Ռուհոլլա Խոմեինիի դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
դամբարան
Ռուհոլլա Խոմեինիի դամբարան
آرامگاه سید روح‌الله خمینی‎
Khomeini Mausoleum -Téhéran (Iran).jpg
Երկիր Իրան
Նախագծի հեղինակ Փարվիզ Մոայյեդ
Շինարարության սկիզբ 1989, հուլիսի 19
Շինարարության վերջ 1992, հունիսի 2
Կայք [www.harammotahar.ir Պաշտոնական կայք]
Կոորդինատներ: 35°32′57.1″ հս․ լ. 51°21′59.4″ ավ. ե. / 35.549194° հս․. լ. 51.366500° ավ. ե. / 35.549194; 51.366500

Ռուհոլլա Խոմեինիի դամբարան ( պարս․՝ آرامگاه سید روح‌الله خمینی‎), հուշարձան-դամբարան, որը նվիրված է Իրանի հեղափոխության առաջնորդ, Իրանի գերագույն ղեկավար, այաթոլլա Ռուհոլլա Խոմեինիին։ Բացի նրանից դամբարանում ամփոփված են նաև նրա կինը՝ Խադիջա Սաղաֆին և որդին՝ Ահմադ Խոմեինին։ Ռուհոլլա Խոմեինիի համախոհ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին ևս թաղված է այս դամբարանում։

Համալիրը գտնվում է Բախեշտե-Զախրա գերեզմանոցում, Թեհրանի հարավային մասում, Խոմեինիի անվան միջազգային օդանավակայանին կից[1][2]։ Չնայած հուշարձանի շինարարությունը սկսվել է 1989 թվականին, սակայն 25 տարի անց աշխատանքները դեռևս չէին ավարտվել[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուհոլլա Մուսավի Խոմեյնին մահացել է 1989 թվականի հունիսի 3-ին, 87 տարեկան հասակում[4]։ Կառավարությունում նախագահ Հաշեմի Ռաֆսանջանին խոստանում են, որ ակտիվորեն կնպաստեն այաթոլլայի հոգևոր ժառանգության զարգացմանը։ Խոմեյնիի որդին՝ Ահմադը, որոշում է հոր աճյունը հողին հանձնել Բախեշտե-Զախրա գերեզմանոցում, հեղափոխության նահատակների գերեզմանների կողքին։ Բարեգործների, հասարակական կազմակերպությունների և հանրապետության միջոցների շնորհիվ առաջնորդի մահից հետո 40 օրվա ընթացքում կառուցվեց հուղարկավորության խցիկը[5]։ Հունիսի 5-ին Այաթոլլայի թաղման արարողությանը մասնակցել է 10 միլիոն իրանցիներ[6][7]։ Հրաժեշտի ժամանակ ամբոխը ճեղքել է օղակը և որպես հիշատակ պատռել է ծածկոցը, ինչից հետո անվտանգության ուժերը ջրցանների օգնությամբ ետ են մղել նրանց, աճյունը ուղղաթիռով հեռացրել, և արարողությունը կրկնել են 5 ժամ հետո[8]։ Համալիրի կառուցումը սկսվել է հետագայում, որի աշխատանքները ղեկավարել է ճարտարապետ Մուհամեդ Թեհրանին[9]։ Զուգահեռաբար, 1990 թվականի նոյեմբերի 4-ին Իրաքի նախագահ Սադդամ Հուսեյնն առաջարկում էր Խոմեինիի դամբարանը կառուցել Քերբելայում[10]։

1995 թվականին Խոմեյնիի դամբարանում հուղարկավորում են նաև նրա որդուն՝ Ահմադին, որը մահացել է 49 տարեկան հասակում։ Ըստ պաշտոնական տվյալների մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել[11]։ Նա եղել է հետխոմեինիստական քաղաքականության քննադատը, ինչի արդյունքում որոշ տեսաբաններ հաստատում են, որ նրան վերացրել են իրանական հատուկ ծառայությունները[12]։ 2007 թվականին դամբարանում է ամփոփվում նաև Խոմեինիի կնոջ, Ահմադի մոր՝ Խադիջայի աճյունը[13]։

2009 թվականի հունիսի 20-ին նախագահական ընտրություններում 63 տոկոս արդյունքներով հաղթում է Մահմուդ Ահմադինեժադը[14][15], ինչի դեմ ծավալվում են զանգվածային բողոքներ[16], և ընդիմության առաջնորդ Միր-Հուսեին Մուսավիի կողմնակիցներին հետապնդելիս[17] դամբարանի հյուսիսային մուտքի մոտ մի ահաբեկիչ-մահապարտ ական է պայթեցնում, ինչի արդյունքում ինքը ևս մահանում է՝ խլելով մեկ ուրիշի կյանքը և վիրավորելով ևս երկուսին։ Պատահարի արդյունքում որոշակիորեն վնասվում է նաև համալիրը[18][19][20][21]։

2010 թվականին հունիսին Մուստաֆա Խոմեինին ստիպված է լինում ընդհատել հոր մահվան 21-րդ տարելիցին նվիրված ելույթը կազմակերպված քաղաքական սադրանքի պատճառով։ Դրանից անմիջապես հետո սկսվեցին լուրեր տարածվել այն մասին, որ Մուստաֆան ապտակել է Ներքին գործերի նախարար Մուհամեդ Մուստաֆա Նաջարային, ինչի արդյունքում որոշ տեսաբաններ նշեցին, որ դա դարձել է Խոմեինիին «սևացնելու» փորձ, քանի որ վերջինս աջակցում էր ընդդիմադիր «Կանաչ շարժում» քաղաքական շարժմանը[22]։

2017 թվականի հունվարի 10-ին դամբարանում հուղարկավորվել է Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին, որը մահացել էր հունվարի 8-ին 82 տարեկան հասակում։ Սկզբում նրա աճյունը դրվել է Թեհրանի համալսարանում, որպեսզի հասարակությունը հրաժեշտ տար նրան, որի ժամանակ աղոթքը կարդացել է այաթոլլա Ալի Խամենեին։ Ապա աճյունը Հեղափոխության փողոցով տասնյակ հազարավոր մարդկանց ուղեկցությամբ տարվել է դամբարան, որտեղ հուղարկավորվել է Ռուհոլլա Խոմեինիի կողքին[23][24][25]։

2017 թվականի հունիսի 7-ին մի քանի զինված մարդիկ հրաձգություն են իրականացրել դամբարանի մոտ, որից հետո նրանցից մեկը գործի է դրել մահապարտի գոտին և սպանվել՝ վիրավորելով ևս 5 մարդ[26][27][28]։ Դեպքի օրը նաև հարձակում են գործել պառլամենտի շենքի վրա, որում ընդհանուր առմամբ զոհվել է 12 մարդ։ Իրադրության պատասխանատվությունը իր վրա է վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը, սակայն Իսլամական հեղափոխության Պահպանության կորպուսը մեղադրեց Սաուդյան Արաբիային[29][30][31]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականից դամբարանի հսկիչը Խոմեինիի թոռն է և Ահմադի որդին՝ Հասանը[32]։ Դամբարանը ուխտավայր է Իրանի և ողջ աշխարհի միլիոնավոր մուսուլմանների համար, որոնք ամեն տարի գալիս են հարգանքի տուրք մատուցելու Խոմեինիին իր մահվան օրը[33][34]։ Այնտեղ նաև ելույթ են ունենում պետական գործիչներ, այդ թվում Իրանի Գերագույն առաջնորդներ[35], ինչպես նաև այստեղ անցկացվում են ռազմական շքերթներ[36][37][38], պետական գործիչների, օտարերկրյա հյուրերի[39] և դեսպանների[40] խորհրդանշական այցելություններ։ Իրանի նախագահն ու կառավարության անդամները այցելում են Խոմեինիի դամբարան ամեն տարի[41][42]։ Ոչ մահմեդականներին ևս թույլատրվում է այցելել դամբարան[3]։

Դամբարանի հանրահայտ այցելուների թվում են Ալի Խամենեիին[43], Մահմուդ Ահմադինեժադը[44][45], Հասան Ռոհանին, Լարիջանի Սադեքը, Ալի Լարիջանին, Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին[46], Քոֆի Անանը, Դեսմոնտ Թութուն[47], Ալեքսանդր Լուկաշենկոն[48] և Սերժ Սարգսյանը[49]

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարտարապետական համալիրի մակերեսը կազմում է 150 հազ․ քառ․ մետր և ներառում է բնակելի, մշակութային և զբոսաշրջային կենտրոն, ռեստորաններ, հիվանդանոց, գրադարան, հեղափոխության թանգարան, ֆիլմերի արխիվ, իսլամի ուսումնասիրության ինստիտուտ, սեմինարիաներ, առևտրի կենտրոն, ինչպես նաև վարչական և անվտանգության ծառայության մասնաշենք[50]։ Բացի դրանցից մոտակայքում կան նաև առևտրի կենտրոններ, ավտոկայանատեղի (20 հազ մեքենաների համար) և այգիներ, որոնք զբաղեցնում են շուրջ 5000 հա տարածք[3]։ Որոշ տվյալներով Իրանի կառավարությունը շինարարության մեջ ներդրել է 2 մլրդ․ ԱՄՆ դոլլար գումար[51][52]։ Հետագայում դամբարանային համալիրը պետք է դառնա Թեհրանի նոր շրջանի՝ «Արևի քաղաքի» (պարս․՝ شهر آفتاب‎) մի մասը[53]։ Թեհրանի մետրոպոլիտենի Գիծ 1-ի «Խոմեինիի դամբարան» կայարանը գտնվում է մոտակայքում։

Համալիրի կրոնական կենտրոնը ոսկեզօծ գմբեթն է բարձր թմբուկի վրա, որը շրջապատված է 4 առանձին մինարեներով։ Վերջիններից յուրաքանչյուրն ունի 91 մետր բարձրություն, ինչը խորհրդանշում է Խոմեինիի տարիքն ըստ լուսնային օրացույցի։ Սրբավայրը գտնվում է մեծ ուղղանկյուն հրապարակում, որը նախատեսված է մեծաթիվ այցելուների համար։ Իր չափերով սրբավայրը նման է մզկիթի, սակայն կոչվում է «Հուսսեինիյա»[54]։ Դամբարանի ներսում գտնվում է գերեզմանոցը՝ գմբեթով և ջահով։ Նրանում դրված են տապանաքարերը՝ ծածկված կանաչ թավիշով։ Մետաղյա ճաղապատ պատերից այցելուները իրանական ռիալի թղթադրամներ են նետում՝ որպես զոհաբերություն[55] կամ զբոսաշրջային ավանդույթի համաձայն[56]։ Գմբեթը ձևավորված է 72 կարմիր կակաչներով (շիաների նահատակների խորհրդանիշը), հենված է 8 մարմարե սյուների վրա, և վերջիններս առավել փոքր սյուների հետ միասին կրում են առաստաղն իրենց վրա։ Հատակն ու պատերը երեսպատված են փայլեցված ճերմակ մարմարով։ Հատակը ծածկված է բարակ գորգերով։ Գլխավոր գմբեթը բաժանված է երեք մասի, ինչը խորհրդանշում է Խոմեինիի կյանքի և Իրանի պատմության երեք շրջանները՝

42 մետր — Իսլամական օրացույցի 1342 թվական (1963 թվական), Շահի դեմ Խոմեինիի բողոքական շարժման սկիզբը
57 մետր — Իսլամական օրացույցի 1357 թվական (1979 թվական), Իսլամական հեղափոխության հաղթանակը
68 մետր — Իսլամական օրացույցի 1368 թվական (1989 թվական), Խոմեինիի մահը

Գմբեթի արևելյան և արևմտյան կողմերում կան 22 հազ․ քառ․ մետր մակերեսով բակեր։ Յուրաքանչյուր բակն ունի 4 սյունասրահ, որոնք ձևավորված են իրանական ավանդական խճանկարով՝ կերտված 230 տեսակի քարերից։ Խճանկարների վրա կան մեջբերումներ Ղուրանից։ Երկու սյունասրահների վրա, բակերի հյուսիսային և հարավային մասերում կան 2 գմբեթներ, որոնք ծածկված են իրանական սալիկներով։ Ըստ այդմ ողջ համալիրն ունի 5 գմբեթ՝ ի պատիվ 5 մահմեդական սրբերի․ Մուհամմադ մարգարե, Ալի իբն Աբի Տալիբ, Ֆաթիմա Զահրա, Հասան իբն Ալի, Հուսեյն իբն Ալի[50][57]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baker, Smith, 2009, էջ 70
  2. Adib-Moghaddam, 2014, էջ 305
  3. 3,0 3,1 3,2 «Khomeini legacy key to understanding Iran»։ Raidió Teilifís Éireann։ 14 января 2014։ Վերցված է 21 сентября 2014 
  4. «Iran marks passing anniversary of Imam Khomeini»։ The Shia Post։ 4 июня 2014։ Վերցված է 21 сентября 2014 
  5. «Imam Khomeini's shrine»։ Imam-Khomeini.ir։ 16 августа 2011։ Վերցված է 21 сентября 2014 
  6. «Death (1989)»։ Imam-Khomeini.ir։ 16 августа 2011։ Վերցված է 21 сентября 2014 
  7. «Analysis: Ayatollah Khomeini's legac»։ BBC։ 4 июня 1999։ Վերցված է 21 сентября 2014 
  8. «14 самых важных мавзолеев мира, достойных посещения»։ Forbes։ 18 февраля 2011։ Վերցված է 21 сентября 2014 
  9. «Middleeast. Architecture and Politics in the Twentieth Century»։ Йельский университет։ Վերցված է 21 сентября 2014 
  10. «Внук за деда. Клан Хомейни переходит в наступление»։ ЦентрАзия։ 20 апреля 2004։ Վերցված է 21 сентября 2014 
  11. «Sayyid Ahmad Khomeini»։ Find A Grave։ Վերցված է 21 сентября 2014 
  12. «Khamenei vs. Khomeini»։ New Republic։ 20 августа 2009։ Վերցված է 21 сентября 2014 
  13. «Imam's blessed spouse»։ Imam-Khomeini.ir։ 8 октября 2013։ Վերցված է 21 сентября 2014 
  14. «Suicide bomber attacks Khomeini shrine»։ timesofmalta.com։ 20 июня 2009։ Վերցված է 21 сентября 2014 
  15. «'Zelfmoordaanslag in mausoleum Khomeini'»։ nu.nl։ 20 июня 2009։ Վերցված է 21 сентября 2014 
  16. «Iran: Zelfmoordaanslag bij mausoleum Khomeini»։ Elsevier.nl։ 20 июня 2009։ Վերցված է 21 сентября 2014 
  17. «Zelfmoordaanslag voor mausoleum Khomeini»։ Demorgen։ 20 июня 2009։ Վերցված է 21 сентября 2014 
  18. «Two wounded in suicide attack at Khomeini mausoleum»։ Dawn.com։ 20 июня 2009։ Վերցված է 21 сентября 2014 
  19. «Suicide bomber attacks Khomeini shrine»։ Mail & Guardian։ 20 июня 2009։ Վերցված է 21 сентября 2014 
  20. «Взрыв в мавзолее и водяные пушки на улицах»։ Radio France internationale։ 20 июня 2009։ Վերցված է 7 июня 2017 
  21. «Самоубийца взорвал себя на могиле аятоллы Хомейни»։ NEWSru։ 20 июня 2009։ Վերցված է 7 июня 2017 
  22. «Did Hassan Khomeini Punch Iran's Interior Minister In The Nose?»։ Радио Свобода։ 8 июня 2010։ Վերցված է 21 сентября 2014 
  23. «Iran bids farewell to former president Rafsanjani in a show of unity»։ Reuters։ 10 января 2017։ Վերցված է 10 января 2017 
  24. «Iran's Rafsanjani Laid To Rest In Tehran»։ Радио «Свобода»։ 10 января 2017։ Վերցված է 10 января 2017 
  25. «В Тегеране сотни тысяч иранцев простились с бывшим президентом Рафсанджани»։ Euronews։ 10 января 2017։ Վերցված է 10 января 2017 
  26. «В Иране совершены нападения на парламент и мавзолей Хомейни»։ BBC Russian։ 7 июня 2017։ Վերցված է 7 июня 2017 
  27. «Неизвестные атаковали правительственные объекты в столице Иран»։ РБК։ 7 июня 2017։ Վերցված է 7 июня 2017 
  28. «СМИ: в мавзолее имама Хомейни в Иране произошла перестрелка»։ ТАСС։ 7 июня 2017։ Վերցված է 7 июня 2017 
  29. «В результате двух нападений в Тегеране погибли 12 человек»։ BBC Russian։ 7 июня 2017։ Վերցված է 7 июня 2017 
  30. «Иранские военные обвинили Саудовскую Аравию в атаках в Тегеране»։ BBC Russian։ 7 июня 2017։ Վերցված է 7 июня 2017 
  31. «Террористы проникли в парламент Ирана, переодевшись в женскую одежду»։ Meduza։ 7 июня 2017։ Վերցված է 7 июня 2017 
  32. «Khomeini’s Rebel Grandchildren»։ The Iran Primer։ 29 мая 2013։ Վերցված է 21 сентября 2014 
  33. «Iran marks 24th anniversary of Imam Khomeini's Passing»։ CNN։ 5 июня 2013։ Վերցված է 21 сентября 2014 
  34. «In Photos: Iran is Commemorating the Passing of the Imam Khomeini»։ Iran's View։ 4 июня 2013։ Վերցված է 21 сентября 2014 
  35. «Iran marks 25th anniversary of Ayatollah Khomeini's death, knocks U.S.»։ Los Angeles Times։ 4 июня 2014։ Վերցված է 21 сентября 2014 
  36. «Iran: Khomeini's 'killer poison' returns»։ World Security Network։ 5 октября 2006։ Վերցված է 21 сентября 2014 
  37. «Iran's president slams 'foreign presence' in Gulf»։ Associated Press։ 18 апреля 2013։ Վերցված է 21 сентября 2014 
  38. «Парад войск Исламской Республики у мавзолея имама Хомейни»։ Iran.ru։ 18 апреля 2005։ Վերցված է 21 сентября 2014 
  39. «News - June 1997»։ FarsiNet։ Июнь 1997։ Վերցված է 20 сентября 2014 
  40. «Iran Marks 25th Passing Anniversary of Imam Khomeini»։ Tasnim News Agency։ 4 июня 2014։ Վերցված է 21 сентября 2014 
  41. «Leader visits mausoleum of Imam Khomeini»։ Tehran Times։ 31 января 2013։ Վերցված է 20 сентября 2014 
  42. «President in mausoleum of the late Imam Khomeini: Imam Khomeini established modern Islamic Govt. /Diverge from any extremism and fanaticism is a great lesson of the late Founder of Revolution»։ Президент Ирана։ 23 августа 2014։ Վերցված է 21 сентября 2014 
  43. «Supreme Leader Visits Imam Khomeini (RA) Mausoleum»։ International Quran News Agency։ 1 февраля 2014։ Վերցված է 21 сентября 2014 
  44. «Iran remembers Khomeini's return»։ Аль-Джазира։ 1 февраля 2010։ Վերցված է 21 сентября 2014 
  45. «Iranian Leaders Blast Israel and US at Khomeini Memorial»։ Голос Америки։ 3 июня 2010։ Վերցված է 21 сентября 2014 
  46. «Iran seeking a new role 25 years after Khomeini»։ Saudi Gazette։ 4 июня 2014։ Վերցված է 21 сентября 2014 
  47. «Kofi Annan and Desmond Tutu Visit Iran, Pay Tribute to Ayatollah Khomeini»։ FRONTPAGEMAG.COM։ 27 января 2014։ Վերցված է 21 сентября 2014 
  48. «Президент Беларуси посетил мавзолей имама Хомейни в Тегеране»։ БЕЛТА։ 07 Ноябрь 2006։ Վերցված է 21 сентября 2014 
  49. «Серж Саргсян посетил мавзолей аятоллы Хомейни»։ Tert.am։ 14 сентября 2009։ Վերցված է 21 сентября 2014 
  50. 50,0 50,1 «Imam Chomeini Mausoleum»։ eslam.de։ Վերցված է 21 сентября 2014 
  51. «Khomeini's Tomb Attracts Pilgrims»։ The New York Times։ 8 июля 1990։ Վերցված է 20 сентября 2014 
  52. «Has the Iranian Regime Forsaken Ayatullah Khomeini?»։ Time։ 29 сентября 2009։ Վերցված է 21 сентября 2014 
  53. «سرپرست شهرداري شهر آفتاب: اهداف شهر آفتاب 5 ساله محقق مي‌شود»։ farsnews.com։ 26 августа 2011։ Վերցված է 21 сентября 2014 
  54. Kaplan, 2014, էջ 179
  55. «Jon Lee Anderson: A Fugitive in Iran»։ The New Yorker։ 30 сентября 2009։ Վերցված է 21 сентября 2014 
  56. «Пес с четырьмя глазами»։ Радио «Свобода»։ 9 января 2015։ Վերցված է 10 января 2017 
  57. «Мавзолей имама Хомейни»։ tebyan.net։ 15 сентября 2009։ Վերցված է 21 сентября 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]