Ջոնաթան Սաֆրան Ֆոեր
Ջոնաթան Սաֆրան Ֆոեր անգլ.՝ Jonathan Safran Foer | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 21, 1977[1][2][3][…] (46 տարեկան) |
Ծննդավայր | Վաշինգտոն |
Մասնագիտություն | վիպագիր, կարճ պատմվածքներ գրող |
Ազգություն | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան և Georgetown Day School? |
Ուշագրավ աշխատանքներ | Ամեն ինչ լուսավորված է (2002) |
Աշխատավայր | Նյու Յորքի համալսարան և Եյլի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Նիկոլ Քրաուս |
Ներշնչվել է
| |
Ներշնչել է
| |
![]() |
Ջոնաթան Սաֆրան Ֆոեր (անգլ.՝ Jonathan Safran Foer, փետրվարի 21, 1977[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), ամերիկացի գրող, հայտնի է «Ամեն ինչ լուսավորված է» (անգլ.՝ Everything is illuminated) (2002 թ.) և «Չափազանց աղմկոտ և անհավատալիորեն մոտ» (անգլ.՝ Extremely Loud and Incredibly Close) (2005 թ.) վեպերով։ 2009 թվականին Ֆոերը գրել է «Կենդանիներ ուտելիս» (անգլ.՝ Eating animals) վավերագրությունը[6]։ Ֆոերը այժմ դասավանդում է ստեղծագործական գրականություն Նյու Յորքի համալսարանում։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոնաթան Սաֆրան Ֆոերը ծնվել է 1977 թվականին Վաշինգտոնում։ Հայրը՝ Ալբերտ Ֆոերն է, ով Ամերիկայի հակամենաշնորհային ինստիտուտի նախագահն է, իրավաբան, մայրը՝ Էսթեր Սաֆրան Ֆոերը Հոլոքոստից փրկվածների դուստր է և այժմ Sixth & I Historic Synagogue-ի տնօրենն է[7]։ Ֆոերը հրեական ընտանիքի միջնեկ որդին է, ավագ եղբայրը՝ Ֆրանքլին Ֆոերը, The New Republic ամսագրի խմբագիրն է, իսկ կրտսեր եղբայրը՝ Ջոշուա Ֆոերը, ֆրիլանս լրագրող է։
Ֆոերը շատ զգայուն և աչքի ընկնող երեխա էր, 8 տարեկանում վնասվել է քիմիայի դասասենյակում, որի մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքի վրա[7]։
Ֆորեը հաճախել է Ջորջթաունի ցերեկային դպրոցը և Փրինսթոնի Համալսարանը։ 1995 թվականին՝ առաջին կուրսում, Սաֆրանը Ջոյս Քերոլ Օեթսի հետ հաճախում է սկսնակ գրողների համար նախատեսված դասընթացներին[8], քանի որ հետաքրքիր էր համարում գրելը[9]։
Օատերը հետագայում դառնում է Սաֆրան Ֆոերի թեզի ղեկավարը։ Սաֆրանը նշում է, որ դրանից հետո «իր կյանքը ամբողջությամբ փոխվում է[9]»։
Փրիննսթոնն ավարտելուց հետո, Ֆոերը հաճախում է Մոունթ Սինայի բժշկական դպրոցը, սակայն շուտով թողնում է այն՝ նախընտրելով գրողի աշխատանքը[10]։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին Ֆոերն ավարտում է Փրինսթոնը փիլիսոփա մասնագիտությամբ[7] և ապա մեկնում է Ուկրաինա թեզն ավելի ծավալուն դարձնելու նպատակով։
2001 թվականին Ֆոերը խմբագրում է «Թռչունների տարամիտում․ հեղինակային արձակ և պոեզիա, ներշնչված Ջոզեֆ Քորնելի աշխատանքներով» (անգլ.՝ A Convergence of Birds: Original Fiction and Poetry Inspired by the Work of Joseph Cornell)։ Թեզը ծավալվում է վերածվելով վեպի «Ամեն ինչ լուսավորված է» անվամբ, որը տպագրվում է 2002 թվականին։ Գիրքը ստանում է Հրեական ազգային գրքի և Գարդիանի առաջին գրքի մրցանակները[11]։
2004 թվականին Ֆոերը կիսում է Ռոբերտ Բինգհեմի մրցանակը Հայնրիխ և Մոնիկ Տրյուոնի հետ։ 2005 թվականին Ֆոերը Լիվ Շրայբերի հետ ադապտացնում է «Ամեն ինչ լուսավորված է» վեպը և գրում ֆիլմային տարբերակը։
Ֆոերի երկրորդ վեպը՝ «Չափազանց աղմկոտ և անհավատալիորեն մոտ», տպագրվել է 2005 թվականին։ Վեպում Ֆոերը պատմում է 9-ամյա Օսկար Շելի պատմությունը, որոնք սկսում են սեպտեմբերի 11-ի դեպքերից (9/11)՝ Շելի հոր մահից հետո։ «Չափազանց աղմկոտ և անհավատալիորեն մոտ» վեպքում Ֆոերը օգտագործում է գրելու ոչ ավանդական տեխնիկա[12] and excoriation[13]։
Չնայած քննադատությունը, վեպը շատ արագ վաճառվում է և թարգմանվում մի քանի լեզուներով։ Ավելին, Վորներ Բրոս․ և Փարամաունթ ընկերությունները վեպը վերածում են ֆիլմի։ Ֆիլմի պրոդյուսերը Սքոթ Րուդինն էր[14], իսկ Ստեֆան Դալդրին՝ ռեժիսորը[15]։
2005 թվականին Ֆոերը գրում է օպերայի լիբրետո «Լռությունից փախչելու յոթ փորձերը» անվամբ, որի պրեմիերան տեղի է ունենում 2005 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Բեռլինի պետական օպերայում[16]։

Ֆոերը մինչ 10 տարեկանը պարբերաբար եղել է բուսակեր (մի քանի տարի բուսակեր, ապա ամենակեր), բայց 2006 թվականին գրում է «Եթե սա Կոշերն է․․․» փաստագրությունը, որը սատարում էր հրեական բուսակերությունը[17]։
2008 թվականի գարնանը Ֆոերն առաջին անգամ դասավանդում է գրելու արվեստ, հանդես գալով որպես հրավիրյալ դասախոս Յեյլի Համալսարանում[18]։ Ֆոերն այժմ դասախոսում է Նյու Յորքի համալսարանում[19]։ 2010 թվականի նոյեմբերին տպագրել է իր երրորդ վեպը՝ «Գաղտնագրերի վեպը» (անգլ.՝ Tree of Codes) անվամբ։
2012 թվականի մայիսին Բրաուն Լիթլի հետ սկսում է համատեղ աշխատանք իր չորրորդ վեպի վրա՝ «Փախուստ մանկական հիվանդանոցից» (անգլ.՝ Escape From Children's Hospital) անվամբ, որը տպագրվելու է 2014 թվականին[20]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի հունիսին Ֆոերն ամուսնանում է Լիքոլ Քրաուսի հետ։ Նրանք այժմ ապրում են Նյու Յորք, Բրքուլինում և ունեն երկու երեխա։
Մրացանակներ, ճանաչում և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականին Ֆոերը շնորհվում է Zoetrope։ All-Story-ի արձակի մրցանակին, 2003 թվականին՝ Նյու Յորքի հանրային գրադարանի երիտասարդ առյուծների մրցանակին, իսկ 2007 թվականին՝ ընդգրկվում է Գրանտայի «Լավագույն երիտասարդ ամերիկյան վիպագիրների» ցանկում[21]։
2010 թվականի հունիսին, Ֆոերը ընդգրկվում է Նյու Յուրքեր շաբաթաթերթի «20 Under 40» ցանկում, որտեղ ըստ Նյու Յորքերի ընդգրկվում են տասնամյակի այն բոլոր երիտասարդ գրողները, որոնք «ունեն կամ կունենան կարևոր դեր սեփական սերնդի պատմության մեջ»[22]։
Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամեն ինչ լուսավորված է (2002)
- Չափազանց աղմկոտ և անհավատալիորեն մոտ (2005)
- Գաղտնագրերի ծառը (2010)
- Փախուստ մանկական հիվանդանոցից (2014)
Վավերագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կենդանիներ ուտելիս (2009)
Կարճ պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Շատ կարծր փնտրտուք" (անգլ.՝ The very rigid search) (The New Yorker, 18 հունիս, 2001)
- "Եթե ծերացող կախարդը սկսեր հավատալ"
- "Փրայմեր՝ սրտի արատի կետադրության համար" (The New Yorker, 10 հունիս, 2002)
- "Վեցերորդ ավանը"[23]
- "Այս հրատարակության մեջ չօգտագործված տառատեսակները" (The Guardian, 2 դեկտեմբեր, 2002)
- "Փորագրություններ Archived 2009-06-15 at the Wayback Machine."
- "Սենյակ սենյակից հետո" ("Granta 97" տպագրված 2007 թվականին)
- "Ռոդա"անգլ.՝ Rhoda (տպագրված The Book of Other People-ում, 2008 թ)
- "Այստեղ մենք այդքան արագ չենք"
- "Թող նրանք շուն ուտեն անգլ.՝ Let them eat dogs "
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ https://www.americanacademy.de/person/jonathan-safran-foer/
- ↑ Epstein, Jennifer. "Creative writing program produces aspiring writers Archived 2008-01-13 at the Wayback Machine., The Daily Princetonian, 2004-12-06. Retrieved on 2008-10-30.
- ↑ «Jonathan Safran Foer»։ Fantasticfiction.co.uk։ Վերցված է 2012 թ․ մարտի 31
- ↑ 7,0 7,1 7,2 Solomon, Deborah. "The Rescue Artist", Նյու Յորք Թայմս, 2005-02-27. Retrieved on 2008-05-24.
- ↑ Nash, Margo. "Learning to Write From the Masters", Նյու Յորք Թայմս, 2002-12-01. Retrieved on 2008-10-29.
- ↑ 9,0 9,1 Birnbaum, Robert. "Jonathan Safran Foer: Author of Everything is Illuminated talks with Robert Birnbaum", Identity Theory (webzine), 2006-05-26. Retrieved on 2008-10-29.
- ↑ Hartocollis, Anemona. "Getting Into Med School Without Hard Sciences", Նյու Յորք Թայմս, 2010-07-29. Retrieved on 2010-07-30.
- ↑ Gibbons, Fiachra. Gibbons Fiachra (2002-12-04)։ «First journey ends with Guardian book prize»։ The Guardian (London)։ Վերցված է 2010 թ․ մայիսի 7
- ↑ Kirn, Walter. Kirn Walter (2005-04-03)։ «'Extremely Loud and Incredibly Close': Everything Is Included»։ The New York Times։ Վերցված է 2010 թ․ մայիսի 7
- ↑ Siegel, Harry. «Extremely Cloying & Incredibly False»։ 2005-04-20։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-06-ին։ Վերցված է 2013-12-28
- ↑ «Press Release for Extremely Loud and Incredibly Close»։ Houghton Mifflin Company։ 2006։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-12-ին։ Վերցված է 2007 թ․ փետրվարի 8
- ↑ «Stephen Daldry to Bring Safran Foer's Extremely Loud and Incredibly Close to the Screen»։ Heyuguys.co.uk։ 2010-04-01։ Վերցված է 2012 թ․ մարտի 31
- ↑ Quinn, Emily. "Opera With Libretto by Novelist Jonathan Safran Foer Will Premiere in Berlin in September" Archived 2016-03-11 at the Wayback Machine., Playbill, 2005-07-25. Retrieved on 2009-05-24.
- ↑ Foer Jonathan Safran։ «If This Is Kosher…»
- ↑ «Famed Author to Teach Fiction»։ [1]։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-14-ին։ Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19–ին
- ↑ «Jonathan Safran Foer»։ New York University։ Վերցված է 2009 թ․ մարտի 25
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-04-ին։ Վերցված է 2013-12-28
- ↑ «Jonathan Safran Foer | Granta Best of Young American Novelists 2»։ Granta։ 2007։ Արխիվացված է օրիգինալից 2008-08-21-ին։ Վերցված է 2008 թ․ հուլիսի 30
- ↑ http://www.newyorker.com/online/blogs/backissues/2010/06/back-issues-the-future-is-now.html
- ↑ Scieszka Jon։ «Noisy Outlaws, Unfriendly Blobs, and Some Other Things . . .: That Aren't as Scary, Maybe, Depending on How You Feel About Lost Lands, Stray ... So Maybe You Could Help Us Out (Mcsweeneys) (9781932416350): Nick Hornby, Neil Gaiman, Jon Scieszka, Jonathan Safran Foer, Editors of McSweeney's, Lemony Snicket: Books»։ Amazon.com։ Վերցված է 2012 թ․ մարտի 31
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ջոնաթան Սաֆրան Ֆոեր կատեգորիայում։ |