Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում
Տեսակաղետ
ՏեղադրանքԵրևան
Երկիր Հայաստան
Տարեթիվօգոստոսի 14, 2022
Զոհվածներ16 մարդ[1]
Վիրավորներ61[2]
Անհետ կորածներ1[3]
Քարտեզ
Քարտեզ
 2022 Yerevan explosion Վիքիպահեստում

Պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում, խոշոր պայթյուն Երևանի կենտրոնում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում, որը տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսի 14-ին։ Պայթյունի հետևանքով արձանագրվել են տասնյակ զոհեր և վիրավորներ, խոշորամասշտաբ ավերածություններ, հրդեհ[4][5][6]։

Պայթյունից մոտ 2 ժամ անց Հայաստանի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Երևանի Մարշալ Բաղրամյան պողոտայի 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված[7][8]։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ռումբի տեղադրման մասին տեղեկությունները կեղծ են[9]։

Ի հիշատակ առևտրի կենտրոնում զոհվածների՝ օգոստոսի 17-ին և 18-ին հայտարարվել է սգո օր Հայաստանում[10] և Արցախի Հանրապետությունում[11]։

Իրադարձությունների ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 14-ին տեղական ժամանակով ժամը 13։23-ին ուժգին պայթյուն է տեղի ունեցել Հայաստանի մայրաքաղաք Երևանի Կենտրոն վարչական համայնքի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում։

Շրջանառված վարկածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի տեղի ունենալու և պատճառների կապակցությամբ շրջանառվել են մի շարք վարկածներ[12][13][14][15][16]։

Պաշտոնական նախնական վարկածն այն է, որ պայթել է հրավառության համար նախատեսված պարագաների պահեստը[12][17]։ Այդ մասին խոսել են Հայաստանի մի շարք պետական մարմիններ և պաշտոնատար անձինք։ Մասնավորապես, օգոստոսի 15-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը հայտնել է, որ «պայթյունի պահը դիտելով՝ ակնհայտ է դառնում, որ այդտեղ չի կարող խոսք լինել տեռորիստական ակտի մասին, սա, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, 99 տոկոսանոց ճշմարտություն է»[12][18]։ Օգոստոսի 14-ին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը հայտնել է, որ «Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը»[17][19]։

Ըստ շրջանառվող վարկածներից մեկի՝ պայթյունը կապվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Հայաստանի ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքասյանի հետ։ Այս վարկածին անդրադարձել է Խաչատուր Սուքիասյանի մամլո խոսնակ Աննա Մկրտչյանը՝ կատարելով հետևյալ գրառումը. «Երեկվա ողբերգությունից ժամեր անց մի շարք հոգեկան հիվանդներ և վարձու գրչակներ, մի քանի սրբապիղծ տականքների հատուկ հրահանգով փորձում են տեղի ունեցածը կապել «ՍԻԼ գրուպ»-ի հետ»[14]։

Շրջանառվող մյուս վարկածը ահաբեկչությունն է[16]։ Պայթյունից կարճ ժամանակ անց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը բացառել է ահաբեկչության վարկածը[12][17]։ Օգոստոսի 16-ին լրագրողների հարցին ի պատասխան Հայաստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարձումյանը հայտարարել է, որ տվյալ պահին իմաստ չկա խոսել ահաբեկչության մասին, քանի որ իրենք տեղյակ են, թե ինչ նյութեր են եղել շենքում և որ պայթյունը դիտավորություն չի եղել[20]։ Օգոտսոսի 18-ին տեղի ունեցած Հայաստանի կառավարության նիստում ահաբեկչության վարկածը բացառել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ դա ահաբեկչություն չէ, քանի որ ծուխ կա, փախչող մարդիկ կան, որից հետո տեղի է ունեցել պայթյունը[21]։

Շրջանառվող մեկ այլ վարկածով պայթյունի առաջացման մեջ խոսվում է ռուսական հետքի մասին։ Օգոստոսի 17-ին այս առնչությամբ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը գրություն է ուղարկել, որում ասված է․ «Մենք վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնցում հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ»[22][23]։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 16-ի կեսօրի դրությամբ, ըստ պաշտոնական հայտարարության, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 16, 8 անձ անհետ կորել է[24]։ Նույն օրվա դրությամբ պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներով բուժհաստատություններ են դիմել 60 անձ[25]։

Օգոստոսի 15-ին Հայաստանի «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» հայտարարել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առաջացած ծխի և այլ քիմիական նյութերի արտանետումները օգոստոսի 14-15-ն ընկած ժամանակահատվածում տարածվել են հիմնականում Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում։ Ըստ հայտարարության՝ Շենգավիթ վարչական շրջանի մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի, ազոտի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, իսկ փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները 4.2 անգամ՝ կազմելով 0.628 մգ/մ³: Կենտրոն համայնքի մթնոլորտային օդում որոշված գետնամերձ օզոնի և ծծմբի երկօքսիդի պարունակությունները չեն գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, իսկ փոշու կոնցենտրացիան գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները 1.4 անգամ՝ կազմելով 0.215 մգ/մ³, ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան՝ 1.1 անգամ՝ կազմելով 0.043 մգ/մ³[26]։

Պետական կառույցների գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնատար անձանց արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթյունի հաջորդ օրը՝ օգոստոսի 15-ին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ դեպքի վայր է ժամանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը[27], որտեղ նրան դիմավորել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը[28]։

Օգոստոսի 17-ին պայթյունի վայր է ժամանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Վերջինը լրագրողների հետ ասուլիսի ընթացքում ասել է․ «Ես այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվելիք քաղաքապետի թեկնածու»[29][30][31]։

Քրեական վարույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 15-ին «Սուրմալու» առևտրային կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով[32]։

Ցավակցական ուղերձներ և արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արցախ Օգոստոսի 15-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ցավակցություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նրա ուղերձում մասնավորապես գրված է. «Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական պայթյունը, որի հետևանքով ունենք զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ, խորապես ցնցել է բոլորիս։ Արցախի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ և ցուցաբերի զորակցություն բոլոր տուժածների հանդեպ»[33]։
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր խորին ցավակցություններն է հայտնել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր վիրավորներին[34]։
  • Թուրքիա Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ցավակցել է հայ ժողովրդին։ Հայաստանի ժողովրդին ցավակցել է նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը[35]։
  • Վրաստան Օգոստոսի 15-ին պաշտոնական Երևանին ցակակցել է Վրաստանի արտգործնախարարությունը[35]։ Օգոստոսի 16-ին ցավակցությունն է հայտնել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին[36]։
  • Ռուսաստան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցական հեռագիրն է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին[35]։
  • Կիպրոսի Հանրապետություն Օգոստոսի 15-ին Կիպրոսի արտակարգ գործերի նախարարությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ[37]։
  • Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Հայաստանում Չինաստանի դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին[38]։
  • Հունաստան Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ[39]։
  • Իրան Հայաստանում Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ[40]։
  • Ֆրանսիա Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ[41]։
  • Բուլղարիա Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ[42]։
  • Լիբանան Հայաստանում Լիբանանի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ[43]։
  • Ճապոնիա Հայաստանում Ճապոնիայի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ[44]։
  • Ալբանիա Ալբանիայի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ[45]։

Կառույցներ և անհատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ Առաքելական եկեղեցի Օգոստոսի 15-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ կոչով հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Սրտի խոր ցավով ենք հետևում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին։ Ի խորոց սրտի աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար, Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը հայցում նրանց ընտանիքներին և հարազատներին։ Այլև աղոթում ենք բոլոր վիրավորների արագ ապաքինման համար՝ մաղթելով Տիրոջ խնամքն ու զորակցությունը»[46]։

Պայթյունի կապակցությամբ ցավակցություններ են հայտնել Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Արմեն Սարգսյանը[47], Ռոբերտ Քոչարյանը[48]։

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առևտրային կենտրոնի պայթյունից հետո, լրատվամիջոցներում հայտնվեցին հրապարակումներ, որ մինչև պայթյունը ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակն իր աշխատակիցներին ներքին կարգով էլոկտրոնային փոստով ծանուցել է խուսափել գտնվել «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում։ Հրապարակումներում հարցադրում է կատարվում, թե ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակը որտեղի՞ց է իմացել սպասվող պայթյունի մասին[16][49][50]։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը հերքել է պայթյունից առաջ իր աշխատակիցներին Սուրմալու առևտրային կենտրոնից հեռու մնալու ծանուցման լուրերը[51]։

Օգոստոսի 3-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր աշխատակիցներին ծանուցել է Հայաստանում հնարավոր ահաբեկչության մասին[16][49][50]։ Ըստ դեսպանատան հայտարարության՝ ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում խուսափել Զվարթնոց միջազգային օդանավակայանի, Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններից, քաղաքապետարանից և Ազգային ժողովի շինությունների տարածքներից[52]։

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունից կարճ ժամանակ անց փլատակների մոտ Մար Մարգարյան անունով աղջիկը նստած քանոն է նվագել, ինչը հայաստանյան հանրության շրջանում մեծ վրդովմունք է առաջացրել[53]։ Պայթյունի հաջորդ օրը նա ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ ներկայացնելով իր արարքի նպատակը․ «Մենք ուզել ենք վավերագրական կադր ստանալ, որտեղ կլինեին հրշեջներ, փրկարարներ ․․․ ու մի փոքր կադր էր, որ շատ փոքր հատված էր տեղավորվելու էն վիդեոյի ու գաղափարի մեջ, որը ստանալու էինք որպես մարդկանց ազնվագույն դրսևորման մաս, մեր երկրի դժբախտությունն այն է, որ ագրեսիան ուղղվում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր ոչ մի վատ բան չեն ուզում անել, ուղղակի ծառայում են ազնվագույն արվեստին»[53]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20220816112232/http://www.mes.am/hy/accidents/item/2022/08/16/1030/
  2. 6 մահ, 61 տուժած, 15 անհետ կորած. «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքները
  3. «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է
  4. «Խոշոր պայթյուն «Սուրմալու» առևտրի կենտրոնում. կա մեկ զոհ և տուժածներ (լրացվող)». Hetq.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 14-ին.
  5. «Սուրմալու առեւտրի կենտրոնում պայթյունի հետեւանքով կա 1 զոհ, 20 վիրավոր (ֆոտո)». news.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 14-ին.
  6. «Քիչ առաջ փլատակների տակից փրկարարները դուրս են բերել մոտ 50 տարեկան կնոջ դի. պայթյունի հետեանքով զոհերի թիվը 4-ն է». news.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
  7. «Հերթական տեղեկություն պայթուցիկ սարքերի տեղադրման վերաբերյալ․ մետրոպոլիտեն, Կենդանաբանական այգի, Բաղրամյան 19, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի» հոդված politik.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  8. «Երևանի մետրոպոլիտենից քաղաքացիներին տարհանում են» հոդված factor.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  9. «Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. Դատախազություն» հոդված politik.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  10. «Հայաստանում օգոստոսի 17-18-ը սուգ է հայտարարվում». news.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.
  11. «Արցախում ևս երկօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ «Սուրմալու»-ում զոհվածների». news.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 17-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 «Ակնհայտ է, որ չի կարող խոսք լինել ահաբեկչական ակտի մասին. ԱԻ նախարարը՝ «Սուրմալու»-ի պայթյունի մասին» հոդված politik.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  13. «Ահաբեկչության մասին սուտ տեղեկություննե՞ր» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  14. 14,0 14,1 «Մարդ ինչ աստիճանի պղծված պետք է լինի, որ տեղի ունեցած ողբերգությունից էլ փորձի քաղաքական դիվիդենտներ քաղել. ՍԻԼ գրուպի խոսնակի արձագանքը» հոդված politik.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  15. «Պայթյուն, թե՞ պայթեցում». Ավետիք Իշխանյան» հոդված politik.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  16. 16,0 16,1 16,2 16,3 https://hraparak.am/post/3a7c2d1cfaa291b3e900a17e32d05170 «Իսլամիստները և «Սուրմալու»-ի կապը Աստվածամոր վերափոխման տոնի հետ» հոդված hraparak.am կայքում], (արխիվացված 16․08․2022թ․)։
  17. 17,0 17,1 17,2 «Պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը․ քաղաքապետարան» հոդված civilnet.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  18. «Ակնհայտ է, որ չի կարող խոսք լինել ահաբեկչական ակտի մասին. ԱԻ նախարար» հոդված civilnet.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  19. ««Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 51-ի». CIVILNET. 2022 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 14-ին.
  20. «Արդյոք տեռա՞կտ է եղել, թե՞ ոչ․ հարց՝ փոխնախարարին» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  21. «Ահաբեկչության տրամաբանությունը բացառվում է, քանի որ տեսագրություններում ծուխ ու փախչող մարդիկ կան. Նիկոլ Փաշինյան». www.tert.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
  22. «ՌԴ դեսպանությունը ՀՀ ԱԳՆ-ին բողոքի նոտա է հղել» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 17․08․2022թ․)։
  23. «ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ «Սուրմալու»-ի դեպքերի հետ կապված» հոդված aravot.am կայքում, (արխիվացված 17․08․2022թ․)։
  24. «Ունենք 16 Զզոհ, որից 14-ի ինքնությունը պարզվել է․ 8 անձ որոնվում է» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  25. Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հայտարարություն ժամը՝ 14:40, 16.08.2022 թվական Արխիվացված 2022-08-16 Wayback Machine, (արխիվացված 16․08․2022թ․)։
  26. «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունով պայմանավորված՝ մթնոլորտային օդի աղտոտվածությունը հիմնականում տարածվել է Շենգավիթ և Կենտրոն համայնքներում» հոդված politik.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  27. news.am. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  28. «Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Սուրմալու» առեւտրի կենտրոն» հոդված news.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  29. «Ձեզ համար ոսկորների, դիակների ֆոնը ամբիո՞ն է․․․» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 17․08․2022թ․)։
  30. «Ավինյանն սկսում է քարոզչությունը՝ օգտագործելով անգամ սգո օրը» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 17․08․2022թ․)։
  31. ««Տեղի ունեցածը ահաբեկչական ակտի հետ կապ չունի»․ Տիգրան Ավինյանը որպես քաղաքապետի թեկնածու այցելել էր դեպքի վայր» հոդված aravot.am կայքում, (արխիվացված 17․08․2022թ․)։
  32. «Վարութային և քննչական անհետաձգելի գործողություններ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները պարզելու նպատակով» հոդված politik.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  33. «Այս ծանր պահին հայ ժողովուրդը պետք է զինվի տոկունությամբ. Արցախի նախագահը ցավակցական ուղերձ է հղել» , (արխիվացված 16․08․2022թ․)։
  34. «ԱՄՆ դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին» , (արխիվացված 16․08․2022թ․)։
  35. 35,0 35,1 35,2 ««Սուրմալու»-ի հրդեհը «դեռ մեկուսացված չէ». կա առնվազն 6 զոհ (թարմացվող)». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
  36. «Վրաստանի նախագահը ցավակցություն է հայտնել ողբերգական պայթյունի կապակցությամբ» , (արխիվացված 16․08․2022թ․)։
  37. «Կիպրոսի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ» , (արխիվացված 16․08․2022թ․)։
  38. «ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը ցավակցել է «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին». armenpress.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 15-ին.
  39. «Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ». armenpress.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  40. «Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ». armenpress.am. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  41. LLC, Helix Consulting. «Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 16-ին.
  42. «Հայաստանում Բուլղարիայի դեսպանությունը շուտափույթ ապաքինում է մաղթել «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով տուժածներին» , (արխիվացված 16․08․2022թ․)։
  43. «ՀՀ-ում Լիբանանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ» , (արխիվացված 16․08․2022թ․)։
  44. «Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու»- ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ» , (արխիվացված 16․08․2022թ․)։
  45. «Ալբանիայի ԱԳՆ-ն ցավակցել է Երևանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ» , (արխիվացված 16․08․2022թ․)։
  46. «Աղոթում ենք զոհերի հոգիների խաղաղության, վիրավորների արագ ապաքինման համար․ Գարեգին Բ» , (արխիվացված 16․08․2022թ․)։
  47. «Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել «Սուրմալու»-ի պայթյունի կապակցությամբ» , (արխիվացված 16․08․2022թ․)։
  48. «Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է «Սուրմալուում» զոհվածների հարազատներին» , (արխիվացված 16․08․2022թ․)։
  49. 49,0 49,1 «Որտեղի՞ց են իմացել, որ պայթյուն է սպասվում․ ՄԱԿ-ի ՀՀ գրասենյակը ներքին կարգով մեյլով ծանուցել է աշխատակիցներին խուսափել գտնվել Սուրմալու առևտրի կենտրոնի տարածքում» հոդված politik.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  50. 50,0 50,1 «Ի՞նչ ծանուցում է այսօր իր աշխատակիցներին ուղարկել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, և ի՞նչ կապ ունի այն Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի հետ» հոդված 168.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  51. «ՄԱԿ-ից հերքում են» հոդված 168.am կայքում, (արխիվացված 16․08․2022թ․)։
  52. «Security Alert from Yerevan» Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարություն-զգուշացում, (արխիվացված 16․08․2022թ․)։(անգլ.)
  53. 53,0 53,1 «Քանոն նվագող աղջիկը «հազար անգամ» ներողություն է խնդրում» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 19․08․2022թ․)։