Ռապունցել: Նոր պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ռապունցել: Նոր պատմություն
Տեսականիմացիոն սերիալ
Ժանրֆենթեզի
ՀնչյունավորումՄենդի Մուր[1], Զաքարի Լևի[1], Ջուլի Բոուեն[1], Քլենսի Բրաուն[1], Շոն Հեյս[1], Դիտրիխ Բադեր[1], Դի Բրեդլի Բեյքեր[1], Ջեֆֆրի Տեմբոր[1], Ֆրեդ Տատասկիոր[1], Դենի Տրեհո[1], Ջերեմի Ջորդան[1], Ռիչարդ Քայնդ[1], Ջոնաթան Բենքս[1], Էմ Սի Գեյնի[1], Դոննա Մերֆի[1], James Monroe Iglehart?[1] և Ռոն Պերլման[1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
ՊրիկվելՌապունցել։ Խճճված պատմություն
ՍիկվելՌապունցել: Միշտ երջանիկ
disneychannel.disney.com/tangled

Ռապունցել: Նոր պատմություն (անգլ.՝ Tangled: The Series), ամերիկյան անիմացիոն հեռուստասերիալ, որն ստեղծվել է «Disney Television Animation» ստուդիայի կողմից: Պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտի 24-ին:

Մուլտսերիալի իրադարձությունները զարգանում են Ռապունցել։ Խճճված պատմություն մուլտֆիլմի իրադարձություններից կես տարի անց և պատմում են արքայադուստր Ռապունցելի, նրա սիրելիի` Յուջինի, սպասուհի Կասանդրայի, քամելեոն Պասկալի և ձիու` Մաքսիմուսի, արկածների մասին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռապունցելի և նրա ընկերների արկածները շարունակվում են: Կես տարի է անցել այն բանից հետո, երբ աղջիկը վերադարձել է տուն և վերագտնել է իր ծնողներին: Շատ շուտով պետք է տեղի ունենա նրա թագադրումը: Քանի դեռ բոլորը պալատում պատրաստվում են ճոխ տոնակատարությանը, Ռապունցելը պետք է կյանքի շատ դասեր սովորի և գլուխ հանի արքայադստեր նոր պարտականություններից: Այդ դժվար գործում Ռապունցելին օգնում են նրա հավատարիմ ընկերները:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռապունցել (անգլ.՝ Rapunzel), հետաքրքրասեր և նպատակասլաց աղջիկ, կախարդական մազերի տիրուհի, 18 տարի ապրել է բարձր աշտարակում, բայց մի օր դուրս է եկել այնտեղից: Արքայադուստր է:
  • Ֆլին Ռայդեր (Յուջին Ֆիցերբերդ) (անգլ.՝ Flynn Rider/Eugene Fitzherbert), առավել հայտնի է որպես Ֆլին Ռայդեր, մինչ Ռապունցելին հանդիպելը գլխավոր գողի կասկածելի համբավ ուներ թագավորությունում:
  • Պասկալ (անգլ.՝ Pascal), հմայիչ քամելեոն և Ռապունցելի լավագույն ընկերը: Նա հանուն արքայադստեր պատրաստ է ամեն ինչի և ոչ ոքի չի թողնի նրան նեղացնել: Իր տրամադրությունը նա արտահայտում է գույնի և դիմախաղի փոփոխությամբ:
  • Մաքսիմուս (անգլ.՝ Maximus), պահակախմբի պետի ձի, որոշում է անպայման բռնել վտանգավոր հանցագործ Ֆլին Ռայդերին: Նրա շնորհիվ Յուջինը ծանոթանում է Ռապունցելի հետ:
  • Կասանդրա (անգլ.՝ Cassandra), արքայադստեր աղախինը և պահակախմբի պետի աղջիկը: Խիզախ և անզիջող լինելով` նա դառնում է Ռապունցելի հավատարիմ ընկերուհին և վստահելի օգնականը: Կասանդրան ոչ միայն սովորեցնում է արքայադստերը պալատական վարվելակարգի բոլոր նրբությունները, այլ նաև օգնում է նրան հավատալ ինքն իրեն և իր ուժերին:

Երկրորդական կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արիաննա թագուհի (անգլ.՝ Queen Arianna), թագավորի կինը և Ռապունցելի մայրը
  • Ֆրեդերիկ արքա (անգլ.՝ King Frederick), թագավորության արքան և ղեկավարը, որի սահմաններում տեղի են ունենում հեքիաթի գործողությունները: Ռապունցելի հայրն է:
  • Վերիան (անգլ.՝ Varian), 14-ամյա տղա: Բարի (մինչև այն պահը, քանի դեռ Ռապունցելը չէր համաձայնվել վերցնել լուսնային ծաղիկը` իր հորը փրկելու համար) ինքնավստահ և անփույթ: Գլուխ է հանում քիմիայի հետ կապված ամեն ինչից, ինչպես նաև լավ գյուտարար է:

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 3-ին Disney Channelը հայտարարել է, որ սերիալը մշակման փուլում է[2]: 2017 թվականի փետրվարի 15-ին սերիալի պրեմիերայից առաջ հայտարարվել է, որ այն կշարունակվի երկրորդ եթերաշրջանով[3]: Սերիալում ներկայացված են Գլեն Սլեյթերի և Ալան Մենկենի նոր երգերը. վերջինս երգեր է գրել սկզբնական ֆիլմի համար[4]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Պարգև Անվանակարգ Առաջադրում Արդյունք Նշումներ
2018 Էննի Անիմացիոն լավագույն սերիալ «Թագուհի մեկ օրով» սերիա Առաջադրված [5]
Էննի Անիմացիոն սերիալի կերպարների ձևավորման նշանակալի ձեռքբերումներ Շեյն Պրիգմոր, Բոբբի Պոնտիլաս, Թեյլոր Կրախենբուլ, Մայումի Նոս Առաջադրված [6]
Էննի Անիմացոն սերիալում ղեկավարության նշանակալի ձեռքբերումներ Թոմ Քոլֆիրդ, Սթիվեն Սանդովալ Առաջադրված [7]

Թողարկում DVD ձևաչափով[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռապունցել. Երազանքի ճանապարհը» ու ևս 4 դրվագ 2017 թվականի ապրիլի 11-ին թողարկվել են DVD ձևաչափով[8]: «Թագուհի մեկ օրով» դրվագը DVD ձևաչափով թողարկվել է 2017 թվականի դեկտեմբերի 12-ին[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 ČSFD — 2001.
  2. Elizabeth Wagmeister (June 3, 2015)։ «Tangled Animated TV Series Based on Film Coming to Disney Channel»։ Variety։ Վերցված է July 16, 2016 
  3. Liz Calvario (February 15, 2017)։ «Tangled: The Series Gets Early Season 2 Renewal at Disney Channel»։ Deadline։ Վերցված է March 18, 2017 
  4. Max Evry (March 8, 2016)։ «Tangled: Before Ever After Adds Ashley Judd, Jeffrey Tambor & More»։ Coming Soon։ Վերցված է March 28, 2016 
  5. «Nominees: Best Animated Television/Broadcast Production for Children»։ Annie Awards։ Վերցված է January 6, 2018 
  6. «Nominees: Outstanding Achievement for Character Design in an Animated Television / Broadcast Production»։ Annie Awards։ Վերցված է January 6, 2018 
  7. «Outstanding Achievement for Directing in an Animated Television / Broadcast Production»։ Annie Awards։ Վերցված է January 6, 2018 
  8. Mercedes Milligan (March 29, 2017)։ «Tangled Before Ever After Arrives on DVD April 11»։ Animation Magazine։ Վերցված է June 9, 2017 
  9. «Tangled: The Series: Queen for a Day»։ Entertainment One: The Planner։ Վերցված է November 9, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]