Ռապունցել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռապունցելի արձանը Դրեզդենում
Արթուր Ռոքհամի պատկերազարդումը

Ռապունցել (գերմ.՝ Rapunzel), հեքիաթ շատ երկար մազեր ունեցող աղջկա մասին, որը բանտարկվել էր բարձր աշտարակում: Հեքիաթի հեղինակը Գրիմ եղբայրներն են: Աարնե-Թոմփսոնի ժողովրդական հեքիաթների դասակարգման մեջ այս սյուժեն ունի 310 համարը. «Աղջիկը աշտարակում»[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի զույգ ապրում էր կախարդուհու հարևանությամբ: Մի անգամ հղի կինը տեսնում է, որ հարևանուհու մոտ աճում է ռապունցել զանգակը և խնդրում է ամուսնուն գտնել դրանից իր համար: Ամուսինը որոշում է տերևներ գողանալ կնոջ համար, սակայն կախարդուհին բռնում է նրան և թույլ է տալիս իր մոտից ռապունցելը վերցնել առաջնեկին իրենց տալու փոխարեն: Երբ դուստրը ծնվում է, կախարդուհին վերցնում է երեխային, դառնում նրա խորթ մայրը և անվանում նրան Ռապունցել:

Երբ Ռապունցելը դառնում է տասներկու տարեկան, խորթ մայրը բանտարկում է նրան անտառում գտնվող մի աշտարակում: Աշտարակը չուներ դռներ, միայն մի պատուհան ամենավերևում և դստերը հասնելու համար կախարդուհին կանչում էր.

Ռապունցե՜լ, Ռապունցե՜լ, արթնացի՜ր,
Իջեցրու՜ քո հյուսերը ներքև:

Ջոնի Գրուելի պատկերազարդումը

Երբ Ռապունցելը նետում էր իր երկար ոսկեգույն մազերը ներքև, կախարդուհին դրանցով բարձրանում էր վերև: Մի անգամ ինչ-որ արքայազն հայտնաբերում է աշտարակը, բարձրանում է աղջկա մոտ և առաջարկում է նրան դառնալ իր կինը[նշում. 1]: Ռապունցելը համաձայնում է, սակայն նրա խորթ մայրը, իմանալով այդ մասին, կտրում է նրա հյուսը և աշտարակից վտարում է անտառ, իսկ արքայազնին կուրացնում է: Սակայն անտառով թափառող կույր արքայազնը պատահմամբ հանդիպում է իր և Ռապունցելի երեխաներին: Այդպես սիրահարները կրկին հանդիպում են: Ռապունցելի արցունքները վերադարձնում են արքայազնին տեսողությունը, և նա կնոջն ու երեխաներին տանում է իր թագավորություն:

Գրականագիտական տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Պրոպն իր «Կախարդական հեքիաթի պատմական արմատներ» (1949) մենագրության մեջ ցույց է տալիս հեքիաթի այնպիսի մոտիվներ, ինչպիսիք են. հերոսուհու տեղաշարժվելը աշտարակում (հողին դիպչելու և մարդկանց հետ տեսնվելու արգելք) անուղղակիորեն տանում է առաջնորդների և արքաների աստվածացման փորձառությանը ինչպես նրանց բնական ուժերից, այնպես էլ հասարակությունից տարանջատվելու միջոցով. առավել ուղղակի՝ կանանց առանձնացումը դաշտանի ժամանակ: Վերջինիս հետ կապված տաբուին է վերաբերում նաև մազերը կտրելու արգելքը, որը ուղղակիորեն չի ասվում հեքիաթում, սակայն նկատի ունեն: Ռապունցելին բանտարկում են 12 տարեկան հասակում. Վ. Պրոպը նշում է, որ դա է դաշտանային առաջին ցիկլի տարիքը: Սեռական հասունությունից հետո հաջորդում է ամուսնությունը, ինչն էլ տեղի է ունենում հեքիաթում[2]:

Թոլքինի արվեստի հետազոտող Թոմ Շիփին (անգլ.՝ Tom Shippey) ցույց է տալիս, որ Լյութիենի կերպարի վրա ազդեցություն է ունեցել այդ թվում նաև «Ռապունցելը»: Լյութիենը ևս բանտարկված է եղել աշտարակում, նրա մազերը բավական երկար էին, որպեսզի նա ծածկվեր դրանոց, ինչպես վերարկուով: Այն, որ Լյութիենի մազերը սև էին, այլ ոչ ոսկեգույն, կենսագրական տարր է, որը վերաբերում է գրողի կնոջը՝ Էդիթ Թոլքինին[3]:

Ռապունցելը հոգեբանության և հոգեբուժության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբուժական «Ռապունցելի սինդրոմ» տերմինը (E. D. Vaughan, J. L. Sawyers, H. W. Scott, 1968) նշանակում է աղիքների խցանում, որը տեղի ունենում հոգեբանական որոշ խանգարումների դեպքում երեխաների՝ սեփական մազերը կուլ տալու հետևանքով, ինչի պատճառով աղիքներում ձևավորվում են տրիխոբեզոարներ: Եզրույթը մտցվել է՝ Գրիմ եղբայրների հղմամբ, սակայն Ռապունցելին հիշատակել են որպես տղայի[4][5]:

Հոգեբան Դոնալդ Քալշեդի (անգլ.՝ Donald Kalsched) «Վնասվածքի ներքին աշխարհ. անձնական ոգու արքեպտիկ պաշտպանություններ» գրքում մի գլուխը կոչվում է «Ռապունցելը և ինքնապահպանման համակարգը», որտեղ հեքիաթը մանրամասնորեն բացատրվում է որպես համեմատություն հիվանդների իրավիճակի գնահատման համար, ովքեր մանուկ տարիներին ուժեղ ցնցում են ապրել և դրա հետևանքով աշխարհից մեկուսացել են[6]:

Ռապունցելը ժամանակակից մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռապունցելը» ԳԴՀ նամականիշների վրա (1978 թ.)

Ռապունցելը երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Мельница» խմբի «Рапунцель» երգը՝ գրված Տատյանա Լավրովայի բառերով[7] հերոսուհու առաջին դեմքից; Աշտարակում բանտարկելու և երկար մազերի մասին մոտիվներ երգում չկան[8]:
  • Ամանադա Սոմերվիլն ունի Puzzling Rapunzel երգ:
  • Էմիլի Օթեմն ունի Rapunzel երգ:
  • Dave Matthews Band՝ Rapunzel երգ:
  • Соломенные Еноты՝ Песня против сна:
  • Megaherz՝ Rapunzel երգ:
  • Letzte Instanz՝ Rapunzel երգ:
  • Էստոնական Vanilla Ninja խմբի մենակատար Լենա Կուուրմաան որպես սոլո երգչուհի մասնակցել է Eesti Laul 2010-ին Rapunzel երգով: Երգը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
  • The Ministry of Wolves նախագիծն ունի Rapunzel (as Isadora Duncan) երգ, որը կատարում է Միկ Հարվին:

Ռապունցելը կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվականին Գերմանիայում նկարահանվել է «Ռապունցել» ֆիլմ:
  • 2010 թվականի նոյեմբերին թողարկվում է «Ռապունցել: Խճճված պատմություն» մուլտիպլիկացիոն ֆիլմը Walt Disney ստուդիայում Ռապունցել հեքիաթի հիման վրա: Ի տարբերություն հեքիաթի՝ Ռապունցելը ի ծնե արքայադուստր է, իսկ նրա փեսացուն՝ արքայազն: Աղջկա մազերը ոչ միայն երկար են, այլև ունեն կախարդական հատկություններ: Մուլտֆիլմի անգլալեզու անվանումը փոխարինվել է «գենդերային-նեյտրալ» տարբերակով՝ Tangled, որպեսզի չվախենա լսարանի տղամարդկանց հատվածը[9][10]: Այն Disney ընկերության հոբելյանական 50-րդ լիամետրաժ մուլտֆիլմն է:
  • «Դոկտոր Ով» հեռուստասերիալում Ռապունցելը հայտնվում է որպես հորինված կերպար, որը բնակվում է Ֆանտաստիկայի երկրում «Մտքի գող» դրվագում (1969): Նրա դերը կատարում է Քրիստին Փիրին:
  • «Տասներորդ թագավորություն» ֆիլմում ծաղրվում է Ռապունցել հեքիաթը:

Ռապունցելը համակարգչային խաղերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվականին թողարկվեց կրտսեր տարիքի երեխաների համար «Barbie: Ռապունցել արքայադուստր» համակարգչային խաղը -ի կողմից[11]:

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հեքիաթի բնօրինակ «չմաքրված» տարբերակում արքայազնը կապի մեջ է մտնում հերոսուհու հետ, ինչից աղջիկը հղիանում է(BBC:«The horror of Grimm’s fairy tales»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]