Ֆիլիպ Ռոթ
Ֆիլիպ Ռոթ անգլ.՝ Philip Roth | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | անգլ.՝ Philip Milton Roth |
Ծնվել է | մարտի 19, 1933[1][2][3][…] |
Ծննդավայր | Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5][6] |
Վախճանվել է | մայիսի 22, 2018[6][2][7][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6] |
Գերեզման | Bard College Cemetery |
Մասնագիտություն | վիպասան, սցենարիստ, ակնարկագիր, գիտաֆանտաստիկ գրող, համալսարանի դասախոս և գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ռատգերսի համալսարան (1952)[6], Weequahic High School?[6], Չիկագոյի համալսարան (1955)[6], Bucknell University? (1954)[6] և Չիկագոյի համալսարան |
Ժանրեր | վեպ և պոեզիա |
Ստեղծագործությունների ցանկ | Philip Roth bibliography? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան, Հանթեր քոլեջ և Այովայի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Քլեր Բլում[6] |
Ներշնչվել է
| |
![]() |
Ֆիլիպ Միլթոն Ռոթ (անգլ.՝ Philip Milton Roth, մարտի 19, 1933[1][2][3][…], Նյուարկ, Նյու Ջերսի, ԱՄՆ[4][5][6] - մայիսի 22, 2018[6][2][7][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6][16]), հրեական ծագումով ամերիկացի գրող, քսանհինգից ավելի վեպերի հեղինակ, Պուլիտցերյան, «Միջազգային բուքեր» և հեղինակավոր բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր։
Ռոթի ստեղծագործություններին, որոնց գործողությունները սովորաբար ծավալվում են իր ծննդավայրում՝ Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում, բնորոշ են զգալի չափով ինքնակենսագրական բնույթը, խոհականությունը, իրականության և հորինվածքի միջև որոշակիության մշուշապատումը, զգացմունքայնությունը, հնարամիտ ու նրբագեղ ոճը, ամերիկյան ինքնության դրդիչ հետազոտումը[17]։
Ռոթն առաջին անգամ իր վրա ուշադրություն է հրավիրել 1959 թվականին լույս ընծայած «Ցտեսությո՛ւն, Կոլումբո՛ս» (Goodbye, Columbus) նորավեպով, որի համար ԱՄՆ Գրքի ազգային մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում (U.S. National Book Award for Fiction)[18]: Նա դարձել է իր սերնդի առավելագույն պարգևների արժանացած ամերիկացի գրողներից մեկը. երկուական անգամ Գրքի ազգային մրցանակ և Գրաքննադատների ազգային շրջանակի մրցանակ, երեք PEN/Faulkner մրցանակ, Պուլիտցերյան մրցանակ՝ 1997 թվականին հրատարակած «Ամերիկյան հովվերգություն» (American Pastoral) վեպի համար[19], որտեղ հանդես է գալիս նրա ստեղծած հանրահայտ կերպարներից մեկը՝ Նաթան Ցուկերմանը։ Ցուկերմանյան շարքի ևս մեկ ծավալուն երկ՝ «Մարդկային դրոշմ» (The Human Stain) վեպը 2000 թվականին շահել է Մեծ Բրիտանիայի WH Smith մրցանակը՝ ճանաչվելով տարվա լավագույն գիրք։ 2001 թվականին Պրահայում Ռոթին շնորհվել է ևս մեկ անչափ հեղինակավոր պարգև՝ Ֆրանց Կաֆկայի մրցանակ։ Նրա ստացած գրական հիշարժան պարգևներից են նաև Աստուրիասի արքայազնի մրցանակը[20], PEN/Allen հիմնադրամի մրցանակը՝ ստեղծագործական ողջ գործունեության ընթացքում ձեռք բերած նվաճումների համար[21][22][23]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլիպ Ռոթը ծնվել է 1933 թվականի մարտի 19-ին, Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքում[24]։ Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել ծննդավայրի հարևանությամբ գտնվող Վիքվեյքում[24]։ Ծնողները Ուկրաինայից գաղթած հրեաներ էին։ Հայրն աշխատում էր որպես ապահովագրական գործակալ[25]։ 1950 թվականին ավարտելով Վիքվեյքի ավագ դպրոցը[26]՝ Ֆիլիպը մեկ տարի հաճախել է Նյուարքի Ռաթգրզ համալսարան, ապա տեղափոխվել Փենսիլվանիա նահանգի Բաքնել համալսարան, որտեղ ստացել է անգլերենի բակալավրի որակավորում, ընտրվել ուսանողական պատվավոր Phi Beta Kappa ընկերության անդամ։ Այնուհետև ուսումը շարունակել է Չիկագոյի համալսարանում, 1955 թվականին ավարտել՝ ստանալով արվեստների և անգլիական գրականության մագիստրոսի որակավորում[27], որոշ ժամանակ աշխատել այդ համալսարանում որպես գրական վարպետության ծրագրի հրահանգիչ[28]։ Այդ նույն տարում Ռոթը ծառայության է անցել ամերիկյան բանակում, բայց առողջական խնդիրների պատճառով շուտով զորացրվել է ու վերադարձել Չիկագո՝ նպատակ ունենալով շարունակել ուսումը բանասիրական գիտությունների դոկտորի կոչում ստանալու համար, սակայն մեկ տարի անց դուրս է մնացել[29]։ Որոշ ժամանակ գրական վարպետություն է դասավանդել Այովայի, ապա՝ Փրինստոնի համալսարանում, այնուհետև՝ գրականության համեմատական պատմություն՝ Փենսիլվանիայի համալսարանում։ 1991 թվականին հրաժեշտ է տվել մանկավարժական աշխատանքին[28]։ Թե՛ ուսանելու և թե՛ դասախոսելու տարիներին Ռոթը միաժամանակ ստեղծագործել է. պատմվածքներ, գրախոսություններ, քննադատական հոդվածներ է գրել տարբեր պարբերականների, այդ թվում՝ The New Republic-ի համար։
1959 թվականին հրատարակել է պատմվածքների ու վիպակների իր առաջին ժողովածուն, 1962-ին՝ առաջին վեպը՝ «Թքած ունենալ»-ը։ Նրան լայն ճանաչում է բերել հատկապես 1969 թվականին լույս ընծայած «Դերձակի ցավը» վեպը, որին գրաքննադատներն ու ընթերցողները ծայրահեղ հակասական բնութագրումներ են տվել. ոմանք համարել են «ամենակեղտոտ գիրքը», ոմանք էլ՝ գլուխգործոց (այդ երկը թարգմանվել է նաև հայերեն)։ Բեսթսելլեր է դարձել նաև «Դավադրություն Ամերիկայի դեմ» վեպը։
Ֆիլիպ Ռոթը հեղինակավոր բազմաթիվ գրական մրցանակներից բացի արժանացել է պետական բարձր պարգևների, այդ թվում՝ ԱՄՆ ազգային հումանիտար մեդալի, Արվեստների ու գիտությունների ամերիկյան ակադեմիայի Emerson-Thoreau մեդալի, Գրքի ազգային հիմնադրամի՝ «Ամերիկյան գրականության մեջ նշանակալի ներդրման համար» մեդալի[30] Ֆրանսիայի Հանրապետության բարձրագույն՝ «Պատվո լեգեոնի» շքանշանի[31][32]... Ռոթի գրական վաստակը գնահատելով՝ նրա անունով են կոչել հայրենի Նյուարքի հրապարակներից մեկը։
Մեծարելով Ֆիլիպ Ռոթին՝ որպես գրական վաստակաշատ գործչի ու մանկավարժի՝ նրան պատվավոր դոկտորի կոչում են շնորհել Փենսիլվանիայի[33], այդ նույն նահանգի Բաքնել, Նյու Յորքի Կոլումբիա[34], Նյու Ջերսիի Ռաթգրզ[35][36], Ռոդ Այլենդի Բրաուն[37], Մասաչուսեթսի Հարվարդ[38] համալսարանները, Նյու Յորքի Բերդ քոլեջը[39], Ամերիկայի հրեական աստվածաբանական ճեմարանը[40]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեյվիդ Քիփեշի մասին եռագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կուրծքը» / The Breast}} / (1972)
- «Ցանկության պրոֆեսորը» / The Professor of Desire (1977
- «Մեռնող կենդանին» / The Dying Animal (2001
Վեպեր Ցուկերմանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կաշկանդված Ցուկերմանը» եռագրությունը / Zuckerman Bound
- Ուրվական գրողը / The Ghost Writer (1979
- Ազատագրված Ցուկերմանը / Zuckerman Unbound (1981
- Կազմախոսության դասը / The Anatomy Lesson (1983
Այլ վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուրիշ կյանք/ Counterlife (1986
- Ամերիկյան հովվերգություն / American Pastoral (1997
- Ամուսինս կոմունիստ է / I Married a Communist (1998)
- Մարդկային դրոշմ / The Human Stain (2000)
- Ուրվականը հեռանում է / Exit Ghost (2007, рус. перевод 2010)
- Ցտեսությո՛ւն, Կոլումբո՛ս / Goodbye, Columbus (1959)
- Թքած ունենալ / Letting go (1962)
- Նա այնքան լավիկն էր / When She Was Good (1967)
- Պորտնոյի ցավը / Portnoy’s Complaint (1969, հայերեն թարգմանությունը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը, 2018 թ.)
- Մեր ավազակախումբը / Our Gang (1971)
- Ամերիկյան մեծ վեպ / The Great American Novel (1973)
- Իմ տղամարդկային կյանքը / My Life as a Man (1974)
- Խաբեություն / Deception (1990)
- «Շեյլոկ» գործողությունը / Operation Shylock (1993)
- Սաբաթի թատրոնը / Sabbath’s Theater (1995)
- Դավադրություն Ամերիկայի դեմ / The Plot Against America (2004)
- Սովորական մարդ / Everyman (2006)
- Վրդովմունք / Indignation (2008)
- Նվաստացում / The Humbling (2009)
- Նեմեսիս / Nemesis (2010)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.huffingtonpost.com/2013/03/19/philip-roth-birthday-_n_2907548.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.theguardian.com/books/2013/mar/22/my-hero-philip-roth-james-wood
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 McGrath C. Philip Roth, Towering Novelist Who Explored Lust, Jewish Life and America, Dies at 85 — 2018.
- ↑ 7,0 7,1 7,2 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ http://www.nytimes.com/2006/05/05/arts/05iht-idlede6.html?pagewanted=all
- ↑ http://www.nytimes.com/2011/05/24/opinion/l24roth.html
- ↑ http://www.nytimes.com/books/97/04/20/reviews/roth-letting.html
- ↑ Guggenheim Fellows database
- ↑ https://www.fpa.es/es/premios-princesa-de-asturias/premiados/2012-philip-roth.html?especifica=0#:~:text=Philip%20Roth%20Premio%20Pr%C3%ADncipe%20de,%2C%20Faulkner%2C%20Bellow%20o%20Malamud.
- ↑ https://thebookerprizes.com/the-booker-library/authors/philip-roth
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/philip-roth/
- ↑ https://www.brown.edu/Administration/News_Bureau/2000-01/00-135.html
- ↑ «Philip Roth, Towering Novelist Who Explored Lust, Jewish Life and America, Dies at 85» (անգլերեն)։ The New York Times։ 2018-05-22։ Վերցված է 2018-05-23
- ↑ U.S. Department of State, U.S. Life, "American Prose, 1945–1990: Realism and Experimentation" Archived March 4, 2011, at the Wayback Machine.
- ↑ Brauner (2005), pp. 43–7
- ↑ "Fiction". Past winners & finalists by category. The Pulitzer Prizes. Retrieved March 27, 2012.
- ↑ «Literary giant wins fourth Man Booker International Prize»։ themanbookerprize.com։ Արխիվացված է օրիգինալից May 25, 2011-ին։ Վերցված է May 18, 2011
- ↑ «PEN Gala: Philip Roth Receives 'Literary Service' Award»։ Huffington Post։ May 1, 2013։ Արխիվացված է օրիգինալից May 30, 2013-ին
- ↑ «Philip Roth Honored at PEN Gala»։ May 1, 2013
- ↑ «The PEN/Allen Foundation Literary Service Award: Philip Roth»։ PEN American Center։ Վերցված է December 6, 2014
- ↑ 24,0 24,1 Merriam-Webster's Dictionary of American writers։ 2001։ էջ 350։ ISBN 978-0-87779-022-8
- ↑ Shechner Mark (January 1, 2003)։ «Up Society's Ass, Copper: Rereading Philip Roth»։ Univ of Wisconsin Press – via Google Books
- ↑ Lubasch, Arnold H. "Philip Roth Shakes Weequahic High", The New York Times, February 28, 1969. Accessed September 8, 2007
- ↑ «Here are 5 essential works of fiction by Philip Roth to remember him by»։ Վերցված է May 28, 2018
- ↑ 28,0 28,1 «Jewish American author Philip Roth dies at 85»։ Israel National News։ Վերցված է May 28, 2018
- ↑ McGrath Charles (May 22, 2018)։ «Philip Roth, Towering Novelist Who Explored Lust, Jewish Life and America, Dies at 85»։ The New York Times։ Վերցված է June 12, 2018
- ↑ "Distinguished Contribution to American Letters". National Book Foundation. Retrieved March 11, 2012. (With introduction by Steve Martin; acceptance speech not available from NBF.)
- ↑ See The New York Times, Monday, September 30, 2013, p. C4. Congratulations Philip Roth on being named Commander of the Legion of Honor by the Republic of France. Vintage/Houghton Mifflin Harcourt.
- ↑ «Еврейский писатель Филип Рот награждён орденом Почетного легиона»։ 9 Канал։ 2013-09-30։ Վերցված է 2015-10-08
- ↑ «Penn: Office of the University Secretary: Chronological Listing of Honorary Degrees»։ secure.www.upenn.edu։ Արխիվացված է օրիգինալից November 16, 2017-ին։ Վերցված է May 28, 2018
- ↑ «Columbia Daily Spectator 20 May 1987 — Columbia Spectator»։ spectatorarchive.library.columbia.edu։ Վերցված է May 28, 2018
- ↑ «Past Rutgers University Honorary Degree Recipients - Office of the Secretary of the University»։ universitysecretary.rutgers.edu։ Վերցված է May 28, 2018
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից October 19, 2015-ին։ Վերցված է May 27, 2018
- ↑ «Honorary Degrees - The Corporation of Brown University»։ www.brown.edu։ Վերցված է May 28, 2018
- ↑ «11 awarded honorary degrees:»։ June 5, 2003։ Վերցված է May 28, 2018
- ↑ College Bard։ «Bard College Catalogue»։ www.bard.edu։ Վերցված է May 28, 2018
- ↑ «Philip Roth, onetime 'enfant terrible,' gets JTS honor»։ www.jta.org։ Վերցված է May 28, 2018
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Balint, Benjamin, "Philip Roth's Counterlives," Books & Ideas, May 5, 2014.
- Bloom, Harold, ed., Modern Critical Views of Philip Roth, Chelsea House, New York, 2003.
- Bloom, Harold and Welsch, Gabe, eds., Modern Critical Interpretations of Philip Roth's Portnoy's Complaint, Chelsea House, 2003.
- Cooper, Alan, Philip Roth and the Jews (SUNY Series in Modern Jewish Literature and Culture), SUNY Press, Albany, NY, 1996.
- Kinzel, Till, Die Tragödie und Komödie des amerikanischen Lebens. Eine Studie zu Zuckermans Amerika in Philip Roths Amerika-Trilogie (American Studies Monograph Series), Heidelberg: Winter, 2006.
- Карасик Ольга Борисовна Этническое своеобразие романов Филипа Рота. Казань, 2009. 135 с. ISBN 978-5-87730-403-1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պորտնոյի ցավը
- Գրական հանրագիտարան. կենսագրություն
- «Ֆիլիպ Ռոթ ընկերություն»
- Philip Roth looks back on a legendary career, and forward to his final act
- American Master's Philip Roth: Unmasked.
- Web of Stories online video archive: Roth talks about his life and work in great depth and detail. Recorded in NYC, March 2011
- Appearances on C-SPAN
- Philip Roth Internet Movie Database կայքում
- «Ֆիլիպ Ռոթ ընկերություն»
- Здравствуйте, доктор. Рецензия на книгу Ф. Рота «Американская пастораль».
- Дымшиц В. Умер-шмумер… // Народ Книги в мире книг. 2018. № 134
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Brauner, David (1969) Getting in Your Retaliation First: Narrative Strategies in Portnoy's Complaint in Royal, Derek Parker (2005) Philip Roth: new perspectives on an American author, chapter 3
- Greenberg Robert (Winter 1997)։ «Transgression in the Fiction of Philip Roth»։ Twentieth Century Literature (Hofstra University) 43 (4): 487։ JSTOR 441747։ doi:10.2307/441747։ Արխիվացված է օրիգինալից March 9, 2007-ին
- Saxton, Martha (1974) Philip Roth Talks about His Own Work Literary Guild June 1974, n.2. Also published in Philip Roth, George John Searles (1992) Conversations with Philip Roth p. 78
|
- Մարտի 19 ծնունդներ
- 1933 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Մայիսի 22 մահեր
- 2018 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Ռատգերսի համալսարանի շրջանավարտներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրողներ
- Պուլիտցերյան մրցանակակիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի սցենարիստներ
- Գիտաֆանտաստիկ գրողներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Պոստմոդեռնիստ գրողներ