Ջալալ Տեր-Գրիգորյան
Ջալալ Տեր-Գրիգորյան | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 21, 1866[1] |
| Ծննդավայր | Մաղավուզ, Ջևանշիրի գավառ[1] |
| Վախճանվել է | օգոստոսի 31, 1940[1] (74 տարեկան) |
| Վախճանի վայր | Մաղավուզ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
| Մասնագիտություն | ուսուցիչ և թարգմանիչ |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան[1] |
| Պարգևներ | |
| Ջալալ Տեր-Գրիգորյան Վիքիդարանում | |
Ջալալ Տեր-Գրիգորյան (ապրիլի 21, 1866[1], Մաղավուզ, Ջևանշիրի գավառ[1] - օգոստոսի 31, 1940[1], Մաղավուզ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մանկավարժ, թարգմանիչ, լրագրող, ՀԽՍՀ աշխատանքի հերոս (1931, լուսավորության բնագավառում բեղմնավոր ու անբասիր աշխատանքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1934)։
Կրել է Սալլյումյան գրական կեղծանունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մաղավուզ գյուղում։ 1882 թվականին ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարան, 1887 թվականին՝ Թիֆլիսի Ալեքսանդրյան ուսուցչական ինստիտուտը։ Հետո զբաղվել է մանկավարժական աշխատանքով։ Երկար տարիներ ռուսաց լեզու է դասավանդել Ախալքալաքի դպրոցում։ Մի քանի տարի ուսուցչություն է արել նաև Ստավրոպոլում։ Աշխատակցել է «Աղբյուր», «Տարազ», «Մշակ», «Մուրճ» և այլ պարբերականների, գործուն մասնակցություն ցուցաբերել հայ գրական-հասարակական կյանքին։ Մտերմական կապեր է ունեցել Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի հետ։ Մասնակցել է Վերնատան, Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերության աշխատանքներին։ 1922-ին փոխադրվել է Հայաստան։ Մանկավարժական աշխատանքը շարունակել է Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան) և Դիլիջանում, եղել է Դիլիջանի մանկավարժական տեխնիկումի վարիչը։
Թարգմանել է Մաքսիմ Գորկու Մրրկահավի երգը, Նիկոլայ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը», Շեքսպիրի «Անտունի սանձահարումը»։ Թարգմանել է նաև Յուժին-Սումբատովի «Դավաճանություն» պիեսը, որը տասնյակ տարիներ բեմադրվել է հայկական թատրոններում։ Գրել է «Պեստալոցցի» մենագրությունը՝ նվիրված մեծ մանկավարժի կյանքին ու գործունեությանը։
Կատարած թարգմանությունները (ռուսերենից)
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավենարիուս, Ինչ է ասում սենյակը (մանկական զրույց), Թիֆլիս, տպարան Մն. Մարտիրոսյանի, 1900, 27 էջ։
- Ն. Ա. Սոլովև-Նեսմելով, Լև Տոլստոյ, կենսագրական ակնարկ, ամփոփեց Ջալալ Տեր-Գրիգորյանը, Թիֆլիս, տպարան «Էսպերանտո», 1910։
- Լև Տոլստոյ, Աստված ճշմարտությունը տեսնում է, բայց շուտ չի հայտնում, Թիֆլիս, տպարան «Էսպերենտո», 1910, 8 էջ։
- Պշիբըշևսկի, Ձյուն (դրամա), Թիֆլիս, տպարան «Հերմես», 1911, 62 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջալալ Տեր-Գրիգորյան» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 666)։ |
- Ապրիլի 21 ծնունդներ
- 1866 ծնունդներ
- Օգոստոսի 31 մահեր
- 1940 մահեր
- Մաղավուզ գյուղում մահացածներ
- ՀԽՍՀ աշխատանքի հերոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայ թարգմանիչներ
- Հայ լրագրողներ
- Հայ մանկավարժներ
- Ռուսերենից հայերեն թարգմանիչներ