Թոնի Ամենդոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոնի Ամենդոլա
Tony Amendola Creation Official Stargate Convention 2007.jpg
Ծնվել էօգոստոսի 24, 1951(1951-08-24)[1] (70 տարեկան)
ԾննդավայրՆյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կոնկտիկուտի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան

Թոնի Ամենդոլա (անգլ.՝ Tony Amendola, օգոստոսի 24, 1951(1951-08-24)[1], Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Հանդիսատեսին հայտնի է «Մի անգամ հեքիաթում» սերալից և «Զորոյի դիմակը», «Զորոյի լեգենդը» ֆիլմերից։ «Մի անգամ հեքիաթում» ֆենտեզի սերիալում մարմնավորել է Վարպետ Ջեպետոյին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոնի Ամենդոլան ծնվել է 1951 թվականի օգոստոսի 24-ին ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվն քաղաքում։ Ծնողներն ուզում էին, որ նա իրավաբան դառնա, բայց Թոնին նախընտրեց դերասանի մասնագիտությունը։ 1974 թվականին Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանն ավարտելուց երեք տարի անց Ֆիլադելֆիայի Թեմփլ համալսարանում ստացել է գեղարվեստի մագիստրոսի աստիճան[2]։ Դեռ 1978 թվականին նա տեղափոխվել էր Լոս Անջելես՝ մտադրվելով հենց այնտեղ սկսել դերասանական իր կարիերան կինոյում և հեռուստատեսությունում։

2014 թվականից հնչյունավորել է World of Warcraft տեսախաղի գլխավոր հերոսներից մեկին՝ Հագարդին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Tony Amendola»։ TVGuide.com (անգլերեն)։ Վերցված է 2021-03-17 
  3. Tony Amendola(անգլ.) // Wikipedia. — 2019-08-31.