Ջոն Ֆաուլզ
Ջոն Ֆաուլզ անգլ.՝ John Fowles | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1926[1][2][3][4][5][6][7][6][8] |
Ծննդավայր | Լի-օն-Սի, Միացյալ Թագավորություն |
Վախճանվել է | նոյեմբերի 5, 2005[9][1][2][3][4][5][6][7][6][8] (79 տարեկանում) |
Վախճանի վայր | Լայմ Ռիջիս, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ուսուցիչ և սցենարիստ |
Լեզու | անգլերեն[2] |
Ազգություն | անգլիացիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բեդֆորդ դպրոց և Նոր Քոլեջ |
Ուշագրավ աշխատանքներ | Կոլեկցիոները, Մոգը և Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին |
Ներշնչվել է
| |
Կայք | fowlesbooks.com |
John Fowles Վիքիպահեստում |
Ջոն Ռոբերտ Ֆաուլզ (անգլ.՝ John Robert Fowles, մարտի 31, 1926[1][2][3][4][5][6][7][6][8], Լի-օն-Սի, Միացյալ Թագավորություն - նոյեմբերի 5, 2005[9][1][2][3][4][5][6][7][6][8], Լայմ Ռիջիս, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, պոստմոդեռնիզմի գրականության ականավոր ներկայացուցիչներից մեկը։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Ռոբերտ Ֆաուլզը ծնվել է 1926 թվականի մարտի 31-ին Անգլիայի Էսսեքս կոմսության Լի-օն-Սի քաղաքում՝ ծխախոտավաճառի ընտանիքում։ Սովորել է Բեդֆորդ քաղաքի դպրոցներից մեկում։ Նախնական կրթության ավարտից հետո՝ Էդինբուրգի համալսարանում անցել է նավաստիական պատրաստություն, որից հետո ծառայության է անցել Թագավորական ծովային ուժերում[11]։ Երկու տարուց հետո թողել է ծառայությունը և ընդունվել Օքսֆորդի համալսարան, որտեղ մասնագիտացել է ֆրանսերեն և գերմաներեն լեզուների մեջ։
1950-1963 թվականներին դասավանդել է Ֆրանսիայի Պուատիե քաղաքում, ապա հունական Սպետսես կղզու գիմնազիայում, այնուհետև Լոնդոնի Սուրբ Գոդրիկի քոլեջում։ Հունաստանն այնքան է ոգեշնչում հեղինակին, որ նա այդ երկիրը համարում էր իր երկրորդ հայրենիքը[12]։ 1956 թվականին Ֆաուլզն ամուսնանում է Էլիզաբեթ Քրիստիի հետ, ով կարևոր ազդեցություն է ունեցել հեղինակի որպես գրող ձևավորման գործում և դարձել նրա վեպերի գլխավոր հերոսուհիների մեծ մասի նախատիպը[13]։
1963 թվականին Ֆաուլզը հրատարակում է իր «Կոլեկցիոները» վեպը, որը ջերմ ընդունելություն է գտնում գրասեր հասարակության կողմից, իսկ 1965 թվականին վեպը էկրանավորվում է Ուիլյամ Ուայլերի կողմից։ Այս ստեղծահգործության հաջողությունը նպաստում է, որ հեղինակը վերջնականապես թողնում է ուսուցչությունը և իրեն ամբողջությամբ նվիրում է գրական գործունեությանը։ 1964 թվականին լույս է տեսնում հեղինակի «Արիստոս» էսսեն, որտեղ հեղինակն իրեն ներկայացնում է հասարակությանը որպես էկզիստենցիալիստ, աթեիստ և սոցիալիստ։ Այս երկում Ֆաուլզը նշում է, որ ժամանակի գլխավոր հիմնախնդիրը հասարակության մեջ գոյություն ունեցող անհավասարությունն է, որից էլ նա ծագեցնում է «նեմո» եզրը՝ անհատի կողմից սեփական անձի աննշանության գիտակցումը, որն անձին դրդում է հանցագործության, որն էլ իր հերթին գրողի կողմից դիտարկվում է որպես տվյալ անձի ինքնահաստատման փորձ[14]։ «Արիստոս» էսսեում արտահայտված հաջորդ կարևոր կետը ինտելեկտուալ փոքրամասնության և հասարակ մեծամասնության հակադրությունն է։ Այս հակադրության պատճառը գրողը գտնում է մարդկանց մտային զանազան կարողություններ ունենալու և սոցիալական անհավասարության մեջ, որի լուծումը կայանում է ինտելեկտուալ փոքրամասնության կողմից սեփական պատասխանատվության գիտակցումը հասարակ մեծամասնության նկատմամբ։ Հեղինակի այս գաղափարներն իրենց վառ արտացոլումն են գտել նրա «Կոլեկցիոները» վեպում։
1965 թվականին Ջոն Ֆաուլզը հրատարակում է «Մոգը» վեպը, որը հեղինակը գրել էր դեռևս «Կոլեկցիոները» վեպից առաջ։ 1968 թվականին Ֆաուլզը հաստատվում է Անգլիայի Դորսեթ կոմսության Լայմ Ռիջիս քաղաքում, որտեղ էլ անց է կացնում իր կյանքի մնացած մասը։ 1969 թվականին նա հրատարակում է իր ամենահանրահայտ և հաջողակ «Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին» վեպը[15]։ Այս ստեղծագործությունը հեղինակը գրել է վիկտորյան ժամանակաշրջանի վեպերին բնորոշ պոետիկայով, սակայն լայնորեն կիրառել է ժամանակակից հոգեվերլուծության, սեռական հեղափոխության և պոստմոդեռնիզմի բերած ընկալումները[16]։
Դեռևս ուսանողական տարիներին Ֆաուլզի վրա խոր ազդեցություն են ունեցել ֆրանսիական էկզիստենցիալիստները՝ Ժան-Պոլ Սարտրը և Ալբեր Քամյուն։ Նրանց աշխարհի անկատարության և անհատի ազատության վերաբերյալ գաղափարները կարմիր թելի պես անցնում են Ֆաուլզի 1960-ական թվականների վեպերով։ «Մոգը» և «Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին» վեպերի գլխավոր հերոսները կանգնած են էկզիստենցյալ ընտրության առջև[13][17]։
1970-ական թվականներին Ֆաուլզը սկսում է վերանայել իր փիլիսոփայական հայացքները։ «Էբոնիտե աշտարակը» վեպի գլխավոր հերոսը կանգնելով էկզիստենցիալ ազատության և առօրյա կյանքը շարունակելու ընտրության առջև ընտրում է վերջինը[13], իսկ «Դենիել Մարթին» վեպում արտահայտված է անհատի ինքնության փնտրտուքը[18]։
Ջոն Ֆաուլզը վախճանվել է 2005 թվականի նոյեմբերի 5-ին Լայմ Ռիջիս քաղաքում։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1963 - «Կոլեկցիոներ» (The Collector)
- 1965 - «Մոգը» (The Magus)
- 1969 - «Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին» (The French Lieutenant’s Woman)
- 1974 - «Էբոնիտե աշտարակը» (The Ebony Tower)
- 1977 - «Դենիել Մարթին» (Daniel Martin)
- 1982 - «Մանթիսսա» (Mantissa)
- 1986 - «Թրթուրը» (A Maggot)
Էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1964 - «Արիստոս» (The Aristos)
- 1975 - «Նավաբեկություն» (Shipwreck)
- 1978 - «Կղզիներ» (Islands)
- 1979 - «Ծառը» (The Tree)
- 1998 - «Խլուրդի բներ» (Wormholes — Essays and Occasional Writings)
- 2000 - «Իմացության բարձրաբերձ կատարները» (The high ridges of knowledge)
Օրագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1964 - «Կոլեկցիոներ», ռեժիսոր՝ Ուիլյամ Ուայլեր, ըստ համանուն վեպի[19]
- 1968 - «Մոգը», ռեժիսոր՝ Գայ Գրին, ըստ համանուն վեպի[20]
- 1981 - «Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին», ռեժիսոր՝ Կարել Ռեյշ, ըստ համանուն վեպի[21]
- 1984 - «Էբոնիտե աշտարակը», ռեժիսոր՝ Ռոբերտ Նայթսա, ըստ համանուն վեպի[22]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Aubrey, James R. (1991), John Fowles; A Reference Companion, Greenwood Press, ISBN 0-313-26399-X
- Salami, Mahmoud (1992), John Fowles's Fiction and the Poetics of Postmodernism, Associated University Presses, ISBN 0-8386-3446-X
- Warburton, Eileen (2004), John Fowles; A Life in Two Worlds, Viking Press, ISBN 0-670-03283-2
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118534599 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural — São Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 NooSFere — 1999.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 9,0 9,1 9,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/arts/4415100.stm
- ↑ Dianne L. Vipond Conversations With John Fowles. — Univ. Press of Mississippi, 1999. — P. 226. — 243 p. — ISBN 9781578061914
- ↑ Греция в прозе Джона Фаулза
- ↑ 13,0 13,1 13,2 The Oxford encyclopedia of British literature / David Scott Kastan. — Oxford University Press, 2006. — Т. I. — P. 352-355. — 478 p. — ISBN 9780195169218
- ↑ Ермолин, Е. А. По направлению к Фаулзу // Дружба народов. — 2003. — № 11.
- ↑ Ed. Mohit, K. Ray. The Atlantic Companion to Literature in English. — Atlantic Publishers & Dist, 2007. — P. 187-188. — 604 p. — ISBN 9788126908325.
- ↑ Долинин А. Паломничество Чарльза Смитсона // Фаулз. Дж. Подруга французского лейтенанта. — Л.: Художественная литература, 1985. — С.15-16.
- ↑ Долинин А. Паломничество Чарльза Смитсона // Фаулз. Дж. Подруга французского лейтенанта. — Л.: Художественная литература, 1985. — С.6.
- ↑ Lee-Potter, Adam (12 октября 2003)։ «Fair or Fowles?»։ The Observer։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-30-ին։ Վերցված է 2012-03-07
- ↑ «Կոլեկցիոներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Մոգը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Էբոնիտե աշտարակը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|