Վերա Վոնգ
Վերա Վոնգ չինարեն՝ 王薇薇 | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 27, 1949[1][2] (73 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | հյուսիսային չինարեն |
Կրթություն | Friends Seminary?, Չեյփինի դպրոց (1967), Փարիզի համալսարան և Սարա Լուրենսի քոլեջ |
Երկեր | dark plum Vera Wang dress of Keira Knightley? |
Մասնագիտություն | դիզայներ, գեղասահորդուհի, նորաձևության դիզայներ և գործարար |
Ամուսին | Arthur Becker? |
Ծնողներ | հայր՝ Wang Cheng Ching?, մայր՝ Florence Wu? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | verawang.com |
![]() |
Վերա Էլեն Վոնգ (չինարեն ավանդ. 王薇薇, հեշտ. 王薇薇 , պինին: Wáng Wēiwēi, պալլ.: Ван Вэйвэй, անգլ.՝ Vera Ellen Wang, հունիսի 27, 1949[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), հարսանեկան հագուստների ամերիկացի դիզայներ, նախկին գեղասահորդուհին, որն ապրում է Նյու Յորքում։ Նրա զգեստների հավաքածուները հաջողություն են վայելում բոհեմական հաճախորդների մոտ։ Վերան նաև ստեղծում է զգեստներ մրցույթների և ցուցահանդեսների, ինչպես նաև գեղասահորդների համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերա Էլեն Վոնգը ծնվել է 1949 թվականի հունիսի 27-ին և մեծացել Նյու Յորքում։ Նա ունի չինական ծագում։ Նրա ծնողները ծնվել են Չինաստանի Շանհայ քաղաքում և Միացյալ նահանգներ տեղափոխվել 1940-ական թվականների կեսերին։ Մայրը՝ Ֆլորենս Ուն (չինարեն ավանդ. 吳赤芳, հեշտ. 吴赤芳 , պինին: Wú Chìfāng, պալլ.: У Чифан), ՄԱԿ-ում աշխատել է որպես թարգմանչուհի, իսկ հայրը՝ Վան Չենցինը (չինարեն ավանդ. 王澄清, հեշտ. 王澄清 , պինին: Wáng Chéngqīng), ուներ բժշկական ընկերություն, որը մասնագիտացած էր հատուկ պատրաստուկների արտադրությամբ։ Վոնգն ունի փոքր եղբայր՝ Քենեթ Վոնգը։ 1967 թվականին ավարտել է Չապինի դպրոցը, սովորել Սորբոնում և Sarah Lawrence College աստիճան ստացել արվեստի պատմության ոլորտում։ Վոնգն սկսել է գեղասահքով զբաղվել 6 տարեկանում[6]։ Միջնակարգ դպրոցում սովորելիս զուգասահք է պարապել Ջեյմս Ստյուրատի հետ և 1968 թվականին գեղասահքի մրցումների մասնակցել ԱՄՆ-ում։ 1968 թվականի հունվարի 9-ին Վոնգը դարձել է «Sports Illustrated» ամսագրի շապիկի դեմքը[7]։ Երբ չի ընդգրկվել ԱՄՆ-ի օլիմպիական թիմում, հեռացել է նորաձևության արդյունաբերություն[8]։ Վոնգը դեռևս սահում է չմուշկներով՝ ասելով, որ․ «Սահելը բազմաչափ է»[6]։
Վերա Վոնգը 1989 թվականին ամուսնացել է Արթուր Բեքերի հետ։ Երբ Բեքերը նրան առաջարկություն է արել, նա արդեն շատ բան է իմացել նորաձևության աշխարհի մասին և հասկացել, որ եթե խանութում զգեստ գնի, ապա կտեսնի այդպիսի ևս տասը։ Այդ պատճառով նա որոշել է ինքնուրույն ստեղծել հարսանեկան զգեստ։ Եվ չի սխալվել։ Դրանից հետո Ամերիկայի բոլոր ամենահայտնի հարսնացուները սկսել են դիմել նրան։ Նա Մանհեթենում ապրում է երկու դուստրերի հետ՝ Սեսիլիան (ծնվել է 1990 թվականին), որը սովորել է Փենսիլվանիայի համալսարանում, և Ժոզեֆինան (ծնվել է 1993 թվականին), որը սովորել է Չապինի դպրոցում։ Բեքերը 2010 թվականից NaviSite անվանումով ՏՏ ընկերության գործադիր տնօրենն է։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերա Վոնգը 17 տարի եղել է Vogue ամսագրի նորաձևության ավագ խմբագիր[9]։ 1987 թվականին նա հեռացել է Vogue ամսագրից՝ իր տեղը զիջելով Աննա Վինտուրին[10]։
1990 թվականին նա Նյու Յորքի Carlyle հյուրանոցում բացել է դիզայնի իր սեփական սրահը, որտեղ ցուցադրվում են նրա ապրանքանիշի հարսանեկան զգեստներ[11]։
Վոնգը հարսանեկան զգեստներ է պատրաստել բազմաթիվ հայտնի հասարակական գործիչների համար, որպիսիք են Չելսի Քլինթոնը, Կարեննա Գոռ Շիֆը[12], Իվանկա Թրամփը, Քեմփբել Բրաունը[13], Ալիշա Քիզը, Մրայա Քերին, Վիկտորյա Բեքհեմը, Ավրիլ Լավինը, Ջենիֆեր Լոպեսը, Ջենիֆեր Գարները, Շերոն Սթոունը, Սառա Միշել Գելարը, Հիլարի Դաֆը, Ումա Թուրմանը, Հոլլի Հանթերը, Քեյթ Հադսոնը[14] և Քիմ Քարդաշյանը։ Վոնգի երեկոյան զգեստներից հագել է նաև Միշել Օբաման[15][16]։
Վոնգը հագուստներ է մշակել նաև գեղասահորդների, այդ թվում Նենսի Կերրիգանի, Միշել Կվանի և Էվան Լայսաչեկի համար։ Արծաթե մեդալակիր Նենսի Կերրիգանը 1994 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ հագել է Վերա Վոնգի հազվագյուտ զգեստը։
Վոնգի աշխատանքները հաճախ հիշատակվում են հանրամատչելի մշակույթում։ «Սեքսը մեծ քաղաքում» հեռուստասերիալում Շարլոտա Յորքը Վոնգի հարսանեկան զգեստը նկարագրում է որպես իդեալական հարսանեկան զգեստ[17]։ «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմում Քերրի Բրեդշոուն Vogue ֆոտոշարքում հագել է Վերա Վոնգի հարսանեկան զգեստները։ «Հարսնացուների պատերազմ» ֆիլմում Էն Հեթուեյը և Քեյթ Հադսոնը հագել են Վերա Վոնգին պատվիրած զգեստները[18]։ «Բամբասկոտը» սերիալում գլխավոր հերոսներից մեկը՝ Բլեր Ուոլդորֆը, հագել է Վերա Վոնգի հեղիանակած հարսանեկան զգեստը։ «Վրիժառություն» սերիալում Մեդելին Սթոուի կերպարը՝ Վիկտորյա Գրեյսոնը, իր նախկին ամուսնու հետ նորից ամուսնացել է Վերա Վոնգի մոխրագույն հարսանեկան զգեստով։
Վոնգն իր բրենդն ընդլայնել է օծանելիքներով, զարդերով և այլն։ 2001 թվականի հոկտեմբերի 23-ին լույս է տեսել Վերայի գիրքը։ 2005 թվականի հունիսին նա հաղթել է Մոդելագործների ամերիկյան խորհրդի մրցույթի կանանց հագուստի «Տարվա դիզայներ» անվանակարգում։
Վոնգը ԱՄՆ Գեղասահքի փառքի սրահում ներառվել է 2009 թվականին՝ որպես հագուստների նկարիչ սպորտի բնագավառում ունեցած ներդրման համար[19][20]։
Վերա Վոնգի երեկոյան զգեստներն աստղերը հագնում են «կարմիր գորգի» հետ կապված միջոցառումներում, մասնավորապես Վիոլա Դևիսը 2012 թվականին՝ Օսկարի հանձնման ժամանակ[21]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին դուստրը (2004), կամեո
- Սեպտեմբերի համարում (2009), կամեո
- Բերգդորֆ Գուդման։ Ավելի քան մեկ դար նորաձևության Օլիմպոսի գագաթին (2013), կամեո
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բամբասկոտը (2012), կամեո
- Քարդաշյանների ընտանիքը (2011), կամեո
- Տգեղ աղջիկը (2007), կամեո
- Օպրա Ուինֆրիի շոուն (2007-2010), կամեո
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Vera Wang, Vera Wang on Weddings, HarperCollins, October 2001 (9780688162566).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Union List of Artist Names — 2022.
- ↑ https://geoffreybeenefoundation.com/geoffrey-beene-lifetime-achievement-award-cfda-geoffrey-beene-design-scholar-award/
- ↑ https://www.bbc.com/news/world-59514598
- ↑ 6,0 6,1 Vera Wang on Ice — NYTimes.com
- ↑ Sports Illustrated, 15 декабря, 2006, стр. 66
- ↑ Vera Wang — Katherine E. Krohn — Google Книги
- ↑ Vera Wang — Fashion Designer — Profile with biography, brands, photos and more on FMD
- ↑ Vera Wang
- ↑ «Vera Wang — Designer Fashion Label»։ Արխիվացված է օրիգինալից 2006-08-31-ին։ Վերցված է 2019-09-13
- ↑ AllPolitics — Gore’s Eldest Daughter Weds New York Doctor In Washington — July 12, 1997
- ↑ «NBC’s Campbell Brown Gets Married — Marriage, Campbell Brown : People.com»։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-02-ին։ Վերցված է 2019-09-13
- ↑ RSVP for Gossip Girl’s Finale Wedding! — Today’s News: Our Take | TVGuide.com
- ↑ «Michelle Obama Dons Vera Wang — ELLE»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-11-ին։ Վերցված է 2019-09-13
- ↑ «10 Best Dressed: Tis the Season — 10 Best Dressed — Fashion — Vogue»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին։ Վերցված է 2019-09-13
- ↑ Sex and the City: Kiss and Tell — Amy Sohn, Sarah Wildman — Google Книги
- ↑ Bride Wars Wedding Style | Wedding Dresses and Style | Brides.com : Brides
- ↑ «Vera Wang to be inducted into U.S. Figure Skating Hall of Fame (Lifeskate)»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-22-ին։ Վերցված է 2019-09-13
- ↑ Johnny Weir, Evan Lysacek in battle at figure skating nationals — USATODAY.com
- ↑ BBC News — Oscars 2012: Stars arrive
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|