Ռուսլանա Կորշունովա
Ռուսլանա Կորշունովա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1987 |
Ծննդավայր | Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 28, 2008[1] (20 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ղազախստան |
Մասնագիտություն | ֆոտոմոդել և մոդել |
Ռուսլանա Սերգեևնա Կորշունովա (ռուս.՝ Руслана Серге́евна Коршунова, հուլիսի 2, 1987, Ալմաթի, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 28, 2008[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ղազախ-ռուս մոդել[2]։ Նորաձևության ոլորտում նա հայտնիություն է ձեռք բերել, հայտնվելով այնպիսի ամսագրում, ինչպիսին է «Վոգ»-ը, ինչպես նաև աշխատելով դիզայներներ Վերա Վոնգի և Նինա Ռիչիի հետ։ Կորշունովայի անսպասելի մահը դարձել է միջազգային ուշադրության երկարամյա վիճելի թեմա[3][4]։
Վաղ կյանք և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1987 թվականի հուլիսի 2-ին Ղազախականի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ալմաթի քաղաքում[5]։ Նրա հայրը՝ Սերգեյ Կորշունովը մահացել է 1992 թվականին, երբ Ռուսլանան հինգ տարեկան էր[6]։ Ռուսլանայի մայրը՝ Վալենտինան և ավագ եղբայրը՝ Ռուսլանը ապրում են Ղազախստանում։ Ռուսլանան տիրապետում էր ռուսերենի, ղազախերենի, անգլերենի և գերմաներենի[2]։
Կորշունովային նկատել են 2003 թվականին, երբ «All Asia» ամսագիրը ներկայացրել է Ալմաթիի տեղական գերմաներեն ակումբը, որը այդ ժամանակ հաճախում էր Ռուսլանան։ Հոդվածում ընդգրկված Ռուսլանայի լուսանկարը գրավել է «Models 1» գործակալության ուշադրությունը, որի աշխատակից Դեբի Ջոնսը գտնում է 15-ամյա Ռուսլանային և պայմանագիր է կնքում նրա հետ[7]։ Վաղ աշխատանքներում իր՝ մինչ ծնկները հասնող երկար և շագանակագույն մազերի համար Ռուսլանան ստանում է «Ռուս Ռապունցել» մականունը[6]։ Կորշունովային ներկայացրել են հետևյալ գործակալությունները՝ «IMG» (Նյու Յորք, Փարիզ, Լոնդոն և Միլան)[8], «Beatrice» (Միլան), «Traffic Models» (Բարսելոնա), «Marilyn Model Agency»-ն և «iCasting»-ը Մոսկվայում, որոնք իր առաջին գործակալություններն էին։ 2005 թվականին բրիտանական «Վոգը» Կորշունովային անվանել է «դեմք, որը ոգևորեցնող է»[5]։ Ռուսլանան հայտնվել է ֆրանսիական «Elle» և ռուսական «Վոգ» ամսագրերի շապիկներին։ Նա նաև հանդիսացել է հետևյալ ընկերությունների և դիզայներների գովազդային մոդել՝ «Nina Ricci», «Blugirl by Blumarine», «Clarins, «Ghost», «Girbaud», «Kenzo Accessories», «Marithé & François», «Max Studio», «Մոսկինո», «Old England», «Pantene Always Smooth», Փոլ Սմիթ և «Վերա Վոնգ»[2]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորշունովան մահացել է 2008 թվականի հունիսի 28-ին, ՀՀ ժամանակով 14։ 30-ի սահմաններում՝ ընկնելով Մանհեթենի իր բնակարանի մատշգամբից։ Ոստիկանությունը հայտնել է, որ Ռուսլանայի տանը կյանքի դիմադրության ոչ մի նշաններ չեն հայտնաբերվել և որ ամենայն հավանականությամբ աղջիկն ինքնասպան է եղել։ Ռուսլանայի ընկերներից մեկն ասել է, որ նա նոր էր վերադարձել փարիզյան գործուղումից և ինքնասպանություն գործելու ոչ մի ակնհայտ պատճառ չկար[9]։ Կորշունովան պլանավորում էր նշել իր 21-ամյակը չորեքշաբթի՝ Փենսիլվանիայում։ Ռուսլանայի նախկին ընկեր Արտեմ Պերչենոկը նշել է, որ նրա մահից մի քանի ժամ առաջ, միասին «Ուրվական» ֆիլմը դիտելուց հետո, նա աղջկան տուն է ուղեկցել[10]։ «Ես զգում էի, որ նա եկել է հրաժեշտ տալու»,- նշել է Պերչենոկը[11]։ Այնուամենայնիվ, Կորշունովան մի քանի սրտաճմլիկ և բարկացած հրապարակումներ է կատարել իր սոցցանցերում։ Կորշունովան իր ամենահիշարժան գրառումն է կատարել 2008 թվականի մարտին՝ «Ես այնքան մոլորված եմ։ Ես երբևէ կգտնե՞մ ինքս ինձ»[12]։
Փորձագետները նրա եղունգների տակ այլ մաշկի հետքեր չեն հայտնաբերել։ Կորշունովայի մայրը չէր հավատում իր դստեր ինքնասպանությանը․ «Նա ինձ պատմել է իր աշխատանքի հետ կապված խնդիրների մասին դեռ մեկ տարի առաջ։ Նա ցանկանում էր դադարեցնել իր մոդելային կարիերան։ Ներկայումս ամեն բան կարգին էր։ Եթե նա աշխատավայրում խնդիրներ ունենար, ապա ինձ կասեր»,- ասել է Վալենտինան[13]։
Մուհամմադ Նաքիբը, Կորշունովայի շենքնի դռնապանը, նշել է՝ «Ես ապշել էի, երբ տեսա նրան գետնին։ Նա փողոցի վրա էր, փոքրիկ և անպաշտպան, արյան մեջ կորած, շրջապատված ամբոխով։ Նրա ձեռքերն ու վիզը կոտրված էին»,- նշել է տղամարդը։ Նաքիբն անմիջապես կասկածել է՝ «Միայն հաջորդ օրը ես հասկացա, որ ինչ-որ բան այն չէ։ Դա իր մազերն էին։ Դրանք ավելի կարճ էին, քան ես նրան տեսել էի նախորդ գիշեր՝ ուրախ և կյանքով լի։ Այնպիսի տպավորություն էր, որ նրա մազերը շտապ կտրել էին, քանի որ ծայրերն անհավասար էին»։ Ռուս դիահերձող Սերգեյը, ով Մոսկվայի մորգում աշխատել է աղջկա դիմահարդարման վրա, նշել է՝ «Մազերը կարող էին ընկնել ուժեղ հարվածի պատճառով, բայց դրանք չէինք կարող կարճանալ։ Երբ դիակը պատրաստում էի թաղմանը, նկատեցի, որ մազերը շատ վատ վիճակում են։ Ես նույնիսկ առաջարկեցի նրան պարիկ գտնել, բայց հարազատները մերժեցին։ Ծայրերը անհարթ էին, ասես ինչ-որ մեկը մկրատով կտրել էր դրանք»։ Ըստ դռնապանի վկայության, Ռուսլանայի մահվան օրը ոչ մի անծանոթ կամ տարօրինակ անձ նկատելի չի եղել շենքում։ Բակի ետնամուտքը տեսանելի է դռնապանի համար և ոչ ոք չէր կարող ընդունարանից աննկատ անցնել։ Իր վերջին այցելության ժամանակ, Կուրշունովայի մայրը կանգ է առել բնակարանում։ Կորշունովայի ընկերների խոսքով՝ Վալենտինան մի քանի ժամ անցկացրել է բնակարանի դռան մոտ։ Նա դեռ տեղական ոստիկանությունից պատասխաններ ստանալու հույս ունի[14]։ 2008 թվականի հուլիսի 7-ին Կորշունովային թաղել են Մոսկվայի Խովանսկոե գերեզմանատանը[15]։ «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում աղջկա մայրը նշել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքն իր դտսեր սիրելի քաղաքներից էր և որ Ռուսլանան կցանկանար, որ իր սիրելի Մոսկվան լինի իր վերջին հանգստավայրը[16][17]։
Կապը Ջեֆրի Էփշթեյնի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի հունվարին սեռական հանցագործ Ջեֆրի Էփշթեյնի մասին փաստաթղթեր են հրապարակվել, և պարզվել է, որ Ռուսլանան Էփշթեյնի կղզի է այցելել իր մահից երկու տարի առաջ[4][18]։
«Վարդերի աշխարհ» տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրիտանացի պրոդյուսեր և ռեժիսոր Պյոտր Պոմերանցևը մի վարկած է առաջ քաշել, թե Կորշունովայի ինքնասպանությունը կապված է եղել աղջկա՝ «Վարդերի աշխարհ» վիճահարույց մոսկովյան կազմակերպության հետ, որն իրեն բնութագրում է որպես «մարզում` անհատականության զարգացման համար»։ Կորշունովայի մահվան մասին վավերագրական ֆիլմի ուսումնասիրության ժամանակ Պոմերանցևն իմացել է, որ մոդելը երեք ամիս մասնակցել է «Վարդերի աշխարհ»-ի վերապատրաստման դասընթացներին։ Այս հավաքները, որոնք խրախուսում են մասնակիցներին կիսվել իրենց ամենավատ փորձառություններով, մոդելավորվել են «Լայֆսփրինգ»-ի օրինակով, որի հակասական մեթոդները 1980-ականներին ԱՄՆ-ում հոգեկան առողջության վնասների համար բազմաթիվ դատական հայցերի առարկա են դարձել։ Կորշունովան մարզումների է մասնակցել ընկերուհու՝ ուկրաինացի մոդել Անաստասիա Դրոզդովայի հետ, ով 2009 թվականին նույն պայմաններում ինքնասպանություն է գործել։ Երկու կանանց ընկերները հայտնել են նրանց վարքագծի փոփոխության մասին՝ մի քանի ամիս թրեյնինգներից հետո։ Կորշունովան դարձել է ագրեսիվ, իսկ Դրոզդովայի մոտ զգացվել է տրամադրության տատանումներ և աղջիկը դարձել է մեկուսացված, ինչպես նաև երկուսն էլ նիհարել են։ Երեք ամիս մարզումներից հետո Կորշունովան վերադարձել է Նյու Յորք՝ աշխատանք փնտրելու, որտեղ կատարել է մոլորված զգալու իր գրառումները։ Cult Education Forum-ի ղեկավար Ռիկ Ալան Ռոսը պնդում է, որ այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է «Վարդերի աշխարհ»-ը, «աշխատում են թմրամիջոցների պես. թրեյնինգները դառնում են նրանց կյանքը, իսկ առանց դրա նրանք դատարկվում են»։ «Վարդերի աշխարհ»-ից հեռանալուց միայն ամիսներ անց Կորշունովային մահացած են գտնում[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.reuters.com/article/2008/07/01/people-model-plunge-dc-idUSB65890320080701
- ↑ 2,0 2,1 2,2 «Profile of fashion model Ruslana Korshunova». Fashion Model Directory. 2005 թ․ փետրվարի 10. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Model Ruslana Korshunova's 'suicide' conspiracy theories». telegraph.co.uk. 2008 թ․ հուլիսի 1. Վերցված է 2011 թ․ հունվարի 10-ին.
- ↑ 4,0 4,1 «Top model, 20, died by suicide two years after visiting Jeffrey Epstein's island». India Today.
- ↑ 5,0 5,1 «A FACE TO BE EXCITED ABOUT». vogue.co.uk. 2005 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ 6,0 6,1 Belenkaya, Veronika; Siemaszko, Corky (2008 թ․ հուլիսի 1). «Camera loved 'Russian Rapunzel' from first shoot, photographer says». New York Daily News. Վերցված է 2008 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ McNamara, Paul; Xana O'Neill; Carrie Melago (2008 թ․ հունիսի 29). «Russian supermodel with 'fairytale' beauty, age 20, plummets to her death». Daily News. New York. Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին. «The nearly 5-foot-9 model's interest in German led to her discovery in 2003. A journalist from All Asia magazine visited her German language club and featured her photo in a story, according to an article in Continent, a Kazakh magazine.»
- ↑ «Ruslana». IMG Models. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Kazah Model Ruslana Korshunova Dies In Apparent Suicide». 2008 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Elsworth, Catherine (2008 թ․ հունիսի 30). «Ruslana Korshunova plunges to her death in New York». London: Telegraph.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Model's suicide shocks boyfriend NY Daily News. (06/30/2008). Retrieved June 10, 2009.
- ↑ Belenkaya, Veronika; Harmon, Brian (2008 թ․ հունիսի 29). «Model's Web rants pined for love». New York: NY Daily News. Վերցված է 2008 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Russian model Ruslana Korshunova died because of 500,000-dollar lawsuit». Pravda.ru. 2009 թ․ հունվարի 20. Վերցված է 2008 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Russian Model Ruslana Korshunova Was Killed Because of Her Hair». Pravda.ru. 2009 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ Sheremetova, Elena (2008 թ․ հուլիսի 7). «Ruslana Korshunova buried at Khovanskoye Cemetery in Moscow» (Russian). Moscow: Komsomolskaya Pravda. Վերցված է 2008 թ․ հուլիսի 21-ին. «Как мы уже рассказывали, поначалу предполагалось, что модель похоронят на Митинском кладбище – этот вопрос обсуждался еще в Америке во время прощания с Русланой. Однако уже в Москве все "перерешили" – место для могилы «Русской русалки» выбрали на Хованском кладбище.»
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Belenkaya, Veronika; Oren Yaniv (2008 թ․ հուլիսի 6). «Model Ruslana Korshunova will be buried in Moscow Monday». Daily News. New York. Վերցված է 2008 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Heartbreak drove Kazakh supermodel to suicide». India: Entertainment.OneIndia.in. 2008 թ․ հուլիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «A-list names in Epstein documents cache but what prospect of charges?». the guardian.
- ↑ Pomerantsev, Peter (2011 թ․ մայիսի 1). «The Lost Girl». Newsweek. Վերցված է 2011 թ․ մայիսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|