Ջերեմի Ջորդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերեմի Ջորդան
Ծնվել էնոյեմբերի 20, 1984(1984-11-20)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՔորփուս Քրիսթի, Տեխաս
ԿրթությունIthaca College? (2007), Mary Carroll High School? և Ithaca College School of Humanities and Sciences?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, երգիչ, պարող, երգերի հեղինակ, մյուզիքլի դերասան և հնչյունավորող
Ամուսին(ներ)Էշլի Սփենսեր
Պարգևներ և մրցանակներ
jeremy-jordan.com

Ջերեմի Մայքլ Ջորդան[3] (անգլ.՝ Jeremy Michael Jordan, նոյեմբերի 20, 1984(1984-11-20)[1], Քորփուս Քրիսթի, Տեխաս)[4][5], ամերիկացի դերասան, երգիչ և պարող։ Նա հայտնի է բրոդվեյյան սերիալներից և ֆիլմերից, ինչպես նաև թատերական արտադրություններից, Ջեք Քելի դերով «Նյուսայզ» մյուզիքլից (2012 թ․) և Քլայդ Բարոու դերով «Բոնի և Քլայդ» (Բոնին և Քլայդը) մյուզիքլից (2011 թ․)։ Ներկայումս մարմնավորում է Ուինսլոու (Ուին) Շոթին, CBS հեռուստաալիքով հեռարձակվող DC Comics-ի հիման վրա նկարահանված «Սուպերգրլ» հեռուստասերիալում։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորդանը ծնվել և մեծացել է Տեխաս նահանգի Քորփուս Քրիսթի քաղաքում։ Նրա ծնողները բաժանվեցին, երբ նա երիտասարդ էր, նա ապրում էր ցածր եկամուտ ունեցող ընտանիքում՝ եղբոր՝ Ջոյի, քրոջ՝ Ջեսիկայի և մոր՝ Դեբիի հետ[6]։ Նրա հայրն ունի անգլիական, շոտլանդական, ուելսական և գերմանական ծագում, իսկ մայրը հրեա է (ծնողների ընտանիքները հրեա վերաբնակիչներ էին Ռուսաստանից, Լեհաստանից, Լատվիայից և Լիտվիայից)[7][8] Նա եղել է «A» մակարդակի ուսանող[6], ավարտել է «Մերի Քերոլ» ավագ դպրոցը, որտեղ եղել է երգչախմբի ակտիվ անդամ։ Ավելի ուշ ավարտել է «Իթաքա» քոլեջը, որտեղ երաժշտական թատրոնում արժանացել է արվեստի բակալավր աստիճանի[9]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջորդանը երգել սկսել է դեռահաս տարիքից, սկսելով խաղալ նաև ավագ դպրոցում[10]։ 2008 թվականին նա նկարահանվել է «Փոքրիկ շունը ծիծաղեց» կատակերգությունում մարմնավորելով Ալեքսին, որի համար էլ նա արժանացավ «Connecticut Critics Circle» մրցանակին[11]։ Հետո նույն տարում Կոնեկտիկուտ նահանգի «Գուդսփիդ» օպերայի տանը «Բիգ Րիվեր» մյուզիքլի ժամանակ նա մարմնավորեց Թոմ Սոյերին։ 2009 թ․ խաղացել է բրոդվեյյան «Rock of Ages» մյուզիքլում[12]։ 2008 թ․ հանդես է եկել NBC հեռուստաալիքի կողմից հեռարձակված «Օրենք և կարգուկանոն։ Հատուկ զոհերի զորամաս» հեռուստասերիալի «Streetwise» սերիայում[13]։ Ջորդանը հանդես եկավ որպես, Թոնի գլխավոր դերի այլընտրանքային դերասան 2009թ․ բրոդվեյան «Արևելյան կողմերի պատմություն» մյուզիքլում։ 2010 թ․ որպես Քյալդ Բարոու մասնակցել է Ֆլորիդա նահանգի Սարասոտա շրջանում նկարահանած բրոդվեյան «Բոնի և Քլայդ» մյուզիքլին, որի հեղինակներն են Ֆրենկ Ուիլդհորնը և Դոն Բլեյքը.[14] ։ Ջորդանը որպես Քլայդ իր դեբյուտն է արել «Բոնի և Քլայդ» մյուզիքլում բրոդվեյյան շոուի բացմանը՝ 2011 թ․ դեկտեմբերի 1-ին[15]։ Շոուն փակվեց 2011 թ․ դեկտեմբերի 30-ին՝ 36 կատարումներից հետո[16]։ 2011 թ․ սեպտեմբերին և հոկտեմբերին Նյու Ջերսի նահանգի «Փեյփեր Միլլ» դրամատիկական թատրոնում կատարել է Ջեքի դերը «Նյուսայզ»–ի նոր տարբերակում[17]։ Նա նկարահանվել է Warner Bros. կինոարտադրության «Ուրախ աղմուկ» ֆիլմում, նրա խաղընկերներն են եղել Քուին Լաթիֆան, Կիկի Փալմերը և Դոլլի Փորթոնը։ Ֆիլմը թողարկվել է 2012 թ․ հունվարի 13–ին[13][18]։ Ջորդանը մրցանակ է ստացել Disney Channel–ի «Նյուսայզ» մյուզիքլում իր Ջեք Քելի դերի համար, մյուզիքլի երաժշտության հեղինակն է Ալան Մենկենը, խոսքերինը՝ Ջեք Ֆելդմանը, իսկ գրքինը՝ Հարվի Ֆիրսթինը[19]։ Նյուսայզ մյուզիքլը թողարկվել է 2012 թ․ մարտի 29-ին Նիդերլանդների թատրոնում։ 2012 թ. իր դերակատարման համար առաջադրվել է «Թոնի մրցանակ՝ մյուզիքլում գլխավոր դերի լավագույն կատարման համար»[20]։ 2013 թ․ նա Նյուսայզ մյուզիքլում իր դերով առաջադրվել է Գրեմմի մրցանակի համար, որպես թատերական ալբոմի լավագույն մյուզիքլի հիմնական մենակատար[13][21]։ 2012 թ․ հունիսին հայտարարվել էր, որ Ջորդանը կմարմնավորի Ջիմիի կերպարը NBC հեռուստաալիքի կողմից թողարկված «Սմեշ» հեռուստասերիալի երկրորդ սեզոնում։ Նա «Սմեշ» հեռուստասերիալում նկարահանվելով, միաժամանակ կատարում էր իր դերը Նյուսայզ մյուզիքլում[22], մինչև 2012 թ․ օգոստոսին հայտարարվել էր, որ իր վերջնական ներկայացումը մյուզիքլում կլինի սեպտեմբերի 4-ին[23]։ 2013 թ․ դեկտեմբերին Ջորդանը հայտնվեց Հիթ Լիսթում, դա համերգային պրեզենտացիա է «Սմեշի» երկրորդ սեզոնի համար։ Նա բազմիցս ներկայացել է Նյու Յորքի 54 Below պրոդաքշնում և՛ որպես մենակատար, և՛ հանդես է եկել «Սմեշ»–ի աստղերի հետ[24]։ Ջորդանը մարմնավորել է Ջեմի Ուելերսթինին «Վերջին հինգ տարիները» մյուզիքլում, որն ունի համանուն ֆիլմ։ 2013 թ․ հունիսին սկսվեցին ֆիլմի նկարահանումները, որոնք տևեցին ավելի քան երեք շաբաթ, ֆիլմը հեռարձակվեց 2015 թ․ Սուրբ Վալենտինի օրը[25]։ 2015 թ․ Ջորդանը մարմնավորել է Ուինսլոու (Ուին) Շոթին CBS«Սուպերգրլ» հեռուստասերիալում։ Պրեմիերան դիտեցին 12․96 միլիոն հեռուստադիտող, և հետագայում՝ 2015 թ․ նոյեմբերի 30-ին հեռարձակվեց նաև ամբողջական սեզոնը։ Ջորդանն արժանացավ գովասանքի իր կատարման համար[26]։ 2016թ․ ամռանը Ջորդանը Քերեն Օլիվիոյի և Ջորջ Ակրամի հետ դարձյալ հանդես կգա, որպես Թոնի «Արևելյան կողմերի պատմությունը» մյուզիքլում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ․ Ջորդանն ամուսնացել է դերասանուհի Էշլի Սփենսերի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2007 Ընդհանուր փոփոխություն Ջոյլ Կարճամետրաժ ֆիլմ
2012 Ուրախ աղմուկ Ռենդի Գերիթի
2014 Վերջին հինգ տարիները Ջեմի Ուալերսթին

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2008 Օրենք և կարգուկանոն։ Հատուկ զոհերի զորամաս Դագ Ուալշեն Էպիզոդ․ «Streetwise»
2011 Միայն նպատակներ Լևի Մորնի Էպիզոդ․ «The Miller/Hennigan Act»
2013 Սմեշ Ջիմի Քոլինս Գլխավոր դեր (17 էպիզոդ)
2013 Սկազբնական Ջոյ Կաստորո Էպիզոդ․ «Solve for x»
2015 Օրենք և կարգուկանոն։ Հատուկ զոհերի զորամաս Սկայ Ադերսոն Էպիզոդ․ «Agent Provocateur»
2015–այժմ Սուպերգրլ Ուինսլոու (Ուին) Շոթ Գլխավոր դեր

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Կատեգերիա Ատաջադրված աշխատանքներ Արդյունք
2012 Դրամա լիգա (մրցանակ) Աչքի ընկնող կատարում Բոնի և Քլայդ Առաջադրված
2012 Թատերական աշխարհ (մրցանակ) Աչքի ընկնող դեբյուտ Բոնի և Քլայդ Հաղթանակ
2012 Թոնի (մրցանակ) Թոնի մրցանակ մյուզիքլի լավագույն դերասանի համար Նյուսայզ Առաջադրված
2012 Դրամա Դեսք (մրցանակ) Մյուզիքլի լավագույն դերասան Նյուսայզ Առաջադրված
2012 Դրամա լիգա (մրցանակ) Աչքի ընկնող կատարում Նյուսայզ Առաջադրված
2012 Արտաքին քննադատների շրջան (մրցանակ) Մյուզիքլի ակնառու դերասան Նյուսայզ Առաջադրված
2013 Գրեմմի Լավագույն մյուզիքլ թատերական ալբոմում (մենակատար) Նյուսայզ Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  3. «The Cry Of The Strip!: "Rock of Ages" Class of '09 - Jeremy Jordan». Thecryofthestrip.blogspot.com. 2009 թ․ մարտի 12. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  4. «Jeremy Jordan - Broadway Theatre Credits, Photos, Who's Who». Playbill Vault. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  5. Cohen, Patricia. "Just a Little Moonlighting on Broadway", The New York Times, սեպտեմբերի 15, 2011թ․
  6. 6,0 6,1 «Ջորդանը հանդիպել է «Նյուսայզ» մյուզիքլի բրոդվեյյան աստղին». NY Daily News. 2012 թ․ մարտի 25. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  7. «Twitter». Mobile.twitter.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  8. «Ջերեմի Ջորդան - Celebrity». Ethnicelebs.com. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  9. «Արևմտյան կողմի պատմություններ, Ջերեմի Ջորդան 07». Ithaca.edu. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 4-ին.
  10. Wontorek, Paul. «Նյուսայզ» և «Բոնի և Քլայդ» մյուզիքլների աստղ Ջերեմի Ջորդան։, Broadway.com, սեպտեմբերի 22, 2011թ․
  11. "Photo Preview: "The Little Dog Laughed" at Theater Works Hartford", BroadwayWorld.com; accessed August 19, 2014.
  12. Jeremy Jordan Ibdb.com
  13. 13,0 13,1 13,2 Jeremy Jordan Internet Movie Database կայքում
  14. Handleman, Jay. "Bonnie and Clyde Steal the Show" Արխիվացված 2012-09-19 archive.today, Sarasota Herald-Tribune, նոյեմբերի 21, 2010թ
  15. "'Bonnie and Clyde' Guilty AS in Pleasure" playbill.com; accessed August 19, 2014.
  16. «Բենի և Քլայդ մյուզիքլը կփակվի դեկտեմբերի 30–ին». The New York Times. 2011 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  17. "Disney's Newsies, The Musical" Արխիվացված 2011-10-16 Wayback Machine, «Փեյփեր Միլլ» դրամատիկական թատրոն; accessed հոկտեմբերի 12, 2011թ․
  18. Wood, Mark Dundas. "Բովանդակություն։ Քուին Լաթիֆան և Դոլլի Փարթոնը «Որախ աղմուկ» մյուզիքլում" Արխիվացված 2022-03-11 Wayback Machine, Simply-Showbiz.com, նոյեմբերի 19, 2010.
  19. Ստեղծագործական թիմ Արխիվացված 2016-09-12 Wayback Machine newsiesthemusical.com; օգոստոսի 19, 2014թ.
  20. Index tonyawards.com; օգոստոսի 19, 2014թ.
  21. latimes.com Գրամմիի 2013թ․ մասնակիցների և հաղթողների ամբողջակասն ցուցակը, օգոստոսի 19, 2014թ.
  22. hollywoodreporter.com "Ջերեմի Ջորդանը «Նյուսայզ» մյուզիքլում օգոստոսի 19, 2014թ.
  23. «Ջերեմի Ջորդանը բրոդվեյյան «Նյուսայզ» մյուզիքլում, playbill.com; accessed օգոստոսի 19, 2014թ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  24. «Ջերեմի Ջորդան, Քրիստա Ռոդրիգես, Էնդի Մենտուս, Քերի Մանոլակոս, այս մարդիկ կյաանքի են կոչել Սմեշ մյուզիքլը». Playbill.com. Վերցված է օգոստոսի 19, 2014թ․-ին.
  25. «Ջերեմի Ջորդանը և Աննա Քենդրիքը կուսումնասիրեն «Վերջին հինգ տարիները» մյուզիքլում Ռիչարդ Լա Գրավենսի հարմարվողականությունը». Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  26. «Why Jeremy Jordan's Winn is the Heart & Soul of Supergirl!». moviepilot.com. հունվարի 22, 2016թ․. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերեմի Ջորդան» հոդվածին։