Քիմ Ուայլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմ Ուայլդ
Kim Wilde @ Messeturm (Frankfurt) 2007.jpg
Ծնվել է նոյեմբերի 18, 1960({{padleft:1960|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2] (57 տարեկան)
Լոնդոն, Լոնդոնի կոմսություն, Միացյալ Թագավորություն[1]
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[3]
Ժանրեր փոփ երաժշտություն[4], synthpop[5], new wave music[6], Hi-NRG[7], ռոք[8] և Փոփ ռոք[9]
Մասնագիտություն երգիչ, լանդշաֆտային ճարտարապետ, հեղինակ-կոմպոզիտոր և հեռուստահաղորդավար
Գործիքներ դաշնամուր
Լեյբլ Rak Records
Կայք kimwilde.com

Քիմ Ուայլդ (անգլ.՝ Kim Wilde, իրական անունը` Քիմ Սմիթ (Kim Smith), նոյեմբերի 18, 1960({{padleft:1960|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2], Լոնդոն, Լոնդոնի կոմսություն, Միացյալ Թագավորություն[1]), բրիտանական փոփ- երգչուհի, երգահան, դիջեյ և հեռուստահաղորդավարուհի: Որպես «Լավագույն բրիտանական կատարող»` 1983 թվականին արժանացել է BRIT Award-ի մրցանակին: Ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 10 միլիոն երաժշտական ալբոմ և 20 միլիոն սինգլ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմ Սմիթը ռոքնռոլի հայտնի երգիչ Մարտի Ուայլդի և The Vernons Girls խմբի նախկին երգչուհի և պարուհի Ջոյս Բեյքերի ավագ դուստրն է: Մանկության տարիներին հաճախել է Լոնդոնի հարավարևելյան Դալվիչի շրջանում գտնվող Օքֆիլդ դպրոցը: 9 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հարթֆորդշիրի կոմսություն, որտեղ սովորել է դաշնամուր նվագել: Դրան զուգահեռ սովորել է Օքլենդի քոլեջին պատկանող Սենտ-Օլբանսի արվեստների քոլեջում: Իր մոր հետ միասին երգել է հորը ուղեկցող երաժշտական խմբի կազմում: 1980 թվականին Քիմի ձայնագրություններով հետաքրքրվել է անգլիացի հայտնի պրոդյուսեր Միքի Մոուստը և առաջարկել նրան` աշխատել RAK Records ձայնագրման ստուդիայում:

Ստեղծագործական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմ Ուայլդի դեբյուտային «Kids in America» սինգլը թողարկվել է 1981 թվականին: Երգի հնչողությունը հիշեցնում էր Սյուզի Քուատրոյի ագրեսիվ և կոպիտ կատարման ոճը: Այդ երգը ունեցավ հսկայական հաջողություն և գրավեց UK Singles Chart-ի երկրորդ հորիզոնականը, իսկ Գերմանիայում, Ֆրանսիայում և Ավստրալիայում այն հայտնվեց լավագույն երգերի հնգյակում: Չնայած երգի անվանումին, այն ԱՄՆ-ում ճանաչում ձեռք չբերեց: Ներկայումս այդ երգը Քիմ Ուայլդի այցեքարտն է:

Առաջին «Kim Wilde» ալբոմը կրկնեց դեբյուտային սինգլի հաջողությունը և ուղեկցվեց երկու ձայնասկավառակներով, որտեղ հնչում էին «Chequered love» և «Water on glass» հիթերը: Բոլոր երգերը գրվել էին երգչուհու հոր և եղբոր կողմից: 1981 թվականը Քիմ Ուայլդի կյանքում հաջողակ տարի էր: Նա Անգլիայի լավագույն կատարողների մեջ գրավել էր երկրորդ տեղը` զիջելով միայն Թոյա Ուիլկոքսին և առաջ անցնելով Դայանա Ռոսից, Քեյթ Բուշից և Օլիվիա Նյուտոն-Ջոնից:

1982 թվականին թողարկվեց «Select» ալբոմը` «Cambodia» և «View From a Bridge» սինգլերով: Երկուսն էլ մեծ հաջողություն ունեցան հատկապես Ֆրանսիայում: 1982թ-ի սեպտեմբերին երգչուհու առաջին համերգը կայացավ Դանիայում, իսկ հոկտեմբերին համերգային շրջագայություններով հանդես եկավ Մեծ Բրիտանիայում: 1983 թվականին թողարկվեց երրորդ «Catch as catch can» ալբոմը, որը հաջողություն չունեցավ: Ալբոմի առաջին «Love blonde» սինգլը Ֆրանսիայում և Սկանդինավիայում լավ ընդունվեց:

Այնուհետև Քիմ Ուայլդը պայմանագիր կապեց MCA Records ձայնագրման ստուդիայի հետ: Նոր ստուդիայում թողարկվեց «Teases & dares» ալբոմը, որը երգչուհու հայրենիքում չգնահատվեց, սակայն «The second time» սինգլը եվրոպական մյուս երկրներում ընդունվեց ջերմությամբ: Այդ երգի տեսահոլովակը 1985 թվականին ընդգրկվեց «Ճանապարհների ասպետը» հեռուստասերիալում: Մինչ այդ Քիմ Ուայլդի բոլոր երգերը գրվել էին հոր և եղբոր կողմից, սակայն վերջին ալբոմի երկու երգեր նա գրել էր անձամբ: 1983, 1985 և 1986 թվականներին Քիմ Ուայլդը մեծածավալ համերգային շրջագայություններով հանդես եկավ Եվրոպայում:

Քիմ Ուայլդի ստեղծագործական կյանքում բեկումնային էր 1986 թվականը, երբ լույս տեսավ հինգերորդ «Another step» ալբոմը: Երգերի մեծամասնությունը գրել էր անձամբ ինքը: Այդ ալբոմի առաջին «Schoolgirl» սինգլը բավականին ուշագրավ էր, իսկ երկրորդը, որը The Supremes խմբի հին երգերից մեկի` «You Keep Me Hangin’ On» ռեմեյքն էր, ունեցավ հսկայական հաջողություն Ավստրալիայում և Կանադայում, գրավեց երկրորդ տեղը Մեծ Բրիտանիայում, իսկ 1987 թվականին ԱՄՆ-ում զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Ձայնագրմանը մասնակցել էին երկու մարդ` ստեղնաշարային մասը կատարել էր Քիմ Ուայլդի եղբայրը` Ռիկին, իսկ էլեկտրակիթառով հանդես էր եկել կիթառահար Սթիվ Բյորդը:

Կոմերցիոն տեսակետից հաջողված էր նաև երգչուհու «Close» ալբոմը, որը լույս էր տեսել 1988 թվականին: Հետագա տարիներին թողարկվեցին «Love moves» (1990թ.) և «Now & forever» (1995թ.) ալբոմները: Վերջինը մատնվեց անհաջողության և համարվում է երգչուհու ամենավատագույն ալբոմը: 1997 թվականին Քիմ Ուայլդը Լոնդոնի West End թատրոնում բեմադրել է «Tommy» մյուզիքլը:

2001 թվականին Քիմ Ուայլդը երկար ընդմիջումից հետո հանդես եկավ բարեգործական համերգով, որից հետո համերգային շրջագայություններով այցելեց Ավստրալիա: Դրան հաջորդեցին նոր ձայնագրությունները: 2006 թվականին գերմանական ձայնագրման ստուդիայում թողարկեց իր տասներորդ «Never say never», իսկ 2010 թվականին «Come Out And Play» ալբոմները:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներին Քիմ Ուայլդը ռոմանտիկ կապերի մեջ է եղել սաքսոֆոնահար Գարի Բերնակլի և Johnny Hates Jazz խմբի երաժիշտ Կելվին Հեյսի հետ: 1993 թվականին երգչուհին հաճախ էր երևում հեռուստահաղորդավար Քրիս Էվանսի հետ: 1996 թվականին նա ամուսնացել է «Tommy» մյուզիքլում իր հետ աշխատած Հել Ֆոուլերի հետ: 1998 թվականին ծնվել է նրանց որդին, իսկ 2000 թվականին` դուստրը:

Քիմ Ուայլդը զբաղվում է այգեգործությամբ և գրել է երկու գիրք այգեգործության վերաբերյալ: 2005 թվականին Չելսիում կայացած ծաղկային շոուին մասնակցելով, արժանացել է ոսկե մեդալի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]