Սամանթա Ֆոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամանթա Ֆոքս
Samantha Fox in Lombardy crop.jpg
Ի ծնե անունանգլ.՝ Samantha Karen Fox
Նաև հայտնի է որպեսSam Fox, Sammy Fox
Ծնվել էապրիլի 15, 1966(1966-04-15) (53 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[1]
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, մոդել, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլJive Records
ԿրթությունԱննա Շերի թատրոն
Կայքsamfox.com
Samantha Fox Վիքիպահեստում

Սամանթա Ֆոքս (անգլ.՝ Samantha Fox, ամբողջական անունը` Սամանթա Կարեն Ֆոքս (Samantha Karen Fox), ապրիլի 15, 1966(1966-04-15), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի նախկին մոդել, dance-pop ժանրի երգչուհի, երգահան և դերասանուհի: 1988 թվականին արժանացել է Brit Awards-ի մրցանակին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամանթա Ֆոքսը ծնվել է Լոնդոնի Իստ-Էնդ թաղամասում ` շուկայական առևտրով զբաղվող Պատրիկ Ջոն Ֆոքսի և Քերոլ Էնն Ուիլքենի ընտանիքում: Նա ունի կրտսեր քույր և ևս մեկ քույր` հոր երկրորդ ամուսնությունից: Մանկության տարիներին Սամանթան հաճախել է սըր Թոմաս Մորի դպրոցը, որտեղ արդեն իսկ դրսևորում էր հակումներ թատրոնի նկատմամբ: Առաջին անգամ բեմ է բարձրացել երեք տարեկանում, իսկ հինգ տարեկանից դպրոցում ստանում էր դերասանական վարպետության դասեր: 1976 թվականին` 10 տարեկան հասակում, մասնակցել է BBC-ի «No Way Out» հեռուստատեսային պիեսին: 11 տարեկանից արդեն զբաղված էր Ջուդի Դենչի Mountview Theatre School-ում: երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը բերեց նրան, որ նա 14 տարեկանից արդեն երգում էր իր ստեղծած խմբում, իսկ մեկ տարի անց թողարկեց իր առաջին ձայնասկավառակը:

Մոդելային կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականի սկզբին Սամանթայի մայրը, իր դստեր լուսանկարները ուղարկեց The People թերթի խմբագրություն, որը անց էր կացնում սկսնակ մոդելների «Face and Shape of 1983» մրցույթը: Լուսանկարները ժյուրիի անդամներին դուր եկան և հրապարակվեցին: Շուտով Սամանթային հրավիրեցին հայտնի բրիտանական The Sun թերթի երրորդ էջի համար կատարվող փորձերին: Ծնողները Սամանթային թույլ տվեցին լուսանկարվել կիսամերկ և մի քանի օրից նրա լուսանկարները հրապարակվեցին: Ծագումով լինելով իսկական կոկնի, ունենալով շիկահերի հիասքանչ արտաքին, կուրացնող ժպիտ և կրծքերի ոչ փոքր չափս, Սամանթան դարձավ հայտնի մոդել: Շուտով նա նույնիսկ մեկ քառորդ ֆունտ միլիոնով ապահովագրեց իր կուրծքը և երեք տարի շարունակ համարվում էր լավագույն մոդել: Սամանթան, նույնիսկ տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի էջերին` սկսեց հայտնվել ամբողջովին մերկ լուսանկարներով: Արդեն 20 տարեկանում Սամանթան ձեռք էր բերել բրիտանական «սեքս-խորհրդանիշ»-ի համբավ: 1996 թվականին նա լուսանկարվեց Playboy ամսագրի համար: Դրանք Սամանթայի` մերկ վիճակում վերջին լուսանկարներն էին:

Մինչ 1991 թվականը, Սամանթայի հայրը նրա մենեջերն էր և կասկածելով, որ հայրն իր հաշվից գողացել է մեկ միլիոն ֆունտ ստերլինգ, 1995 թվականին Սամանթան դատարանի միջոցով նրանից կարողացավ ստանալ 363000 ֆունտ ստերլինգ: Պատրիկ Ֆոքսը մահացավ 2000 թվականին: Վերջին տաս տարիների ընթացքում նա ոչ մի անգամ չշփվեց դստեր հետ:

Մինչ 2008 թվականը, Սամանթան համարվում էր լավագույն մոդել և մշտապես զբաղեցնում էր The Sun թերթի երրորդ էջը: 12 տարի անց նա կրկին կիսամերկ հայտնվեց թերթում, բայց այս անգամ արդեն հինգերորդ էջին:

Երաժշտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականների կեսերին Սամանթան սկսել էր հաջող երաժշտական կարիերա: 1985-1988 թվականներին թողարկել էր երեք երաժշտական ալբոմ: Նա 1986 թվականին ձայնագրել էր իր դեբյուտային «Touch Me» (I Want Your Body) սինգլը, որը օվկիանոսի երկու կողմերում էլ գրավել էր հիթ-շքերթների բարձրագույն հորիզոնականները: Նման հաջողություն ունեցել են նաև նրա «Naughty Girls» (Need Love Too) և «I Wanna Have Some Fun» հիթերը: Իր առաջին համերգային շրջագայությունների շրջանակներում, Սամանթան այցելել է նաև նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններ:

1991 թվականին Սամանթան թողարկել է իր չորրորդ` «Just One Night» ալբոմը, որն իրենից ներկայացնում էր նախկինի վերամշակված տարբերակը` հիփ-հոփի նշույլների օգտագործմամբ, ինչպես նաև փոփ-ռոքի ոճի երգերով: Այն հատկապես հաջողություն ունեցավ Կանադայում:

1995 թվականին փորձելով ետ վերադարձնել նախկին համբավը, Սամանթան մասնակցեց Եվրատեսիլ երգի մրցույթին` կատարելով «Go for the Heart» երգը` „Sox“ խմբի հետ միասին և գրավեց չորրորդ տեղը: Այնուամենայնիվ երգը հրապարակվեց և Նիդերլանդներում դարձավ հիթ: 1997 թվականին Սամանթան թողարկեց նոր «21st Century Fox» ալբոմը` Eurodance և Hi-NRG ոճի երգերով: 1998 թվականին նա DJ Milano-ի հետ կատարեց «Santa Maria» ակումբային երգը, որը տեղ գրավեց բրիտանական հիթերի տասնյակում, իսկ Ավստրիայում դարձավ առաջինը: 2004 թվականին նա թողարկեց «Touch Me» (I Want Your Body)-ի ռեմեյքը` շվեդ կատարող Günther-ի հետ: Երգը ջերմորեն ընդունվեց ողջ աշխարհի ակումբային երաժշտության երկրպագուների կողմից: 2005 թվականին Սամանթան թողարկեց իր վերջին «Angel with an Attitude» ալբոմը: 2008 թվականին Քիմ Ուայլդի, Սաբրինայի, Սանդրայի, Թոմաս Անդերսի և այլոց հետ միասին, ելույթ է ունեցել 80-ականների աստղերի համերգին:

Սամանթա Ֆոքսի լուսանկարների հրապարակումը Հնդկաստանում, այնպիսի ճանաչում էր բերել երգչուհուն, որ նրան հրավիրել էին բոլիվուդյան «Ռոք պարողը» («Rock Dancer» 1995 թ.) ֆիլմում նկարահանվելու: Սամանթա Ֆոքսի երգչական կարիերան աստիճանաբար անկում ապրեց` կապված տարիքի հետ, քանի որ նրա երգերը կոմերցիոն տեսակետից այլևս ձեռնտու չէին:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամանթա Ֆոքսը 1986-1987 և 1994 թվականներին մտերմիկ հարաբերությունների մեջ էր ավստրալացի Պիտեր Ֆորսթերի հետ` որին համարում էր իր ողջ կյանքի սերը: Նրանք որդեգրել էին Սայմոն անունով տղայի, սակայն վերջինս սխալմամբ մեկ շիշ ալկոհոլ խմելու արդյունքում մահացել էր: Այնուամենայնիվ Սամանթայի ու Պիտերի ամուսնությունը այդպես էլ չկայացավ:

Կասկածները Սամանթայի սեռական կողմնորոշման վերաբերյալ, սաստկացան 1999 թվականին, երբ նա համաձայնվեց որպես դատավոր հանդես գալ լեսբուհիների գեղեցկության մրցույթին: 2003 թվականին Սամանթան իր անձնական կյանքի մասին հանդես եկավ հայտարարությամբ. «Ես չեմ կարող անվերջ կրկնել «հնարավոր է» արտահայտությունը կամ ընդհանրապես ժխտել դա: Ժամանակն է, որ մարդիկ իմանան, թե որտեղ է իմ սիրտը: Մարդիկ չեն դադարում ինձ լեսբուհի անվանելուց: Ես չգիտեմ թե ես ով եմ: Այն, ինչ գիտեմ ես, դա այն է, որ ես սիրահարված եմ Միրային (ի նկատի ունի իր մենեջեր Միրա Սթրեթոնին): Ես սիրում եմ նրան խելացնորության աստիճան և ցանկանում եմ իմ ողջ կյանքն անցկացնել նրա հետ»: 2015 թվականին, Միրա Սթրեթոնը` 60 տարեկանում մահացել է քաղցկեղից:

Սկավառակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Touch Me (1986)
  • Samantha Fox (1987)
  • I Wanna Have Some Fun (1988)
  • Just One Night (1991)
  • Greatest Hits (1992)
  • 21st Century Fox (1998)
  • Watching You, Watching Me (2002)
  • Angel with an Attitude (2005)
  • Call me (2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]