևմտյան հատվածում, համանուն դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 245 421 մարդ (2007 թվականի դրությամբ)։ Մեծությամբ Սալվադորի երկրորդ քաղաքն է։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Անան գտնվում է Պանամերիկյան մայրուղու վրա, Սանտա Անա հրաբխից 16 կմ հեռավորության վրա, ծովի մակարդակից 665 մ բարձրության վրա։ Սանտա Անայից 64 կմ դեպի արևմուտք գտնվում է Սալվադորի մայրաքաղաք՝ Սան Սալվադոր քաղաքը։

Քաղաքը հիմնադրվել է իսպանացի գաղութարարների կողմից 1569 թվականին[1]։ Քաղաքում մինչ օրս պահպանվել են գաղութային ճարտարապետության նմուշները՝ գոտիկական տաճարը և Էլ Կալվարիո եկեղեցին։ Սանտա Անայից 14 կմ դեպի արևմուտք գտնվում են հնդկական հնադարյան Թասուման քաղաքի ավերակները։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Անա քաղաքը համարվում է սուրճի, շաքարի և բամբակի արտադրության և վաճառքի կենտրոն։ Այստեղ են գտնվում բամբակի, կաշվե կոշիկների, ծխախոտի, տեքստիլ, փայտամշակման, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ (այդ թվում նաև լուծվող սուրճի խոշոր գործարանը)։

Քաղաքի հարավում, Կոատեպեկե լճի մոտ գտնվում է ամառային բուժավայրը։

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Perfil de Los Pueblos Indígenas en El Salvador» [Profile of Indigenous Peoples in El Salvador] (PDF). Unidad Regional de Asistencia Técnica, Ministry of Education. 2003 թ․ փետրվար. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 14-ին.
  2. ↑ La Ceiba Página de la ciudad, consultado el 13 December 2008
  3. ↑ LPG Plan municipal del ex candidato alcalde por ARENA en 2006, consultado el 13 December 2006
  4. ↑ La Prensa (Nicaragua) Alcaldes buscan hermanamiento con municipios salvadoreños Արխիվացված 2009-04-16 Wayback Machine, consultado el 13 December 2008
  5. ↑ Diaro Co Latino Visita de alcaldes del FMLN a Brasil Արխիվացված 2009-04-16 Wayback Machine, consultado el 13 December 2008
  6. ↑ Office of International Affairs Florida - Sister cities, consultado el 13 December 2008
  7. ↑ Alcaldía Municipal de Santa Ana Apoyo sueco para la comuna, consultado el 22 December 2008
  8. 1 2 3 Alcaldía Municipal de Santa Ana Convenio de hermanamiento de municipios, consultado el 22 December 2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Անա (Սալվադոր)» հոդվածին։