Ջենիֆեր Իգան
Ջենիֆեր Իգան անգլ.՝ Jennifer Egan | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1962[1][2] (62 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո[3] |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Քեմբրիջի համալսարան, Փենսիլվանիայի համալսարան, Սուրբ Ջոնի քոլեջ և Լոուելի ավագ դպրոց |
Ուշագրավ աշխատանքներ | A Visit from the Goon Squad?[4] |
Պարգևներ | |
Ամուսին | David Hershkovits? |
Կայք | jenniferegan.com |
Jennifer Egan Վիքիպահեստում |
Ջենիֆեր Իգան (անգլ.՝ Jennifer Egan, սեպտեմբերի 7, 1962[1][2], Չիկագո[3]), ամերիկացի ժամանակակից գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջենիֆերը ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 7-ին, Չիկագոյում։ Մանկությունն անց է կացրել Սան Ֆրանցիսկոյում։ Լոուելի դպրոցն ավարտելուց հետո անգլիական գրականություն է ուսումնասիրել Փենսիլվանիայի համալսարանում։ Գրական գործունեությունն սկսել է որպես կարճ պատմվածքների հեղինակ, որոնք լույս են տեսել The New Yorker-ում, Harper’s Magazine-ում, Zoetrope: All-Story-ում, Ploughshares-ում և The New York Times Magazine-ում։ Արդեն հրատարակել է պատմվածքների մեկ ժողովածու և չորս վեպ, որոնցից մեկը՝ Look at me—ն, 2001 թվականին հայտնվել է National Book Award մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում։
Իգանի առաջին վեպը՝ «Անտեսանելի կրկեսը» նույնպես լուրջ հաջողություն է ունեցել, հիմք հանդիսացել նույնանուն կինոնկարի համար։ Գրողի երկրորդ գիրքը տեղ է գտել գրքի ամերիկյան ազգային մրցանակաբաշխության կարճ ցուցակում՝ շորթ լիսթում (short list): Իգանի երրորդ վեպը՝ «Միջնաբերդը», բեսթսելլեր է դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, և CBS Films կինոընկերությունը գնել է դրա էկրանավորման իրավունքը։
2011 թվականին Ջենիֆեր Իգանը Պուլիտցերյան մրցանակի է արժանացել «Ժամանակը վերջինն է ծիծաղում» («A Visit from the Goon Squad») վեպի համար[6] (A Visit From the Goon Squad)[7].
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Emerald City (պատմվածքների ժողովածու)
Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտեսանելի կրկեսը / The Invisible Circus (1995)
- Look at Me (2001)
- Միջնաբերդը / The Keep (2006)
- Ժամանակը վերջինն է ծիծաղում / A Visit from the Goon Squad (2010)
- Manhattan Beach (2017)
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Միջնաբերդը» վեպը տեղ է գտել գրքի ամերիկյան ազգային մրցանակաբաշխության կարճ ցուցակում՝ շորթ լիսթում (short list);
- 2010 թվականին՝ Պուլիտցերյան մրցանակ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում, «Ժամանակը վերջինն է ծիծաղում» վեպի համար։ Մրցանակը շնորհվել է հետևյալ ձևակերպմամբ. «թվային տեխնոլոգիաների և սրընթաց փոփոխվող մշակույթի դարաշրջանում հասունացման ու ծերացման թեմայի գյուտարարական հետազոտության համար»[8];
- 2011 թվականին՝ Գրաքննադատների ամերիկյան շրջանակի մրցանակ (National Book Critics Circle Award )՝ «Գեղարվեստական արձակ» անվանակարգում, «A Visit From the Goon Squad» վեպի համար
- 2011 թվականին հայտնվել է PEN/Faulkner Award մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #114419833 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ https://www.gf.org/fellows/all-fellows/jennifer-egan/
- ↑ Анна Наринская (2013 թ․ սեպտեմբերի 6). «Выбор Игоря Гулина». Журнал «Коммерсантъ Weekend», №32, стр. 31. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «Рассказ Пулитцеровского лауреата опубликуют в Twitter». Lenta.ru. 2012 թ․ մայիսի 25. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
- ↑ «The 2011 Pulitzer Prize Winners Fiction». The Pulitzer Prizes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջենիֆեր Իգան» հոդվածին։ |
|
- Սեպտեմբերի 7 ծնունդներ
- 1962 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Փենսիլվանիայի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Պուլիցերյան մրցանակակիրներ