Նինա Ռիչի
Նինա Ռիչի ֆր.՝ Nina Ricci | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1883[1][2][3] |
Ծննդավայր | Թուրին, Իտալիա |
Մահացել է | նոյեմբերի 29, 1970[3] (87 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Courances[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա, Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Մասնագիտություն | grand couturier և նորաձևության դիզայներ |
Աշխատավայր | Nina Ricci |
Ամուսին | Luigi Ricci? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Robert Ricci? |
Nina Ricci Վիքիպահեստում |
Նինա Ռիչի (իտալ.՝ Nina Ricci, հունվարի 14, 1883[1][2][3], Թուրին, Իտալիա - նոյեմբերի 29, 1970[3], Փարիզ, Ֆրանսիա), ի ծնե՝ Մարիա Ադելաիդա Նեյի (ֆր.՝ Maria Adélaide Nielli), ֆրանսիացի մոդելյոր իտալական ծագումով, Nina Ricci նորաձևության տան հիմնադիրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա Ադելաիդա Նեյին ծնվել է 1883 թվականին, Թուրինում, կոշկակարի ընտանիքում։ Երբ աղջիկը 5 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Ֆլորենցիա, իսկ 1895 թվականին, երբ նա դարձավ 12 տարեկան՝ Փարիզ։ Հայրը վախճանվում է Մոնտե Կառլոյում, ընտանիքին թողնելով առանց ապրուստի միջոցների։ 13 տարեկանից Ադելաիդան մոր հետ աշխատել է արդուզարդի խանութում, այնտեղ էլ նա սկսել է սովորել կարի վարպետություն։ 18 տարեկանում նա դարձել է ավագ դերձակուհի, իսկ 20 տարեկանում արդեն ուներ իր աշակերտուհիներն ու կարողները։
1904 թվականին նա ամուսնացել է ծաղկավաճառ Լուիջի Ռիչիի հետ, վերցնելով ամուսնու ազգանունը։ Ամուսինները ունեցան տղա` Ռոբերը, սակայն ամուսնությունը երկար չտևեց, մնալով որդու հետ միայնակ, Նինան ինքնուրույն գումար էր վաստակում։
1908 թվականին, նա աշխատանքի է անցել «Ռաֆեն» նորաձևության տանը, որտեղ աշխատել է 20 տարի, որոշ ժամանակ անց նա դարձել է բիզնեսի գործընկեր, և նրա անունը ընդգրկվել է նորաձևության տան անվան մեջ։ 1929 թվականին դերձակուհու մահից հետո Raffin et Ricci նորաձևության տունը փակվել է, իսկ Նինան չի շարունակել գործը։ 1930-ական թվականների սկզբին ֆինանսական ճգնաժամի ֆոնի վրա, նրա որդի Ռոբերը որոշել էր թողնել իր աշխատանքը և մորը համոզել բացել սեփական արվեստանոցը։ Nina Ricci - նորաձևության տունը բացվել է 1932 թվականին, Փարիզի առաջին շրջանում, Կապուցինոկ փողոցում, տուն № 20:
Այդ ընթացքում 50-ամյա Նինա Ռիչին որոշակի համբավ էր ձեռք բերել։ Սեփական նորաձևության տանը նա պահպանում է ռոմանտիկ, նրբագեղ կանացի ոճը, խուսափելով, ինչպես վառ փորձարկումներից, այնպես էլ զուսպ մինիմալիզմից, նրա զգեստները մշտապես գտնվում էին պատշածության սահմաններում։
Ի տարբերություն մնացյալ դերձակների Նինան էսկիզներ չէր նկարում, բայց ինքնուրույն կտորն ամրացնում էր մանեկենների վրա։
Նորաձևության տունը շեշտակիորեն զարգանում էր. սկսելով 40 աշխատողի հաստիքից, 1939 թվականին Նինան կարողացավ վարձել 450 դերձակի։ Շուտով արվեստանոցը զբաղեցրեց 11 հարկ, 3 շենքերում, ընդգրկելով աքսեսուարների և կաշվե իրերի բաժինը։ 1940 թվականին Ռոբերը կենտրոնացել էր մոր բիզնեսի վրա, 1945 թվականին նա դարձել էր ընկերության տնօրենը։ 1950-ական թվականներին Նինա Ռիչին աստիճանաբար հեռացավ գործերից, 1959 թվականին վերջնականորեն անցնելով թոշակի։
Նինա Ռիչին մահացել է 1970 թվականի նոյեմբերի 30-ին (նրա գերեզմանին նշված է նոյեմբերի 29-ը), 87 տարեկանում։ Նրա որդին` Ռոբեր Ռիչին մահացել է 1988 թվականին, որից հետո ընկերությունը գլխավորել է ընտանիքի անդամ` Ժիլ Փուշը, 1998 թվականին այն վերավաճառվել է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://actu.fr/insolite/toussaint-quelles-sont-les-celebrites-enterrees-en-essonne_46091418.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Ռիչի» հոդվածին։ |
|