Jump to content

Ջոն Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Գրեյ
John Gray
Ծնվել էապրիլի 17, 1948(1948-04-17)[1][2][3][…] (77 տարեկան) Սաութ Շիլդս, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունփիլիսոփա, գրող, համալսարանի դասախոս և քաղաքագետ
Հաստատություն(ներ)Էսեքսի համալսարան, Հարվարդի համալսարան և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[1]
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերԷքսետեր քոլեջ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր[4]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[3][5][1][…]
Ազդվել էՋոն Ստյուարտ Միլ, Իսայա Բերլին
Արթուր Շոպենհաուեր, Կարլ Պոլանի
Պարգևներ
 John Gray Վիքիպահեստում

Ջոն Նիկոլաս Գրեյ (անգլ.՝ John Nicholas Gray, ապրիլի 17, 1948(1948-04-17)[1][2][3][…], Սաութ Շիլդս, Թայն ընդ Ուեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի փիլիսոփա[7], ում առավելապես հետաքրքրում են վերլուծական փիլիսոփայության[8] և գաղափարների պատմության հիմնախնդիրները[9]։ Պարբերաբար հանդես է գալիս «Guardian»-ի, «Times Literary Supplement»-ի և «New Statesman»-ի էջերում (այս վերջին պարբերականում 2009 թվականից ի վեր վարում է գրքերի տեսության բաժինը)։ Հեղինակել է ավելի քան երեք տասնյակ գիրք։ Նրան լայն համբավ է բերել հատկապես «Straw Dogs» (2002) գիրքը[10][11][12][13][14]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է բանվորի ընտանիքում. հայրը ատաղձագործ էր, նավանորոգարանի վարպետ[15]։ Ջոնը հաճախել է ծննդավայրի՝ Հարավային Շիլդսի միջնակարգ տեխնիկական արական դպրոցը (1959-ից մինչև 1967 թվականը[16]), ուսումը շարունակել է Օքսֆորդի Էքզետեր քոլեջում, որտեղ ուսումնասիրել է փիլիսոփայություն, քաղաքագիտություն և տնտեսագիտություն, ավարտել է՝ ըստ հերթականության ստանալով արվեստների բակալավրի, մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի աստիճան։

Աշխատել է Էսսեքսի համալսարանում՝ որպես քաղաքագիտության դասախոս, այնուհետև՝ 1976-1997 թվականներին՝ քաղաքականության պրոֆեսոր Օքսֆորդի Հիսուսյան քոլեջում, 1985-1986 թթ.՝ հրավիրյալ պրոֆեսոր Հարվարդում, 1991 թ.՝ Լուիզիանայի Թուլեյնյան համալսարանում, 1994 թ.՝ Եյլում։ Ընդ որում՝ Օքսֆորդում աշխատանքը թողել էր, որպեսզի Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում ղեկավարի եվրոպական մտքի ամբիոնը, որն ստեղծվել էր հատուկ իր համար։

2009 թվականի ապրիլից վարում է «New Statesman»-ի գրքերի տեսության բաժինը[17]։

Ամուսնացել է մի ճապոնուհու հետ. երկուսն էլ կատուներ են սիրում ու խնամում։ Երեխա չունեն[17]։

1980-ական թվականներին Գրեյը դրսևորել է իր համակրանքը թետչերիզմի նկատմամբ, բայց 1987 թվականին ետ է կանգնել, երբ, իր իսկ խոսքերով ասած՝ ակնհայտ է դարձել թետչերական նեոլիբերալիզմի (նոր ազատականության) և մարքսիզմ-լենինիզմի կառուցվածքային նմանությունը[17]։ 1990-ականների կեսերին ոչ տևական մի ժամանակամիջոցում հայտնվել է նոր-նոր ծնունդ առնող նեոլեյբորիզմի ուղեծրում, բայց երբ Թոնի Բլերը սկսել է թեքվել թետչերականության կողմը, քննադատության է ենթարկել նրան[17]։ Ներկայումս Գրեյը թե՛ համոզմունքներով և թե՛ ձևականորեն անկուսակցական է[17]։ Իր իսկ խոսքերով ասած՝ ձգտում է հաստատել մտածողության առավել հաստատուն մի տիպ[17]։ Աթեիստ է[18]։

Նկատելի է, որ նրա ներաշխարհի ձևավորման վրա որոշակի ազդեցություն են գործել Ջոն Ստյուարտ Միլը[17], Իսայա Բեռլինը[19], ինչպես նաև գրող Ջեյմս Բալլարդը[20]։

1996 թվականին լույս է տեսել Ջոն Գրեյի «Իսայա Բեռլին. նրա մտքերի մեկնությունը» (Isaiah Berlin: An Interpretation of His Thought) մենագրությունը, որը համարվում է նրա լավագույն աշխատություններից մեկը։ Իսկ ամենահաջողվածը շարունակում է մնալ «Straw Dogs» (2002) գիրքը, որը թարգմանվել է աշխարհի ժողովուրդների տասից ավելի լեզուներով, հրատարակվել մեծ տպաքանակներով[21]։

Գրեյը հակված է պնդելու, որ Կարլ Մարքսը կապիտալիզմի առումով ճիշտ էր, իսկ կոմունիզմի առումով՝ սխալ[22][23]։

Ամերիկացի անվանի փիլիսոփան ու տնտեսագետը գործընկերների շրջանում առաջին հերթին համբավվել է Իսայա Բեռլինի աշխատություններում արժեքային բազմակիության (պլյուրալիզմի) և լիբերալիզմի բարդ հարաբերությունների հետազոտմամբ[24], ինչպես նաև նրանով, որ մինչև վերջ ժխտում է Ջոն Ռոուլզի տեսությունը։ Իսայա Բեռլինի տեսությունը Գրեյը բնորոշել է ագնոստիկ լիբերալիզմ եզրույթով։

Գրեյի ստեղծագործական գործունեությունը բարձր են գնահատել մասնավորապես՝ գրողներ Ջ. Բալլարդը, Ուիլ Սելֆը, Ուիլյամ Ջոն Բենվիլը, աստվածաբան Դոն Քյուփիթը, ժուռնալիստ Բրայան Էփլյարդը, քաղաքագետ Դևիդ Ռնսիմենը, մեծահարուստ ներդրող և բարեգործ Ջորջ Սորոսը, գիտնական-բնապահպան Ջեյմս Լավլոքը, գրող Նասիմ Նիկոլաս Թալեբը[13][14][25][26][27]...

1998 թվականին հայտնաբերված 91199 Johngray աստղակերպը (աստերոիդը) կոչվել է ամերիկացի անվանի փիլիսոփայի ու տնտեսագետի անունով։ Գրեյը World Minds կազմակերպության անդամ է։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
1980-ական թվականներ
  • Mill on liberty : a defence. 1983.
  • Conceptions of Liberty in Political Philosophy (ed. with Zbigniew Pelczynski) (1984)
  • Hayek on Liberty (1984)
  • Liberalism (1986). 0-8166-1521-7.
  • Liberalisms: Essays in Political Philosophy (1989). 0-415-00744-5.
1990-ական թվականներ
2000-ական թվականներ
2010-ական թվականներ
  • The Immortalization Commission: Science and the Strange Quest to Cheat Death (2011). 978-1-84614-219-2
  • The Silence of Animals: On Progress and Other Modern Myths (2013). 0374229171
  • The Soul of the Marionette: A Short Inquiry into Human Freedom (2015). 9781846144493
  • Seven Types of Atheism (2018). 0241199417
2020-ական թվականներ
  • Feline Philosophy: Cats and the Meaning of Life (2020). 9780241351147
  • «The crisis is a turning point in history». Cover Story. New Statesman. 149 (5514): 24–28. 23 April 2020.
  • Marx Reloaded, Arte, 2011 թ. ապրիլ

Գրականություն Ջոն Գրեյի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ջոն Գրեյ հոդվածին

Հարցազրույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրախոսություններ Գրեյի աշխատությունների մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Deutsche Nationalbibliothek Record #121409678 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Record #108180206, Record #4752155919272639730004 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  6. https://www5.open.ac.uk/students/ceremonies/sites/www.open.ac.uk.students.ceremonies/files/files/Honorary%20graduate%20cumulative%20list(7).xlsx
  7. «Կենսագրություն, գործունեություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 10-ին.
  8. «John Gray at the Writers' Festival - Part 1 - The Philosopher's Zone - ABC Radio National (Australian Broadcasting Corporation)». Abc.net.au. 2008 թ․ հունիսի 28. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  9. «John Gray at the Writers' Festival - Part 1 - The Philosopher's Zone - ABC Radio National (Australian Broadcasting Corporation)». Australian Broadcasting Corporation. 2008 թ․ հունիսի 28. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  10. «John Gray: forget everything you know». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  11. Cowley, Jason (2002 թ․ սեպտեմբերի 19). «Observer review: Straw Dogs by John Gray». The Guardian. London.
  12. Appleyard, Bryan. «John Gray's apocalypse». The Times. Արխիվացված է օրիգինալից 2008-07-04-ին. Վերցված է 2021-06-06-ին.
  13. 13,0 13,1 False Dawn: The Delusions of Global Capitalism
  14. 14,0 14,1 Black Mass: Apocalyptic Religion and the Death of Utopia
  15. «John Gray interview: how an English academic become the world's pre-eminent prophet of doom». The Telegraph. London. 2013 թ․ փետրվարի 28. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  16. «The NS Profile: John Gray». Newstatesman.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 The NS Profile: John Gray
  18. Preston, John (2013 թ․ փետրվարի 28). «John Gray interview: how an English academic become the world's pre-eminent prophet of doom». The Daily Telegraph.
  19. «Forget your delusions and be happy, advises John Gray | Oxford Today». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  20. «Ballardian " Fulfillment in a time of nihilism: John Gray and J.G. Ballard». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  21. «John Gray | Our Authors | Granta Books». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  22. Karl Marx is never going to provide therapy for bankers | Jason Barker | Opinion | The Guardian
  23. VersoBooks.com
  24. Cherniss, Joshua; Hardy, Henry. «Isaiah Berlin». In Zalta, Edward N. (ed.). The Stanford Encyclopedia of Philosophy (Summer 2007 ed.). Վերցված է 2007 թ․ հուլիսի 4-ին. §4. Ethical Thought and Value Pluralism.
  25. Self, Will (2002 թ․ սեպտեմբերի 3). «John Gray: forget everything you know». The Independent. London. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 9-ին.
  26. Cowley, Jason (2002 թ․ սեպտեմբերի 19). «Review: Straw Dogs by John Gray». The Observer. London.
  27. Appleyard, Bryan (2007 թ․ հունիսի 24). «John Gray's apocalypse». The Sunday Times. London. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 4-ին.

[1]

[2]

}}

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գրեյ» հոդվածին։
  1. «(91199) Johngray». Minor Planet Center. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  2. «MPC/MPO/MPS Archive». Minor Planet Center. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.