Ջոն Հոսփերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Հոսփերս
Ծնվել էհունիսի 9, 1918 Պելլա, Այովա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 12, 2011 Լոս Անջելես, Կալիֆորնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, գրող, լրագրող և քաղաքագետ
Հաստատություն(ներ)

Մինեսոտայի համալսարան Բրուքլինի քոլեջ Կալիֆորնիայի պետական քոլեջ, Լոս Անջելես

Հարավային Կալիֆորնիայի համալսարան
Գործունեության ոլորտքաղաքական փիլիսոփայություն[1]
Ալմա մատեր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[2][3]
Կուսակցություն

Ազատական (մինչև 1991 թ․)

Հանրապետական (1991 թ․-ից հետո)
Կայքjohnhospers.com/Hospers.html
 John Hospers Վիքիպահեստում

Ջոն Հոսփերս (հունիսի 9, 1918(1918-06-09)[5], Pella, Մերիոն շրջան, Այովա, ԱՄՆ - հունիսի 12, 2011(2011-06-12)[4][5], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6]), ամերիկացի փիլիսոփա և քաղաքական ակտիվիստ։ Հոսփերսը հետաքրքրված էր օբյեկտիվիզմով և ժամանակին եղել է փիլիսոփա Այն Ռանդի ընկերը, թեև հետագայում խզվել է կապը նրա հետ։ 1972 թվականին Հոսփերսը դարձավ Ազատական կուսակցության նախագահի առաջին թեկնածուն և միակ փոքր կուսակցության թեկնածուն էր, ով ընտրական ձայն ստացավ այդ տարվա ԱՄՆ նախագահական ընտրություններում[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Հոսփերսը ծնվել է 1918 թվականի հունիսի 9-ին Այովա նահանգի Պելլա քաղաքում, Դենա Հելենայի (Վերհեյ) և Ջոն Դե Գելդեր Հոսփերսի որդին է։ Նա 1939 թվականին ավարտել է Կենտրոնական քոլեջը, նախքան 1942 թվականին Այովայի համալսարանում անգլերենի մագիստրոսի կոչում ստանալը և 1946 թվականին Կոլումբիայի համալսարանի փիլիսոփայության դոկտորի կոչումը։ Նա հետազոտություններ է անցկացրել, գրել և դասավանդել է փիլիսոփայության, այդ թվում՝ գեղագիտության և էթիկայի ոլորտներում։ Նա փիլիսոփայություն է դասավանդել Մինեսոտայի համալսարանում, Բրուքլինի քոլեջում, Կալիֆորնիայի պետական քոլեջում՝ Լոս Անջելեսում (1966-1968) և Հարավային Կալիֆորնիայի համալսարանում, որտեղ երկար տարիներ եղել է փիլիսոփայության ամբիոնի նախագահ և պատվավոր պրոֆեսոր[8]։

2002 թվականին Ինդիանապոլիսի Ազատության հիմնադրամի (Liberty Fund) կողմից թողարկվեց Հոսփերսի կյանքի, աշխատանքի և փիլիսոփայության մասին մեկ ժամ տևողությամբ տեսահոլովակ՝ որպես իր «Ազատության դասականներ» շարքի մի մաս[9]։

Բազմաթիվ աղբյուրներ, ներառյալ Ազատական կուսակցությունը, Հոսփերսին նշում են որպես առաջին բացահայտ նույնասեռականի, ով առաջադրվել է Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում[7][10][11]։ Այնուամենայնիվ, երբ The Guardian-ը իր մահախոսականում նրան հիշատակեց որպես գեյ, նրա ընտանիքը դիմեց թերթին՝ պահանջելով «խստորեն» հերքել վերջինիս նույնասեռական լինելու միտքը[12]։

Հոսփերսը մահացել է 2011 թվականի հունիսի 12-ին Լոս Անջելեսում՝ 93 տարեկան հասակում[13]։

Ազատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերություն Այն Ռանդի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրուքլինի քոլեջում փիլիսոփայություն դասավանդելու տարիներին Հոսփերսը հետաքրքրված էր օբյեկտիվիզմով։ Նա Այն Ռանդի հետ հայտնվեց ռադիոհաղորդումներում և զգալի ուշադրություն դարձրեց նրա գաղափարներին իր «Մարդկային վարքագիծ» էթիկայի դասագրքում[14]։

Ըստ Ռանդի կենսագիր Բարբարա Բրանդենի, Հոսփերսը հանդիպել է Ռանդին, երբ նա ելույթ է ունեցել Բրուքլինի քոլեջի ուսանողական մարմնին։ Նրանք ընկերացան և երկար փիլիսոփայական զրույցներ ունեցան։ Ռանդի քննարկումները Հոսփերսի հետ նպաստեցին ոչ գեղարվեստական ստեղծագործություն գրելու նրա որոշմանը։ Հոսփերսը կարդաց Ատլանտը պարզեց թևերը (1957), որը նա համարեց գեղագիտական հաղթանակ[15]։ Թեև Հոսփերսը համոզվեց Ռանդի բարոյական և քաղաքական հայացքների վավերականության մեջ, նա համաձայն չէր նրա հետ իմացաբանության հարցերի շուրջ, որոնք նրանց ընդարձակ նամակագրության առարկան էին[16]։ Հոսփերսը նաև անհամաձայնություն էր հայտնել Ռանդի հետ կամքի ազատության վերաբերյալ (նա կողմ էր դետերմինիզմին, մինչդեռ Ռանդը պաշտպանում էր ազատական տեսակետը)[17]։ Ռանդը խզեց կապը Հոսփերսի հետ այն բանից հետո, երբ նա, որպես մոդերատոր, քննադատեց «Արվեստը և կյանքի իմաստը» թեմայի մասին իր ելույթը Հարվարդի Գեղագիտության ամերիկյան միության առջև[18]։

1972 թվականի նախագահական թեկնածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում Հոսփերսը և Թոնի Նաթանը նորաստեղծ Ազատական կուսակցության համապատասխանաբար առաջին նախագահական և փոխնախագահների թեկնածուներն էին[19]։ Ազատական կուսակցությունը վատ էր կազմակերպված, և Հոսփերսի ու Նաթանի օգտին կարողացան քվեարկել միայն երկու նահանգներում[20] (Վաշինգտոն և Կոլորադո)՝ ստանալով 3674 համաժողովրդական ձայն[21]։

Հոսփերսը և Նաթանը ստացան մեկ ընտրական ձայն Վիրջինիայից՝ հանրապետական Ռոջեր ՄաքԲրայդից, ինչը հանգեցրեց նրան, որ Նաթանը դարձավ առաջին կինը և առաջին հրեան, ով ընտրական ձայն ստացավ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում[20][22][23]։

Հետագա հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին Հոսփերսը լքում է Ազատականներին և տեղափոխվում Հանրապետական կուսակցություն, որտեղ նա օգնեց ստեղծել Հանրապետական Ազատության խումբը[12]։ Նա ավելի պայմանականորեն պահպանողական հայացքներ որդեգրեց իր հետագա աշխատություններում․ 1988 թվականին հոդված գրեց՝ մերժելով բաց սահմանների ներգաղթը, իսկ 2007 թվականին իր «Ազատականություն» գրքի վերանայման ժամանակ նա ասաց, որ աջակցում է իրաքյան պատերազմին[12]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոսփերսի գրքերը ներառում են․

  • Իմաստն ու Ճշմարտությունը Արվեստում (1946)
  • Ներածական Ընթերցումներ Գեղագիտության մեջ (1969)
  • Գեղարվեստական Արտահայտություն (1971)
  • Ազատականություն – Քաղաքական փիլիսոփայություն վաղվա համար (1971)
  • Արվեստը հասկանալը (1982)
  • Օրենքը և Շուկան (1985)
  • Մարդկային վարքագիծ (այժմ՝ իր 3-րդ հրատարակության մեջ, 1995 թ.)
  • Փիլիսոփայական վերլուծության ներածություն (այժմ՝ 4-րդ հրատարակություն, 1996 թ.)

Հոսփերսը երեք անթոլոգիաների խմբագիր է, իր ներդրումն է ունեցել նաև ուրիշների կողմից խմբագրված գրքերում։ Նա գրել է ավելի քան 100 հոդված տարբեր գիտական և հանրաճանաչ ամսագրերում[24]։

Հոսփերսը եղել է Անձնավորիչը (The Personalist, 1968 - 1982) և Մոնիստը (The Monist, 1982 - 1992) ամսագրերի խմբագիր, և Ազատություն (Liberty) ամսագրի ավագ խմբագիր[25]։ Բացի այդ, Հոսփերսը գրել է «Արվեստ և բարոյականություն» հոդվածը Համեմատական գրականության և գեղագիտության ամսագրի համար (JCLA), հատ․ 1, թիվ 1, ամառ 1978 թ․։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
  2. https://plus.si.cobiss.net/opac7/conor/83963491
  3. CONOR.Sl
  4. 4,0 4,1 John Hospers, first Libertarian presidential nominee, dies at 93Libertarian Party, 2011.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #17083753X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. 7,0 7,1 Davies, Peter K.; Gogotsi, Yury (2011-11). «John E. (Jack) Fischer, June 8, 1939–June 28, 2011». Carbon. 49 (13): 4075–4076. doi:10.1016/j.carbon.2011.07.008. ISSN 0008-6223.
  8. «Pedley, John Edward, (4 Dec. 1891–12 April 1972)». Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. «Screenshot of Itunes Library - Archived Platform Itunes 2010». dx.doi.org. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  10. Remick, R.; Camara, E. (1983 թ․ հուլիսի 1). «Electrochemistry of the sulfide/polysulfide couple. Final report, November 1, 1082-June 30, 1983». {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  11. «Libertarian Party». 2455 Teller Road, Thousand Oaks California 91320 United States: SAGE Publications, Inc. 2008. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  12. 12,0 12,1 12,2 «Grace, John Oliver Bowman, (13 June 1948–16 July 2011), QC 1994; Consultant, Leigh Day & Co., Solicitors, since 2010». Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  13. Ruiz, Laura (2011 թ․ հունվարի 1). The 1936 Social Revolution. The most significant Libertarian Revolution in history. BRILL. էջեր 5–13. ISBN 978-94-6091-519-2.
  14. Rand, Ayn; Berliner, Michael S.; Peikoff, Leonard (1997). Letters of Ayn Rand. A Plume book. New York: Plume. ISBN 978-0-525-93946-7.
  15. The Role and Essence of John Galt’s Speech in Ayn Rand’s Atlas Shrugged. Routledge. 2016 թ․ ապրիլի 15. էջեր 117–124.
  16. Branden, Barbara (1986). The Passion of Ayn Rand. New York: Doubleday. ISBN 978-0-385-19171-5.
  17. «Georgiana Jane Henderson [née Keate] to John Plott, Monday, 13 July 1795». Electronic Enlightenment document collection. 2000. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 14-ին.
  18. Bissell, Elizabeth (2022 թ․ դեկտեմբերի 1). «Ayn Rand, Nihilist?». The Journal of Ayn Rand Studies. 22 (2): 318–324. doi:10.5325/jaynrandstud.22.2.0318. ISSN 1526-1018.
  19. «The Encyclopedia of Libertarianism».
  20. 20,0 20,1 Dionne, E. J. (1992). Why Americans hate politics. A Touchstone book (1. Touchstone ed ed.). New York: Simon & Schuster. ISBN 978-0-671-68255-2. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  21. The Election of 1972. Routledge. 2013 թ․ դեկտեմբերի 16. էջեր 125–127. ISBN 978-0-203-94962-7.
  22. Allen, Nathan W. (2015-03). «Clientelism and the personal vote in Indonesia». Electoral Studies. 37: 73–85. doi:10.1016/j.electstud.2014.10.005. ISSN 0261-3794.
  23. Doherty, Brian (2008). Radicals for capitalism: a freewheeling history of the modern American libertarian movement. New York: PublicAffairs. ISBN 978-1-58648-572-6.
  24. White, James E. (2006). Contemporary moral problems (8. ed ed.). Belmont, Calif.: Thomson/Wadsworth. ISBN 978-0-534-58430-6. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  25. «Ehrman, John Patrick William, (17 March 1920–15 June 2011), historian». Oxford University Press. 2007 թ․ դեկտեմբերի 1. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]