Ատլանտը պարզեց թևերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ատլանտը պարզեց թևերը
Atlas Shrugged
Objectivist1.jpg
ՀեղինակԱյն Ռենդ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ-դիսուտոպիա
Բնօրինակ լեզուանգլերեն
Լեզուանգլերեն
Կերպար(ներ)John Galt, Francisco d'Anconia, Dagny Taggart և Henry 'Hank' Rearden
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ՀրատարակիչRandom House
Հրատարակման տարեթիվ1957
ԳՄՍՀ0-525-94892-9
OCLC412355486
Պարգև(ներ)Պրոմեթեյ մրցանակ
Atlas Shrugged Վիքիպահեստում

«Ատլանտը պարզեց թևերը» (անգլ.՝ Atlas Shrugged), ամերիկացի գրող Այն Ռենդի վեպ-հակաուտոպիան, որն առաջին անգամ տպագրվել է 1957 թվականին: Հանդիսանում է Ռենդի չորրորդ և վերջին, ինչպես նաև ամենաերկար վեպը: Ռենդն այն համարում էր իր գրական կարիերայի գլխավոր ստեղծագործությունը:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր գաղափարը նրանում է, որ աշխարհը պահում են միայնակ-ստեղծագործները, որոնց հեղինակը համեմատում է Ատլանտի առասպելական տիտանների հետ, որոնք պահում էին երկնային կամարը իրենց ուսերին: Եթե այդ մարդիկ դադարեին արարել («երկնային կամարը պահելը»), ապա աշխարհը կփլվեր: Հենց դա է տեղի ունենում վեպում, երբ Ատլանտայի արարիչները պարտվում են՝ սոցիալական կառավարության դեմ պայքարում[1]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում քաղաքական գործիչները սկսում են ակտիվ աջակցել պահանջներին, որոնք ուղղված էին շուկաների մոնոպոլիզացիայի դեմ: Փաստորեն, նրանց գործողությունները համընկնում են սոցիալիստների պահանջների հետ: Աստիճանաբար սկսվում է խոշոր բիզնեսի (հետո նաև մնացած բոլորի) դեմ ուղղված ճնշումը, ազատ շուկան զիջում է իր դիրքերը պլանային տնտեսությանը, երկիրը դանդաղորեն ընկնում է քաոսի և մթության մեջ: Վեպի գլխավոր հերոսները՝ Խենք Ռեարդեն (պողպատե թագավոր, հանքարանների, մետալլուրգիական գործարանների սեփականատեր, գյուտարար) և Դագնի Թագերթը (երկաթուղային ընկերության փոխնախագահ) փորձում են ընդդիմանալ դրան: Տնտեսական կապերն անխուսափելիորեն փլուզվում են, առաջանում է խոր տնտեսական ճգնաժամ:

Վաշինգտոնի ձեռներեցների և քաղաքական գործիչների ընկերությունը, որն ունի քաղաքական իշխանություն, փորձում է կարգավորել տնտեսական կյանքը պլանային մեթոդներով, բայց դա ավելի է վատացնում իրավճակը: Նավթի արդյունահանումը գրեթե ամբողջությամբ սպառվում է, ածխի մատակարարման հետ կատարվում են լուրջ ձախողումներ և ժամանակի ընթացքում դրա պաշարները նույնպես վերջանում են: Դագնի Թագերթը նկատում է, որ հայտնի մի շարք ձեռնարկատերեր ու ստեղծագործ մարդիկ փակել են իրենց գործերը և անհետացել: Փորձելով պարզել, թե որտեղ են նրանք, նա ծանոթանում է փիլիսոփա և գյուտարար՝ Ջոն Գոլթի հետ:

Կառուցվածքը.

  • Գիրք 1: Մաս 1: Անհակասություն:
  • Գիրք 2: Մաս 2: Եթե-եթե:
  • Գիրք 3: Մաս 3: Ա նշանակում է Ա:
(2008 թվականի հրատարակությունների անվանումները)

Վեպի մասերի անվանումները համապատասխանում են ֆորմալ տրամաբանության 3 կանոնների՝ մաս 1- «Անհակասություն» (անգլ.՝ Non-Contradiction), այսինքն անհակասության օրենք, 2 մաս- «Եթե-եթե» (անգլ.՝ Either-Or), այսինքն երրորդի բացառության օրենք, 3 մաս- «Ա նշանակում է Ա» (անգլ.՝ A Is A), այսինքն ինքնության օրենք:

Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Լյուդվիգ ֆոն Միզեսը 1958 թվականի հունվարի 23-ին Այն Ռէնդին գրել է նամակ, որի մեջ նա շնորհավորեց գրողին և հայտնեց, որ նրան հաջողվեց գրել ոչ թե վեպ, այլ իրականացնել «հասարակության հիմնական չարիքի և ժանտախտի վերլուծություն», «բարոյական մարդահեղությունների կործանարար ազդեցությունների, ի ծնե ալֆոնսների և ակադեմիական շատախոսների վերլուծություն, որոնք իրականացնում են հակաարդյունաբերական հեղափոխություն»[2]:

«Ատլանտը պարզեց թևերը» ստացավ շատ բացասական ակնարկներ 1957 թվականի հրատարակությունից հետո, բայց դարձավ հայտնի հաջորդ տասնամյակում: The Economist և The New York Times ամսագրերի տվյալներով վեպի վաճառքը կտրուկ աճա ապրեց, ինչը կապված էր 2008 թվակնին սկսված տնտեսական ճգնաժամի հետ:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերհավատորեն տրամադրված քննդատները կարծում են, որ գիրքը վատ է գրված, ձանձրալի է և քարոզչական ստեղծագործություն է, «որն իրենից ներկայացնում է սոցիալիստական ռեալիզմի հայելային արտացոլում՝ արտահայտված վատագույն օրինակներով»[3], չկարգավորված կապիտալիզմի արդարացում և սոցիալական դարվինիզմ[4]:

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ատնտլանտը պարզեց թևերը» հայտնվեց The New York Times-ի բեսթսելերների ցանկի 6-րդ հորիզոնականում՝ վաճառքի մեկնարկումից 3 օր անց[5]: Այն մնացել է ցանկում 21 շաբաթների ընթացքում, ինչպես նաև մնաց 4-րդ հորիզոնականում 6 շաբաթ՝ սկսած 1957 թվականի դեկտեմբերի 8-ից:
  • Հարցումների տվյալներով, որն անց է կացվել 1991 թվականին ամերիկյան Book of the Month Club խմբի անդամների մեջ, 2000 մարդուց 17-ը վեպը դասեցին այն գրքերի մեջ, որոնք ազդել են իրենց կյանքի վրա: Դա երկրորդ ցուցանիշն էր Աստվածաշնչից հետո, որը նշվեց 166 անգամ[6]:
  • Modern Library ամերիկյան հայտնի կայքում 1998 թվականին անց կացվեց եռամսյա հարցում և կազմվեց 20-րդ դարի 100 լավագույն վեպերի ցանկ, ընթերցողները ճանաչեցին վեպը համար 1, չնայած նրան, որ այն չի մտել տվյալ կայքի փորձագետների կազմած ֆինալիստների ցանկ[7]: Ցանկը ստեղծվել է 217 520 ձայների հիման վրա: Բայց քննադատները նշում են, որ դա հետազոտության արդյունքների խեղաթյուրում էր, որը պայմանավորված էր այս կամ այն գրողի կողմանկիցների զանգվածային քվեարկությամբ[8]: Ինչպես նաև անհրաժեշտ է նշել, որ ցանկի մեջ են մտել միայն անլալեզու գրողները[9]:
  • Վեպի բանալիական մասը Ջոն Գոլթի ելույթն էր, որը հեղինակը գրել է 2 տարի:
  • Վեպն իր մեջ պարունակում է ավելի քան 1000 էջ, մոտավոր 645 000 բառ, և մտնում է ամենաերկար վեպերի տասնյակի մեջ, որոնք գրվել են եվրոպական լեզուներով[10]: Գրքում քննարկվում են մի շարք փիլիփոփայական թեմաներ, որոնք հետգայում Ռենդի մոտ կվերաճեն օբյեկտիվիստական փիլիսոփայության:

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 թվականի հրատարակություն
  • 2006 թվականի հրատարակություն
  • 2008 թվականի հրատարակություն
  • 2012 թվականի հրատարակություն

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականի ապրիլի 15-ին թողարկվեց «Անտլանտը պարզեց թևերը» գրքի առաջին մասը[11]: Ֆիլմը ստացավ կինոքննադատների բացասական արձագանքները[12]:
  • 2012 թվականի հոտեմբերի 12-ին թողարկվեց ֆիլմի շարունակությունը, Ատլանտը պարզեց թևերը: Մաս 2: Տվյալ ֆրանշիզայի վաճառքը սկսվեց բավականին ագրեսիվ: Այն թողարկեցին նահանգների միանգամից 1012 դահլիճներում, սակայն վճարները եղել են 1 մլն-ի սահմաններում: Նույն արդյունքը գրանցեց կինոնկարի առաջին մասը 2011 թվականին, բայց ԱՄՆ-ի միայն 300 կինոթատրոններում:
  • 3 մասի էկրանավորում նշանակվեց 2014 թվականի ամռանը, բայց ավելի ուշ տեղափախվեց: Պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 12-ին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]