Սերդար Քըլըչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերդար Քըլըչ
 
Կրթություն՝ Անկարայի TED-քոլեջ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մարտի 28, 1958(1958-03-28) (66 տարեկան)
Ծննդավայր Սամսուն, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա
Հայր İlyas Kılıç?

Սերդար Քըլըչ (թուրքերեն՝ Serdar Kılıç), թուրք դիվանագետ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ-ում Թուրքիայի նախկին դեսպան և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ։ 2008-2010 թվականներին Քըլըչն զբաղեցրել է Լիբանանում Թուրքիայի դեսպանի պաշտոնը, իսկ 2012-2014 թվականներին եղել Ճապոնիայում Թուրքիայի դեսպանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քըլըչն ավարտել է Անկարայի TED քոլեջը, իսկ այնուհետ սովորել Անկարայի համալսարանի քաղաքագիտության բաժնում, որտեղ ավելի ուշ պաշտպանել է նաև թեկնածուական ատենախոսություն[1]։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական աշխատանքի է անցել 1984 թվականին և զբաղեցրել մի շարք պաշտոններ։ 2006-2008 թվականներին եղել է այդ նախարարության ՆԱՏՕ-ի հարաբերությունների բաժնի ղեկավարը։ 2008-2010 թվականներին զբաղեցրել է Լիբանանում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։ 2010-2012 թվականներին եղել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար։ 2012-2014 թվականներին էլ զբաղեցրել է Ճապոնիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնը։ 2014 թվականից մինչև 2021 թվականի մարտի 2-ը գլխավորել է ԱՄՆ-ում թուրքական դեսպանությունը[2]։

Հայ-թուրքական հարաբերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի դեկտեմբերի 15-ին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ կնշանակվի Սերդար Քըլըչը[3]։ Իսկ դեկտեմբերի 18-ին էլ հայտնի դարձավ, որ հայկական կողմից հատուկ ներկայացուցիչ կլինի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քըլըչը սահուն խոսում է անգլերեն։ Ամուսնացած է Զելիհա Սինեմ Քըլըչի հետ։ Ամուսիներն ունեն երեք զավակ։ Նրա հայրը՝ Իլյաս Քըլըչը եղել է Թուրքիայի միլի մեջլիսի Սամսունից ընտրված պատգամավոր և եղել Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ։ Քըլըչի բարեկամներից է Սամսունից ընտրված Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավոր Չաղաթայ Քըլըչը, որը նախկինում զբաղեցրել է Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mülkiye» (PDF). 2012 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  2. «T.C. Dışişleri Bakanlığı Turkish Embassy In Washington». vasington.be.mfa.gov.tr. Վերցված է 2021 թ․ փետրվարի 13-ին.
  3. «Հակահայկական քարոզչությամբ զբաղվող նախկին դեսպանը՝ Հայաստանի հետ բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ». Hetq.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. «Հայաստան-Թուրքիա երկխոսության հատուկ ներկայացուցիչ կլինի Ռուբեն Ռուբինյանը». Hetq.am. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.