Ջամալ Բլեքմեն
Ջամալ Բլեքմեն անգլ.՝ Jamal Blackman | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Ջամալ Քլինտ Ռոս Բլեքմեն | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 27, 1993 (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Լոնդոն, Անգլիա | ||
Հասակ | 199 | ||
Քաշ | 92 | ||
Դիրք | Դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 27 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2012 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2012-ներկա 2014 |
![]() ![]() |
0(0) 0(0) | |
Ազգային հավաքական‡ | |||
2008-2009 թթ. 2009 2011 |
![]() ![]() ![]() |
2 (0) 2 (0) 3 (0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ջամալ Քլինտ Ռոս Բլեքմեն (անգլ.՝ Jamal Clint-Ross Blackman, ծնվել է 27 հոկտեմբերի, 1993 թվական, Լոնդոն, Անգլիա), անգլիացի ֆուտբոլիստ, «Չելսիի» դարպասապահը։ «Չելսիի» ակադեմիայի սանը։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեմալ Բլեքմենը ծնվել է Լոնդոնի շրջան Կրոյդոնում։ «Չելսիի» ակադեմիա է եկել բավական ուշ, մինչև 13 տարեկանների մակարդակում[1]։ 2011 թվականի հոկտեմբերի 29-ին Ջամալը ընդգրկված էր Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի՝ Արսենալի դեմ խաղի (3։5) հիմնական կազմում, բայց այդպես էլ խաղադաշտ չմտավ[2]։ 2011-12 մրցաշրջանում Բլեքմենը սկսեց կանոնավորապես մարզվել առաջին թիմի հետ և օգնեց ակումբին հաղթել Անգլիայի երիտասարդական գավաթը։ 2012 թվականի հունվարին Բլեքմենը ավելացվեց ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգային մասնակցող կազմի մեջ, որին Չելսին մասնակցում էր 3 դարպասապահով։ Նա ստացավ ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2012-ի և ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա 2013-ի հաղթողի մեդալ, չնայած, որ այդ մրցաշարերում ոչ մի խաղ չէր անցկացրել[3]։ 2013-2014 մրցաշրջանում խաղալով «Չելսիի» երիտասարդական թիմում դարձավ Անգլիայի չեմպիոն, եզրափակչում, որը կայացավ «Օլդ Թրաֆորդում», հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»[4]։ 2014 թվականի հունիսի 6-ին Բլեքմենը կնքեց նոր՝ հինգ տարվա պայմանագիր և 2014/15 մրցաշրջանում ընդգրկվեց հիմնական թիմում[5]։
2014 թվականի օգոստոսի 31-ին Բլեքմենը տեղափոխվեց «Միդլսբրո», որը խաղում էր Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությունում, վարձակալվելով մինչև 2015 թվականի հունվարի 1-ը[6]։ Սեպտեմբերի 23-ին «Միդլսբրոյում» անցկացրեց առաջին խաղը, Ֆուտբոլային լիգայի գավաթի 3-րդ ռաունդում խաղալով «Լիվերպուլի» դեմ(2։2, 13-14 11 մետրանոցներով)։ 11 մետրանոց հարվածների ժամանակ Ջամալը հետ մղեց Ռահիմ Ստերլինգի հարվածը և ինքը գոլ խփեց Սիմոն Մինյոլեյի դարպասին[7]։ 2015 թվականի հունվարի 6-ին, Մարկ Շվարցերի՝ «Չելսիից» հեռացումից հետո, Բլեքմենը հետ վերադարձվեց վարձակալումից, որպեսզի Տիբո Կուրտուայի և Պետր Չեխից հետո դառնա երրորդ դարպասապահը[8]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացել է Անգլիայի մինչև 16, 17 և 19 տարեկանների հավաքականում[9]։ 2014 թվականի օգոստոսին Բլեքմենը հրավիրվեց Անգլիայի երիտասարդական հավաքական[10]։
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թարմացվել է 14 ապրիլի 2015
Ակումբ | Մրցաշրջան | Դիվիզիոն | Լիգա | Անգլիայի գավաթ | Լիգայի գավաթ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||
Չելսի | 2014-15 | Պրեմիեր Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | |
Միդլսբրո (վարձավճար) | 2014-15 | Չեմպիոնշիպ | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | — | 1 | 0 | |
Ամբողջը կարիերայում | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երիտասարդական Պրեմիեր Լիգայի չեմպիոն (1)։ 2013/14
- Անգլիայի երիտասարդական գավաթի հաղթող (1)։ 2012
- Արդյունքում։ 2 տիտղոս
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Jamal Blackman» (անգլերեն)։ «Չելսիի» պաշտոնական կայք։ 2015-01-07։ Վերցված է 2015-01-07
- ↑ «Chelsea 3–5 Arsenal» (անգլերեն)։ BBC։ 2015-01-07։ Վերցված է 2015-01-07
- ↑ «Andre Villas-Boas still waiting for Chelsea Champions League medal» (անգլերեն)։ Express.co.uk։ 2015-01-07։ Վերցված է 2015-01-07
- ↑ «Chelsea fight back to claim Barclays Under-21 Premier League title» (անգլերեն)։ Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայք։ 2015-01-07։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-14-ին։ Վերցված է 2015-01-07
- ↑ «Chelsea tie up Jamal Blackman to new long-term contract» (անգլերեն)։ Ֆուտբոլային ասոսացիայի պաշտոնական կայք։ 2015-01-07։ Վերցված է 2015-01-07
- ↑ «Transfer deadline day: Boro sign Vossen, Blackman & Wildschut» (անգլերեն)։ BBC։ 2015-01-07։ Վերցված է 2015-01-07
- ↑ «Capital One Cup: Liverpool edge out Middlesbrough on penalties in round three» (անգլերեն)։ Sky Sports։ 2015-01-07։ Վերցված է 2015-01-07
- ↑ «Schwarzer leaves for Leicester» (անգլերեն)։ «Չելսիի» պաշտոնական կայք։ 2015-01-07։ Վերցված է 2015-01-07
- ↑ «Jamal Blackman» (անգլերեն)։ Transfermarkt.com։ 2015-01-07։ Վերցված է 2015-01-07
- ↑ «Chelsea's Jamal Blackman added to Under-21s squad» (անգլերեն)։ Ֆուտբոլային ասոսացիայի պաշտոնական կայք։ 2015-01-07։ Վերցված է 2015-01-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիճակագրությունը whoscored.com կայքում
- Ցուցանիշները soccerbase.com կայքում (անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում
- Պրոֆիլը Archived 2015-01-05 at the Wayback Machine. Chelsea-fc.ru կայքում (ռուս.)
- Պրոֆիլը Chelsea-fc.ru կայքում (ռուս.)
- Պրոֆիլը Worldfootball.net կայքում (անգլ.)
- Պրոֆիլը Football-lineups.com կայքում(անգլ.)
|
|