Ջոն Բարլոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Բարլոու
անգլ.՝ John Perry Barlow
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1947(1947-10-03)[1][2]
ԾննդավայրSublette County, Վայոմինգ, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 7, 2018(2018-02-07)[3] (70 տարեկան)
Մահվան վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՈւեսլեական համալսարան և Fountain Valley School of Colorado?
ԵրկերA Declaration of the Independence of Cyberspace?
Մասնագիտությունբանաստեղծ, երգերի հեղինակ, ակնարկագիր, բլոգեր, ագարակապան, համացանցի ակտիվիստ, rancher և երգերի հեղինակ
ԱշխատավայրԵվրոպական բարձրագույն դպրոց
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքhomes.eff.org/~barlow/
 John Perry Barlow Վիքիպահեստում

Ջոն Փերի Բարլոու (հոկտեմբերի 3, 1947(1947-10-03)[1][2], Sublette County, Վայոմինգ, ԱՄՆ - փետրվարի 7, 2018(2018-02-07)[3], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի բանաստեղծ և ուրվագծագրող, որը աշխատել է Վայոմինգի ռանչոյում։ Կիբերտարածության անկախության հռչակագրի հեղինակը կիբերլիբերտարիացի է, որը ասոցացվել է ինչպես ԱՄՆ դեմոկրատական, այնպես էլ հանրապետական կուսակցությունների հետ։ Գրել է երգերի բառերը «Grateful Dead»-ի համար։ Եղել է «Electronic Frontier Foundation»-ի և «Freedom of the Press Foundation»-ի կազմակերպիչներից մեկը։ 1998 թվականի մայիսից աշխատել է Հարվարդի համալսարանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջերս Բարլոուն ծառայել է «Electronic Frontier Foundation» կազմակերպության տնօրենների խորհրդի փոխնախագահ։ «EFF»-ն ստեղծվել է որպես միջնորդ կիբեռտարածության և իրական աշխարհի սահմանին անխուսափելիորեն առաջացող շահերի բախման լուծման գործում։ Այն փորձել է դառնալ մի տեսակ պաշտպանաիրավական պատ, որը կբաժաներ և կպաշտպաներ համացանցը տարածքային կառավարություններից և հատկապես ԱՄՆ կառավարությունից։

Նա Բերկման կենտրոնի ինտերնետի և համայնքի անդամ է եղել Հարվարդի իրավունքի և «Diamond Management & Technology Consultants»-ի համար, ինչպես նաև թվային արվեստի և գիտության միջազգային ակադեմիայի անդամ։ Նա իր ժամանակի զգալի մասը ծախսել է գործուղումների, դասախոսությունների և խորհրդատվությունների, քաղաքացիական իրավունքների, խոսքի ազատության, ինտերնետի վիճակի և էլեկտրոնային սահմանի հիմնադրամի վերաբերյալ։ Նա դասախոսություններ է տվել և կլոր սեղաններ անցկացրել «TWiT Live»-ում[6], «TedxHamburg», «Hamburg» (Գերմանիա)[7], «Greenfest SF»[8], «Civitas» (Norwegian think tank)[9], «Internet Society» (NY Chapter, New York)[10], Հասարակական դիվանագիտության ԱՄՆ-ի կենտրոն[11] и «European Graduate School» (EGS)[12]։

Բարլոուն նաև եղել է «Clear Path International»-ի և «Touch Light Media» գլոբալ ընկերության խորհրդատվական խորհուրդների կազմում[13], որը հիմնադրվել է Անիտա Ունդայնի կողմից։

Նա նշված է եղել որպես «Algae Systems»-ի կառավարման գործընկեր[14] Նևադայից՝ մի ընկերություն, որը նվիրված է կենսավառելիքի աղբյուրների համար միկրո ջրիմուռների աճեցման նոր մեթոդի առևտրային ներդրմանը։ Նա նաև ընդգրկված է եղել Շվեյցարիայի Զաս-Ֆե քաղաքում (Վալե, Շվեյցարիա) եվրոպական բարձրագույն դպրոցի ֆակուլտետի անդամ։

Բարլոուն ներկա է գտնվել «Marijuana Policy Project»-ի խորհրդատվական խորհրդին[15]։

1998 թվականին «Merrill Lynch» ֆորումում հրապարակվել է Ջոն Բարլոուի «Cybernomics: Toward a Theory of Information Economy» էսսեն[16]։ Բարլոուն պնդել է, որ հետարդյունաբերական տնտեսությունն ուղղակիորեն կրկնօրինակում է կյանքի կենսաբանական կառուցվածքը։ Այսինքն՝ ինֆորմացիան չի պահում, այլ տարածում է, ոչ թե կայունանում է, այլ փոխակերպվում։ Եվ այս նոր տնտեսության զարգացման հիմնական միջավայրը համացանցն է։

Ջոն Բարլոուն կիբերտարածության անկախության հռչակագրի տեքստի հեղինակն է, որը գրվել է 1996 թվականին՝ ի պատասխան ԱՄՆ կառավարության կողմից հաղորդակցության կարգապահության ակտի («Communications Decency Act») ընդունմանը, որը, ըստ էության, փորձել է օրինականացնել համացանցում գրաքննության ներդրումը։ Եվ չնայած նախագահի կողմից ստորագրված այս ակտը հակասահմանադրական է ճանաչվել ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից դրա ընդունումից վեց ամիս անց, Բարլոուի հրովարտակը շարունակել է արդիական մնալ այսօր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Miklaucic S. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 Cohn C. John Perry Barlow, Internet Pioneer, 1947-2018EFF.
  4. 4,0 4,1 4,2 https://www.washingtonpost.com/local/obituaries/john-perry-barlow-grateful-dead-lyricist-and-advocate-for-an-open-internet-dies-at-70/2018/02/08/e837ae62-0d0f-11e8-95a5-c396801049ef_story.html — 2018.
  5. https://www.internethalloffame.org/inductee/john-perry-barlow/
  6. Barlow, John Perry, Leo Laporte and Tom Merritt (2010 թ․ հոկտեմբերի 20). «The Electronic Frontier Foundation and the state of freedom on the internet». TWiT Live. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. Barlow, John Perry (2010 թ․ մայիսի 27). «The Power of the Internet». TedxHamburg. Hamburg, Germany. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. Amorim, João, Daniel Pinchbeck, Barbara Marx Hubbard, Tiokasin Ghosthorse and John Perry Barlow (2010 թ․ ապրիլի 10). «Conscious Evolution to Practical Solutions». Greenfest SF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Barlow, John Perry (2009 թ․ ապրիլի 24). «Internet, Property and the Freedom of Speech». Civitas (Norwegian think tank). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  10. Barlow, John Perry (2008 թ․ հոկտեմբերի 27). «The First Internet Election». Internet Society (New York Chapter). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  11. Barlow, John Perry and John Gilmore (2006 թ․ նոյեմբերի 14). «Fulbright Chair Speaker Series». USC Center on Public Diplomacy. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  12. Barlow, John Perry (2006 թ․ հունիսի 12). «Independence Declaration of Cyberspace». European Graduate School, Saas-Fee, Switzerland. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  13. «www.touchlightmedia.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  14. «Algae Systems». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 6-ին.
  15. «MPP Advisory Board». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
  16. «Киберномика: К теории информационной экономики». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բարլոու» հոդվածին։