Ռոման Կարմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ռ. Կարմենից)
Ռոման Կարմեն
Роман Кармен
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 17 (30), 1906
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 28, 1978(1978-04-28)[3][4][2] (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունլուսանկարիչ, օպերատոր-բեմադրիչ, կինոռեժիսոր, պատերազմի լուսանկարիչ, կինոօպերատոր, սցենարիստ, մանկավարժ և հրապարակախոս
ԱշխատավայրՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ Մեդալ «Ստալինգրադի պաշտպանության համար» «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Բեռլինի գրավման համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ 2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ
Labor Order
Ստալինյան մրցանակ
և ԳԴՀ ազգային մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն
 Roman Karmen Վիքիպահեստում

Ռոման Լազարի Կարմեն (Роман Лазаревич Кармен, իրական ազգանունը՝ Կորման, նոյեմբերի 17 (30), 1906, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 28, 1978(1978-04-28)[3][4][2], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), հանրահայտ խորհրդային կինոօպերատոր, կինոռեժիսոր, կինովավերագրիչ և ռազմաճակատային օպերատոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոման Կարմենը հանրահայտ գրող Լազար Կարմենի որդին էր։ Կարմենի ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա Օդեսայից։ Հայրը՝ թղթակից և գրող Լազար Կարմենը, դեռևս պատանի որդուն նվիրում է «Կոդակ» լուսանկարչական գործիք։ Այսպիսով Կարմենը սկսում է իր ճանապարհը սկզբում որպես լուսանկարիչ, ապա՝ փաստավավերագրող։ Մանկության տարիներից զբաղվում էր լուսանկարչությամբ։ 1923 թվականի սեպտեմբերին «Огонёк» ամսագրում հրապարակվել են նրա առաջին լուսանկարներ։ 1932 թվականին ավարտեց Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի օպերատորական ֆակուլտետը։ Ուսման ավարտից հետո սկսեց աշխատել վավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայում։ Կարմենը նկարահանել է բազմաթիվ վավերագրական ֆիլմեր պատերազմի մասին։ Հռչակ ձեռք բերեց, երբ նա Իսպանիայում քաղաքացիական պատերազմի (1936-1939 թթ.) ժամանակ նկարահանումներ էր կատարում։ Կարմենը նկարահանում էր պատերազմի ռազմաճակատներում Մոսկվայի և Լենինգրադի (այժմ Սանկտ Պետերբուրգ) կռիվների ժամանակ։ Մայիսի 9-ին Բեռլինում նա նկարահանում էր ֆաշիստական Գերմանիայի նահանջի պայմանագրի ստորագրումը։ Պատերազմի ավարտից հետո Կարմենը նկարահանումներ էր կատարում Վիետնամում և Հարավային Ամերիկայում 50-60-ական թվականներին։ 1946 թվականին որպես սցենարի հեղինակ և ռեժիսոր ղեկավարել է Նյուրնբերգյան դատավարությանը նվիրված «Ժողովուրդների դատաստանը» ֆիլմի նկարահանումները։ 1947 թվականին այս ֆիլմը արժանացավ ԽՍՀՄ պետական մրցանակի։ 1960 թվականին Կարմենը պարգևատրվում է լենինյան մրցանակով՝ «Պատմվածք կասպիականի նավթագործների մասին» (1953) և «Ծոցը նվաճողները» (1959) կինոժապավենների համար։ Կարմենը հավատում էր կոմունիզմի իդեալներին։ Նա նկարահանում էր միջազգային կոմունիստական շարժումների ղեկավարներին և հեղափոխական առաջնորդներին՝ Մաո Ցզե-Դունին Չինաստանում, Հո Շի Մինին Վիետնամում, Ֆիդել Կաստրոյին Կուբայում, Սալվադոր Ալյենդեին Չիլիում։ Կարմենը մեծ ազդեցություն է ունեցել Սովետական միության վավերագրական կինոյի վրա։ Կարմենը գեղարվեստական ղեկավարն էր փաստավավերագրական ֆիլմերի կենտրոնական ստուդիայի և ամերիկյան «Էյր թայմ ինտերնեյշնլ» հեռուստաընկերության կինեմատոգրաֆիստների համատեղ ջանքերով ստեղծված «Մեծ հայրենականը» (1978) սովետաամերիկյան 20 սերիանոց կինոէպոպեայի։ Ռոման Կարմենը երկար տարիներ դասավանդել է ՎԳԻԿ-ում, պրոֆեսոր է և հեղինակ է «Մեկ տարի առաջ», «Բուանա-վենտուրա», «Զինվորի կողքին», «Կուբայի քաղաքացին», «Երեք մայրցամաքների երկրներով» և այլ գրքերի։

Կարմենը մահացել է 72 տարեկանում՝ Մոսկվայում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1930 - Խոհանոց ֆաբրիկա
  • 1931 - Հեռավոր ազիայում
  • 1932 - Մոսկվա
  • 1932 - Пуск Косогорской домны
  • 1933 - Չելուսկինի վերադարձը
  • 1933 - Մոսկվա-Կարակում-Մոսկվա
  • 1933 - Շքերթ Կարմիր հրապարակի վրա
  • 1933 - Очерк о стахановце И. Гудове
  • 1933 - Делегаты I съезда колхозников в гостях у Красной Армии
  • 1934 - Տ;Դմիտրովը Մոսկվայում
  • 1934 - Отчет Анны Масоновой
  • 1934 - Տանը
  • 1934 - Կիրով
  • 1935 - Всесоюзный съезд Советов
  • 1935 - Ուժի և ճարպկության տոն
  • 1936 - Սովետական Վրաստանը 15 տարեկան է
  • 1936 - Սալուտ Իսպանական պիոներներին
  • 1936 - Ավտոշքերթ «Գորկիյ-Կարակում-Պամիր-Մոսկվա»
  • 1938 - Չինաստանը պայքարի մեջ
  • 1938 - Մայիսի 1
  • 1939 - Իսպանիա
  • 1940 - Նոր աշխարհի լուսաբացը
  • 1940 - Седовцы
  • 1942 - Չինաստանում
  • 1942 - Լենինգրադը պայքարի մեջ
  • 1942 - Разгром немецких войск под Москвой
  • 1943 - 25-й Октябрь
  • 1944 - Майданек
  • 1945 - Ալբանիա
  • 1945 - Բեռլին
  • 1945 - Օռլովյան ճակատամարտ
  • 1945 - От Вислы до Одера
  • 1948 - Песня колхозных полей
  • 1949 - Սովետական Կազախստան
  • 1950 - Սովետական Թուրքմենիստան
  • 1954 - Վիետնամ
  • 1955 - Джавахарлал Неру в СССР
  • 1957 - Հնդկաստանի առավոտը
  • 1960 - Կուբան այսօր
  • 1960 - Австрия встречает посланцев

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1930 - Խոհանոց ֆաբրիկա
  • 1933 - Մոսկվա-Կարակում-Մոսկվա
  • 1933 - Очерк о стахановце И. Гудове
  • 1934 - Отчет Анны Масоновой (фильм)
  • 1934 - Տանը
  • 1936 - Սովետական Վրաստանը 15 տարեկան է
  • 1940 - Նոր աշխարհի լուսաբացը
  • 1942 - Չինաստանում
  • 1951 - Սովետական Վրաստան
  • 1953 - Повесть о нефтяниках Каспия
  • 1954 - Վիետնամ
  • 1957 - Հնդկաստանի առավոտը
  • 1958 - Широка страна моя
  • 1959 - Մեր կյանքի լուսաբացը
  • 1959 - Покорители моря
  • 1960 - Կուբան այսօր
  • 1961 - Пылающий остров
  • 1963 - Կախարդական ճառագայթ
  • 1963 - Гость с острова Свободы
  • 1963 - Երբ աշխարհը կախված էր մազից
  • 1965 - Մեծ Հայրենական
  • 1967 - Гренада, Гренада, Гренада моя
  • 1969 - Товарищ Берлин
  • 1973 - Пылающий континент
  • 1973 - Чили։ время борьбы, время тревог (фильм)
  • 1974 - Камарадос. Товарищ
  • 1975 - Сердце Корвалана
  • 1978 - Великая Отечественная (реж. серии «22 июня 1941 г. Неизвестный солдат»)

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1963 - Гость с острова Свободы
  • 1963 - Երբ աշխարհը կախված էր մազից
  • 1965 - Մեծ Հայրենական
  • 1967 - Гренада, Гренада, Гренада моя
  • 1969 - Товарищ Берлин
  • 1973 - Пылающий континент
  • 1973 - Чили։ время борьбы, время тревог
  • 1974 - Камарадос. Товарищ
  • 1975 - Сердце Корвалана

Գեղարվեստական ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 - Անհայտ պատերազմ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1942 - Ստալինյան պարգև առաջին աստիճանի «Նոր աշխարհի լուսաբացը» ֆիլմի համար
  • 1947 - Ստալինյան պարգև երկրորդ աստիճանի «Ազգերի դատարանը» ֆիլմի համար
  • 1952 - Ստալինյան պարգև երրորդ աստիճանի «Սովետական Թուրքմենիստան» ֆիլմի համար
  • 1960 - Լենինի պարգև «Повесть о нефтяниках Каспия» և «Покорители моря» ֆիլմերի համար
  • 1970 - ԳԴՀ-ի ազգային պարգև «Товарищ Берлин» ֆիլմի համար
  • 1975 - ՀԽՍՀ-ի պետական պարգև «Пылающий континент» (1973), «Чили — время борьбы, время тревог», «Камарадос. Товарищ» ֆիլմերի համար
  • 1976 թվականի մարտի 18-ին ստացել է «Սոցիալական աշխատանքի հերոս» կոչումը
  • Պարգևատրվել է Լենինի երկու շքանշաններով և բազմաթիվ մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Парфёнов Л. А. КАРМЕ́Н Роман Лазаревич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 11: Италия — Кваркуш. — С. 444.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Малькова Л. Ю. КАРМЕ́Н // Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոման Կարմեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 329