Ռիչարդ Հեք
Ռիչարդ Հեք անգլ.՝ Richard F. Hec | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 15, 1931[1][2][3] Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5][6] |
| Մահացել է | հոկտեմբերի 9, 2015[7][8] (84 տարեկան) Մանիլա, Ֆիլիպիններ[7] |
| Գերեզման | Holy Cross Memorial Park[9] |
| Բնակության վայր(եր) | Quezon City? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քիմիկոս և հետազոտող |
| Հաստատություն(ներ) | Դելավերի համալսարան և De La Salle University? |
| Գործունեության ոլորտ | քիմիա |
| Ալմա մատեր | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Դելավերի համալսարան |
| Գիտական աստիճան | պրոֆեսոր |
| Տիրապետում է լեզուներին | անգլերեն[10] |
| Գիտական ղեկավար | Saul Winstein? |
| Պարգևներ | |
Ռիչարդ Ֆրեդ Հեք (անգլ.՝ Richard Fred Heck, օգոստոսի 15, 1931[1][2][3], Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5][6] - հոկտեմբերի 9, 2015[7][8], Մանիլա, Ֆիլիպիններ[7][14]), նորագույն ժամանակների ամերիկացի քիմիկոս։ Լայն ճանաչում է ձեոք բերել իր անունը կրող քիմիական ռեակցիայի՝ Հեքի ռեակցիայի շնորհիվ, որի համար նրան 2010 թվականին շնորհվել է Նոբելյան մրցանակ[15]։ Այդ օրգանական քիմիական ռեակցիայի էությունն այն է, որ paládium(0) տարրը օգտագործվում է որպես կատալիզատոր ածխաջրածինների հալոգենածանցյալների և ալկենների միացություններ ստանալու համար, որոնք կարող են օգտագործվել ինչպես դեղագործության մեջ՝ քաղցկեղի դեմ պայքարելու նպատակով, այնպես էլ՝ համակարգչային տեխնիկայում՝ բարակ էկրաններ ստեղծելու համար։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1931 թվականին, ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում, քիմիկոսի ընտանիքում։ 1952 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանը։ Հենց այդտեղ էլ երկու տարի անց պաշտպանել է իր գիտական ատենախոսությունը և ստացել փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ Աշխատանքային գործունեությունն սկսել է Շվեյցարիայում՝ Ցյուրիխի բարձրագույն տեխնիկական դպրոցում, այնուհետև աշխատանքի է անցել իր հարազատ բուհում՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանում։ 1957 թվականից պաշտոն է զբաղեցրել Hercules co ընկերությունում, որտեղ աչքի ընկնելով՝ 1971 թվականին հրավիրվել է Դելավերի համալսարան և աշխատել մինչև 1989 թ. կենսաթոշակի անցնելը։ Կյանքի վերջին տարիներն անց է կացրել ֆիլիպինյան Քեսոն Սիթի քաղաքում (կինը ֆիլիպինուհի էր)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- 1 2 http://phys.org/news205572457.html
- 1 2 http://uk.reuters.com/article/idUSTRE6952V620101006
- 1 2 http://www.britannica.com/EBchecked/topic/1719562/Nobel-Prizes-Year-In-Review-2010/296811/Prize-for-Chemistry
- 1 2 3 4 Richard F. Heck Facts
- 1 2 Fleur N. S. Richard F. Heck, Chemist, Dies at 84; Revolutionized Drug Development(անգլերեն) // The New York Times / (not translated to en-us) — (untranslated): New York Times Company, (untranslated), 2015. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/2010/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.seaborg.ucla.edu/previous_recipients.html
- ↑ |url=http://www.boston.com/news/local/breaking_news/2010/10/nobel_prize_win.html |titul=Nobel Prize winner is Springfield native |meno=Martin |priezvisko=Finucane |vydavateľ=Boston Globe |dátum vydania=2010-10-06 |jazyk=anglicky}}
- ↑ | priezvisko = | meno = | odkaz na autora = | vydavateľ = Nobel Prize | titul = Richard F. Heck - Facts | url = http://www.nobelprize.org/nobel_prizes/chemistry/laureates/2010/heck-facts.html | dátum vydania = | dátum prístupu = 2015-9-29 | miesto = | jazyk = anglicky }}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Հեք» հոդվածին։ |
| ||||||||||||||||